Jump to content

Աբասթուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբասթուման (այլ կիրառումներ)
Քաղաքատիպ ավան
Աբասթուման
վրաց.՝ აბასთუმანი
Աբասթումանի բնությունը
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախեթի
ՄունիցիպալիտետԱդիգենի
ՀամայնքԱդիգենի մունիցիպալիտետ
Մակերես19,54 կմ²
ԲԾՄ1340±1 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն664 մարդ (2023)[1]
Տեղաբնականունաբասթումանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ366[2]
Փոստային դասիչ0301[3]
Աբասթուման (Վրաստան)##
Աբասթուման (Վրաստան)

Աբասթուման (վրաց.՝ აბასთუმანი) լեռնակլիմայական կուրորտային քաղաքատիպ ավան Վրաստանի հարավում, Սամցխե-Ջավախեթի երկրամասի Ադիգենի մունիցիպալիտետում։ Ախալցխա երկաթուղային կայարանից 28 կմ հյուսիս-արևմուտք և Թբիլիսիից 287 կմ արևմուտք։

Անվանումն առաջացել է վրացերեն հաբազ «հացթուխ» և ուբանի «թաղամաս» բառերից։ Պարսկական տիրապետության շրջանում վերաիմաստավորվել է աբասի և թուման դրամական միավորների անուններով։ Հին անվանումն է Օձխե, որն առաջացել է վրացերեն օձխիս «արջի որս» և խևի «կիրճ» բառերից[4]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Մեսխեթի լեռնաշղթայի հարավային լանջին, Օձխե գետի (Կուրի ավազան) կիրճում, 1250-1450 մետր բարձրության վրա։ Աբասթումանի մոտ՝ Կանոբիլե լեռան վրա (բարձրությունը՝ 1650 մ) գտնվում է Աբասթումանի աստղադիտարանը։

Շրջակա լեռները ծածկված են փշատերև անտառներով։ Ունի տաք ջրեր (40 °C-48 °C)։ Առողջարանում բուժում են թոքերի տուբերկուլոզի ակտիվ ձևերը և դրան ուղեկցող հիվանդություններ (հոդերի, ծայրամասային նյարդային համակարգության, կանացի)։ Առողջարանը գործում է ամբողջ տարին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին ուներ 418, 1969 թվականին՝ 5000 բնակիչ՝ վրացիներ և հայեր[5]։

  1. https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
  2. http://silknet.com/?module=popup_content&language=ge&product_id=8&type_id=20&attr=city_indexes
  3. http://georgianpost.ge/?site-lang=ka&site-path=help%2Fzipcodes%2F&group=3
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 7.
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 4 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբասթուման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 15
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy