Jump to content

Կենտրոն-Լուարի հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտրոն-Լուարի հովիտ
flag of Centre-Val de Loire? Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մասն էQ88521114?
ԿարգավիճակՖրանսիայի երկրամասեր
Մտնում էՖրանսիայի մետրոպոլիս
ՎարչկենտրոնՕռլեան
Օրենսդրական մարմինRegional Council of Centre-Val de Loire?
Բնակչություն2 573 303 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք39 151 կմ²
Հիմնադրված էհունիսի 4, 1960[2] թ.
Սահմանակցում էԻլ դը Ֆրանս, Լուարայի երկիր, Նորմանդիա, Օվրեն-Ռոն-Ալպեր, Նոր Ակվիտանիա, Բուգունդիա – Ֆրանշ Կոնտե և Auvergne?
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-CVL

Կենտրոն - Լուարի հովիտ ( ֆր.՝ Centre-Val de Loire, Center-Val-de-Loire), Ֆրանսիայի ներկայիս 18 վարչական տարածաշրջաններից մեկը։ Ընկած է երկրի կենտրոնական մասի հյուսիսում։ Վարչական կենտրոնը Օռլեանն է, ամենամեծ քաղաքը՝ Տուրը ։ Բնակչությունը՝ 2 577 435 մարդ (այդ ցուցանիշով 12-րդ տեղն է գրավում Ֆրանսիայի երկրամասերի մեջ)։ Ունի 6 դեպարտամենտ՝ Շեր, Էր և Լուար, Էնդր, Էնդր և Լուար, Լուար և Շեր և Լուար ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը 39151 քառակուսի կիլոմետր է. այդ ցուցանիշով 4-րդ տեղն է զբաղեցնում Ֆրանսիայի երկրամասերի մեջ։ Նրա տարածքով են հոսում Շեր, Լուար, Լուարա և Լուարե գետերը։

Կենտրոն երկրամասում ընդգրկված են Ֆրանսիայի երեք նախկին պատմական շրջաններ՝ Տուրենը, Բերրին և Անժուի մարզի մի մասը։

Երկրամասը նախկինում կոչվել է պարզապես Կենտրոն։ Նվազ տեղեկատվական և անարտահայտիչ Կենտրոն անվանումը Ֆրանսիայում դժգոհություն է առաջացրել շատերի մոտ, ոչ միայն այն պատճառով, որ չէր արտացոլում տարածաշրջանի աշխարհագրական և պատմական առանձնահատկությունները[3], այլ նաև այն պատճառով, որ տարածաշրջանը իրապես չի գտնվում երկրի կենտրոնում։ 2015 թվականի հունվարի 17-ին՝ Ֆրանսիայի տարածաշրջանների վարչատարածքային բարեփոխումների նախաշեմին, երկրամասը պաշտոնապես վերանվանվեց «Կենտրոն- Լուարի հովիտ » ( ֆր.՝ Centre-Val de Loire )[4], անվանում, որը զուգորդվում է Լուարի հանրահայտ դղյակների, Լուարի գինիների և այլնի հետ։.

Կենտրոնը բազմաթիվ հայտնի մարդկանց ծննդավայրն է։ Նրանց թվում են Բալզակը, Դեկարտը, Ռաբլեն, Ռոնսարը, Ժորժ Սանդը, Շառլ Պեգին, Պրուստը, Ժյուլ Ռոմենը, Անատոլ Ֆրանսը, Մորիս Ժենևուան, Մաքս Ժակոբը ։

Խոշորագույն քաղաքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոն-Լուարի հովիտ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy