Jump to content

Apple Pay

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Apple Pay
Изображение логотипа
Տեսակվճարային համակարգ
Նախագծումը՝Էփլ
ՕՀiOS 8
Լույս տեսավ՝հոկտեմբերի 20, 2014
ՊլատֆորմwatchOS, iPadOS, iOS և մաքՕՍ
Մասն էայՖոն, Apple Watch, MacBook? և IPad
Կայքapple.com/apple-pay/(անգլ.), apple.com/fr/apple-pay/(ֆր.), apple.com/ca/fr/apple-pay/(ֆր.), apple.com/sg/apple-pay/(անգլ.) և apple.com/ae/apple-pay/(անգլ.)
 Apple Pay Վիքիպահեստում

Apple Pay, Apple ընկերությանը պատկանող բջջային վճարման համակարգ։ Ներկայացված է եղել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին։ Apple Pay ծրագրի միջոցով iPhone 6-ի, iPhone 6 Plus-ի, iPhone 6s-ի iPhone 6s Plus-ի, iPhone 7-ի, iPhone 7 Plus-ի և Apple Watch-ի օգտատերերը կարող են վճարումները կատարել NFC տեխնոլոգիայով (մոտակա անշփում կապ)՝ Wallet և Touch ID ծրագրերի համակցությամբ։ Նաև հնարավոր է համացանցային վճարումների համար օգտագործումը[1]։

Apple Pay-ը համատեղ է ներկայում գոյություն ունեցող Visa PayWave, MasterCard PayPass և American Express ExpressPay անշփում կարդացողների հետ[2]։

2014 թվականի հոկտեմբերի 20-ից հասանելի է ԱՄՆ-ում[1][3]։ Համակարգի աջակցման մասին հայտարարել են որոշ ցանցերի առևտրական կետեր, օրինակ՝ Apple-ի, McDonald's-ի, Wendy's-ի. նաև հարյուրավոր բանկեր։

Apple Pay-ը Apple-ի որոշ բջջային սարքերի թույլ է տալիս վճարումներ կատարել խանութներում և համացանցում։ Այն աշխատում է օգտատիրոջ բանկային քարտերը թվայնացնելով (Wallet հավելվածով կամ քարտերի պատկերմամբ)։ Հետո օգտատերը կարող է վճարումներ կատարել ոչ թե օգտագործելով մագնիտե դաշտը, այլ Apple-ի սարքից անլար կապը։ Վճարման հաստատումը կատարվում է Touch ID դակտիլոսկոպիկ ընկալող-հաղորդող սարքի միջոցով հեռախոսներով և կրկնակի հպումով ժամացույցներում։ Անշփում վճարումները աջակցում են՝ iPhone 6-ը, iPhone 6 Plus-ը, iPhone 6s-ը iPhone 6s Plus-ը, iPhone 7-ը, iPhone 7 Plus-ը և Apple Watch-ը։ Առանց NFC-ի հեռախոսներում, ինչպիսիք են iPhone 5-ը, iPhone 5c-ն և iPhone 5s-ը, Apple Pay-ը հնարավոր է օգտագործել Apple Watch-ի հետ, թեկուզ առանց Touch ID-ով հաստատման։ Apple Watch-ը ստուգում է, թե արդյոք ժամացույցը գտնվում է օգտատիրոջ ձեռքին և եթե ճիշտ է դուրս գալիս, ապա պահանջում է ներմուծել Apple Pay-ի PIN-կոդը։ Apple Pay-ը վաճառողին չի փոխանցում քարտի տվյալները, այլ օգտագործում է դինամիկ անվտանգության կոդ։ Սարքի կորստի դեպքում վճարման համակարգը կարող է անջատվել հեռացված Find My Phone ծրագրի միջոցով։

Արձակման ժամանակ՝ 2014 թվականի հոկտեմբերի վերջում, սպասվում էր վճարման համակարգի աջակցում ԱՄՆ-ի 220 հազար կետերում, այդ թվում՝ Macy's, Bloomingdales, Walgreens և Duane Reade, Target և Whole Foods խանութներում, Subway և McDonald's կաֆեներում և այլն։

Օնլայն վճարումները աջակցում են՝ Groupon-ը, Panera Bread-ը և Uber-ը։

Ամնե անգամ, երբ բանկերը որևէ վճարում են կատարում Apple Pay-ի միջոցով, Apple-ը հարկ է գանձում նրանցից։ ԱՄՆ-ում ամեն վճարման համար հարկը կազմում է 0, 15%[4]։ Օգտատերերից հարկ չի գանձվում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկնարկի ամսաթիվ
Ամսաթիվ Երկիր
2014 թվականի հոկտեմբերի 20-ին {{{2}}} ԱՄՆ
2015 թվականի հուլիսի 14-ին {{{2}}} Մեծ Բրիտանիա
2015 թվականի նոյեմբերի 17-ին {{{2}}} Կանադա
2015 թվականի նոյեմբերի 19-ին {{{2}}} Ավստրալիա
2016 թվականի փետրվարի 18-ին {{{2}}} Չինաստան
2016 թվականի ապրիլի 19-ին {{{2}}} Սինգապուր[5]
2016 թվականի հուլիսի 7-ին {{{2}}} Շվեյցարիա[6][7]
2016 թվականի հուլիսի 9-ին {{{2}}} Ֆրանսիա[7][8]
2016 թվականի հուլիսի 20-ին {{{2}}} Հոնկոնգ[7][9]
2016 թվականի հոկտեմբերի 4-ին {{{2}}} Ռուսաստան (2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբերից, ի սկզբանե միայն MasterCard քարտերը, իսկ հետո նաև Visa[10][11])
2016 թվականի հոկտեմբերի 13-ին {{{2}}} Նոր Զելանդիա
2016 թվականի հոկտեմբերի 25-ին {{{2}}} Ճապոնիա[12]
2016 թվականի դեկտեմբերի 1-ին {{{2}}} Իսպանիա[13]
2017 թվականի մայիսի 17-ին {{{2}}} Իտալիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Презентация новых iPad «Лента.ру» ведет онлайн-репортаж об анонсах гаджетов Apple в Купертино». Lenta.ru. 2014 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. «21:12 Алина Гайнуллина Apple Pay можно использовать онлайн .. Платежная система Apple Pay заработает в США 20 октября»
  2. Turner, Adam (2014 թ․ սեպտեմբերի 10). «Apple Pay gives tap-and-go a much-needed shove». The Sydney Morning Herald.
  3. Apple Pay Set to Transform Mobile Payments Starting October 20 // Apple, 2014-10-16
  4. Fiveash, Kelly (2014 թ․ սեպտեմբերի 13). «Apple Pay is a tidy payday for Apple with 0.15% cut, sources say». The Register. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. Apple Pay comes to Singapore today | The Verge
  6. «Apple Pay – Apple (CH)». Apple (Schweiz). Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  7. 7,0 7,1 7,2 Joe Rossignol. «Apple Pay Expanding to France, Hong Kong, and Switzerland». Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  8. «Apple Pay - Apple (FR)». Apple (France). Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  9. «Apple Pay - Apple (香港)». Apple. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  10. «Apple Pay пришла в Россию». Gazeta.ru. 04.10.2016. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. «Десять российских банков теперь поддерживают Apple Pay». 3dnews. 01.11.2016. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  12. «Apple Pay coming to Japan». Apple.
  13. Apple launches Apple Pay in Spain with support for four financial institutions
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy