Շամմի Կապուր
Շամմի Կապուր հինդի՝ शम्मी कपूर | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1930[1] |
Ծննդավայր | Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 14, 2011[2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Կրթություն | Don Bosco High School? |
Քաղաքացիություն | Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Պրիտհվիռաջ Կապուր, մայր՝ Ռամսարնի Կապուր |
Ամուսին(ներ) | Գիտա Բալի |
Երեխա(ներ) | Ադիտյա Ռաջ Կապուր և Kanchan Ketan Desai? |
Պարգևներ և մրցանակներ | |
junglee.org.in | |
Շամմի Կապուր (հինդի` शम्मी कपूर, ամբողջական անունը` Շամշեր Ռաջ Կապուր, հոկտեմբերի 21, 1930[1], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1] - օգոստոսի 14, 2011[2], Մումբայ, Հնդկաստան), թատրոնի և կինոյի հնդիկ դերասան, ռեժիսոր։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի և տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շամմի Կապուրը ծնվել է հայտնի դերասան Պրիտհվիռաջ Կապուրի և նրա կնոջ՝ Ռամսարնի Մեհրայի ընտանիքում։ Նրա ավագ եղբայրը հռչակավոր Ռաջ Կապուրն է, իսկ կրտսերը՝ Շաշի Կապուրը։ 1948-1952 թվականներին Շամմի Կապուրը աշխատել է իր հոր Prithvi Theatres թատերախմբում։ Կինոդեբյուտը կայացել է 1953 թվականին։ Հիմնականում կինեմատոգրաֆ մուտք է գործել հոլիվուդյան դերասան Էրոլ Ֆլինին արտասովոր կերպով նմանակելու շնորհիվ։ 1957 թվականին նկարահանված «Այնպիսին, ինչպիսին դու չես հանդիպել» ֆիլմում նա փորձել է նմանակել ամերիկյան դերասան Ջեյմս Դինին և Էլվիս Փրեսլիին, դրան զուգահեռ հետևելով նաև Դև Անանդի կերտած կերպարներին։ Այդ ոճը հատկապես յուրահատուկ էր 1950-ական թվականների վերջերին ստեղծված ֆիլմերին։
Շամմի Կապուրը հաճախ կերտում էր հարուստ ու շփացած երիտասարդների դերեր և փորձում էր իր ֆիլմերում ընդգրկել արևմտյան ռոք երաժշտությունն հիշեցնող երաժշտական համարներ, որոնք ստեղծում էին դիսկոակումբային մթնոլորտ և հասցեագրված էին Արևմուտք ձգտող դեռահասներին։
Շամմի Կապուրի աշխատանքներից են «Միրզա և Սահիբա» (1957 թ.), «Հանցագործը» (1958 թ.), «Չորս ճանապարհ» (1959 թ.), «Վայրենին» (1961 թ.), «Չինական թաղամաս» (1962 թ.), «Ստախոսը» (1963 թ.), «Արքայազնը» (1964 թ.), «Քաշմիրի գեղեցկուհին» (1964 թ.), «Ասպետը» (1967 թ.), «Երիտասարդությունն ու սերը» (1971 թ.), «Զվարճանքներ որոնելիս» (1974 թ.), «Խիղճ» (1975 թ.), «Հատուցման ժամը» (1976 թ.) և այլ ֆիլմեր։
Շամմի Կապուրը հանդիսանում էր «Shammi Kapoor Presents Manoranjan» զվարճալի տեսաֆիլմաշարի պրոդյուսերը և Internet Users Club of India-ի նախագահը։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին Շամմի Կապուրն ամուսնացել է դերասանուհի Գիտա Բալիի հետ։ Այդ ամուսնությունից նրանք ունեցել են երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի։ 1965 թվականին Գիտա Բալին մահացել է ծաղիկ հիվանդությունից։ Այնուհետև կարճատև սիրավեպ է ունեցել դերասանուհի Մումթազի հետ։ 1969 թվականին Շամմի Կապուրը ամուսնացել է Նիլա Դևի Գոհիլի հետ։
Շամմի Կապուրը մահացել է 2011 թվականի օգոստոսի 14-ին՝ Մումբայի հիվանդանոցներից մեկում, սուր երիկամային անբավարարությունից։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1953 | Կյանքի լույսը | Jeewan Jyoti | Շյամ Սունդեր |
1954 | Գիշերաթիթեռն ու կրակը | Shama Parwana | Գուլ Միրզա |
1954 | Գողերի շուկան | Chor Bazar | - |
1955 | Միս Կոկա-Կոլա | Miss Coca Cola | - |
1956 | Էմանսիպացիա | Mem Sahib | Մանոհար |
1957 | Սրճարան | Coffee House | - |
1957 | Միրզա և Սահիբա | Mirza Sahiban | Միրզա Խան |
1957 | Այնպես, ինչպես դու չես հանդիպել | Tumsa Nahin Dekha | Շանկար |
1958 | Հանցագործը | Mujrim | Շանկար, Անանդ |
1959 | Արևածագ | Ujala | Ռամու |
1959 | Չորս ճանապարհ | Char Dil Char Raahein | Ջոնի Բրագանզա |
1960 | Սինգապուր | Singapore | Շյամ |
1960 | Աղջիկը քոլեջից | College Girl | - |
1961 | Վայրենին | Junglee | Չանդրա Շեքհար |
1961 | Մտերիմը | Boy Friend | Մադան, Շյամ |
1962 | Չինական թաղամաս | China Town | Միքի, Շեքհար |
1962 | Պրոֆեսորը | Professor | պրոֆեսոր Պրիտամ Կհաննա |
1962 | Սիրտն անմիտ է | Dil Tera Diwana | Մոհան |
1963 | Ստախոսը | Bluff Master | Աշոկ |
1964 | Արքայազնը | Rajkumar | արքայազն Բհանու Պրատապ, Բհագատ Ռամ |
1964 | Քաշմիրի գեղեցկուհին | Kashmir Ki Kali | Ռաջիվ Լալ |
1965 | Անմարդկայինը | Janwar | Սունդեր Շրիվաստավ, Սունդարամ Մունդերամ, Շեյխ Կալիմուլլահ |
1966 | Անպատկառը | Budtameez | Շյամ Կումար Սաքսենա |
1966 | Սերը տրամաբանել չգիտի | Preet Na Jane Reet | Աշոկ, Մոհան |
1966 | Երրորդ հարկ | Teesri Manzil | Անիլ Կումար Սոնա (Ռոկի) |
1967 | Երեկոն Փարիզում | An Evening in Paris | Շյամ Կումար, Հուկում Փաշա, Դիպակ Սեն |
1967 | Ասպետը | Latt Saheb | Ջանգու |
1968 | Ամուրին | Brahmachari | Բրահմաչարի |
1969 | Արքայազնը | Prince | արքայազն Շամշեր Սինգհ |
1969 | Ով կարող է քեզանից լավը լինել | Tumse Achha Kaun Hai | Աշոկ |
1970 | Խելագարը | Pagla Kahin Ka | Սուջիտ |
1971 | Հայտնի անհայտը | Jaane-Anjaane | Ռամ Պրասադ |
1971 | Ժեստ | Andaz | Ռավի |
1971 | Երիտասարդություն և սեր | Jawan Muhabat | Ռաջեշ Սարին |
1974 | Զվարճանքներ որոնելիս | Manoranjan | Դհուպ Չհուն |
1975 | Խիղճ | Zameer | Թհակուր Մահառաջ Սինգհ |
1975 | Ճաղավանդակից այն կողմ | Salaakhen | - |
1976 | Հատուցման ժամը | Bundal Baaz | - |
1977 | Դաստիարակություն | Parvarish | Շամշեր Սինգհ |
1978 | Շալիմար | Shalimar | դոկ. Բուխարի |
1979 | Միրա | Meera | Ռանա Վիկրամջիտ Սինգհ Սեսոդիա |
1979 | Գիտակցում | Ahsaas | Սուդարշան Սահնի |
1981 | Քայլ առ քայլ | Ahista Ahista | Սագար |
1981 | Սիրո փշոտ ճանապարհը | Armaan | - |
1981 | Պրոֆեսոր Պյարելալը | Professor Pyarelal | միսթր Ռայ |
1982 | Երիտասարդության երդումը | Yeh Vaada Raha | դոկ. Մեհրա |
1982 | Հայրենասերը | Desh Premee | Շամշեր Սինգհ |
1982 | Սիրային հիվանդություն | Prem Rog | Բադե Ռաջա Թհակուր |
1982 | Ամենազորը | Vidhaata | Գուրբակշ |
1983 | Սիրո ուժը | Betaab | Սարդար Դինեշ Սինգհ Գիրջի |
1983 | Պատանդուհին | Hero | Շիկանթհ Մաթհուր |
1983 | Մենք միասնական հոգի ենք | Ek Jaan Hain Hum | Շյամ Սունդեր Սաքսենա |
1983 | Սիրավեպ | Romance | միսթր Ռոյ |
1984 | Հետախուզվում է | Wanted: Dead or Alive | - |
1984 | Լեգենդ սիրո մասին | Sohni Mahiwal | Փիր Բաբա |
1985 | Զոհը | Balidaan | Պրեմ Կիշան |
1986 | Ճակատագրի շրջադարձներ | Karamdaata | Ռայ Բահադուր |
1986 | Աստծո կողմից փրկվածը | Allah-Rakha | Կարիմ Խան |
1987 | Հպարտություն և առնականություն | Himmat Aur Mehanat | Մադան |
1987 | Անկեղծություն | Ijaazat | - |
1989 | Ուսուցչի որդին | Daata | Շեր Ալի Խան |
1989 | Բաժանում | Batwara | Բադե Թհակուր |
1990 | Սև արքայազն Աջուբան | Ajooba | Բահրիստանի սուլթանը |
1991 | Այստեղ ես եմ կառավարում | Lakshmanrekha | Բաբա Սահեբ |
1992 | Հանելուկ | Khule-Aam | Սիկանդեր, Բհոլա |
1992 | Կախարդական հմայքներ | Chamatkar | միսթր Կաուլ |
1992 | Հիասթափություն | Heer Ranjha | Չոչակ Չոուդհարի |
1993 | Այսօր իմ կյանքը | Aaja Meri Jaan | Կապուր |
1993 | Ինձ խոսք տուր | Tum Karo Vaada | - |
1995 | Ռոք պարողը | Rock Dancer | պարի վարպետ |
1996 | Սիրո գիրքը | PremGranth | Նանդլալ |
1997 | Եվ նրանք սիրեցին միմյանց | ...Aur Pyaar Ho Gaya | Կապուր |
1998 | Քո կողքին | Kareeb | Թհակուր Ռանբիր Սինգհ |
1999 | Անպատասխան սեր | Jaanam Samjha Karo | Ռահուլի պապը |
2001 | Գրաքննիչը | Censor | Ջուդգե |
2002 | Ուղևորություն դեպի Լոնդոն | Yeh Hai Jalwa | հնդիկ արդյունաբերող |
2002 | Անսպասելի շրջադարձ | Waah! Tera Kya Kehna | Կիշան Օբերոյ |
2006 | Անդադրում երկվորյակները | Sandwich | Սվամի Տրիլոկանանդ |
2011 | Ռոք - աստղը | Rockstar | Ջամիլ Խան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #137807899 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 http://articles.timesofindia.indiatimes.com/2011-08-14/india/29886086_1_shammi-kapoor-film-actor-junglee
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամմի Կապուր» հոդվածին։ |
|