Jump to content

Ադրիանա Վարեժան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրիանա Վարեժան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1964(1964-11-11)[1][2][3][…] (59 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունEuropean Ceramics Work Center? (օգոստոսի 13, 2008)[5]
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, գծանկարիչ և վիզուալ արտիստ
Պարգևներ և
մրցանակներ
Մշակույթում ունեցած վաստակի համար շքանշան
Կայքadrianavarejao.net
 Adriana Varejão Վիքիպահեստում

Ադրիանա Վարեժան (պորտ.՝ Adriana Varejão, նոյեմբերի 11, 1964(1964-11-11)[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]), բրազիլացի նկարիչ։ Ստեղծագործում է արվեստի տարբեր ձևերում՝ գեղանկարչություն, նկարչություն, քանդակագործություն, ինստալյացիա և լուսանկարչություն։ Վարեժանն ապրում և աշխատում է Ռիո դե Ժանեյրոյում[6]։

Աշխատանքի թեմաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիանա Վարեժանի աշխատանքները բազմաթիվ հղումներ են պարունակում Բրազիլիայում եվրոպական գաղութատիրության հետևանքների վերաբերյալ։ Նրա ստեղծագործությունների մյուս կարևոր թեմաներն են` արվեստի պատմությունը և պատրանքը[7]։ Նրա ստեղծագործություններում նկատվում է մշակութային ինքնության ընդլայնման և վերափոխման միտում, բայց միևնույն ժամանակ Վարեժանը շարունակում է օգտագործել անցյալը հասկանալու իր թեման՝ ներկան հասկանալու համար[8]։

Մշակութային մարդաբանությունը կամ հայրենի բրազիլական մշակույթի մեջ օտարերկրյա ազդեցության տարրերի յուրացման և ներմուծման գործընթացը հանդիսանում է Վարեժանի ստեղծագործության մեծ մասի ոգեշնչման աղբյուրը[9]։ Այս գործընթացը շարունակվում է նաև այսօր, ինչպես Բրազիլիայի ողջ պատմության ընթացքում և բազմազանության ու միասնության երկփեղկվածությունը համարվում է ժամանակակից բրազիլացի նկարիչների ընդհանուր թեման է[10]։ Վարեժանն իր աշխատություններում անդրադառնում է այս թեմային ռասայի, մարմնի, ինքնության և գաղութատիրության հետևանքների համատեքստում[11]։

21-րդ դարում Բրազիլիայում ռասայական և էթնիկական պատկանելության թեմաների վերաբերյալ իր աշխատություններում Վարեժանն օգտագործում է ինստալյացիա, յուղաներկային գեղանկարչություն և նկարչություն[12]։ Նա հաճախ սկսում է աշխատել կտավի վրա, այնուհետև դրան ավելացնում այնպիսի նյութեր, ինչպիսիք են ճենապակին և կերամիկան[13]։ Ութոտնուկ (պորտ. Polvo) վերնագրով իր աշխատանքում, որը ցուցադրվել է 2014 թվականին Լեման Մոպինի պատկերասրահում, Վարեժանը համատեղում է գույնի և կաստայի տեսությունը (սոցիալական տեսություն, որն ազդել է Բրազիլիայի նվաճման եվրոպական կտավների վրա)՝ ուսումնասիրելով մաշկի գույնի առումով ռասայի սահմանման նորմը[14]։ Դա իրենից ներկայացնում էր գրեթե նույնական ինքնադիմանկարների շարք՝ անհատականացված վերնագրերով[15], որոնք բացատրում են դիմանկարների միակ տարբերությունները։ Այդ անուններով հղում էր կատարվում 1976 թվականին բրազիլական մարդահամարին, որը առաջին անգամ բրազիլացիներին խնդրում էր նշել իրենց մաշկի գույնը, պատասխաններում նշվում էին՝ «սպիտակաձյունից» (պորտ.՝ branquinha) մինչև «մեծ սև տղա» (պորտ.՝ morenão)[16]:

Վարեժանի մի քանի քանդակագործական ինստալացիաներում, այդ թվում ` «Linda da Lapa», «Ծալքեր» և «Նեխած ապխտած տավարի միս» (պորտ. Ruina de Charque - Nova Capela)[17], կառույցի միատարրությանն ու ամբողջականությանը հակադրում են մարդկային ավերածությունները[18]։ Այդ բոլոր ստեղծագործություններում ներկայացվում են ազուլեժով երեսապատված և զարդարված պատեր, որոնք լցված են մարդու օրգաններով։ Այսպիսով Վարեժանը պատկերում է հետգաղութային բրազիլական սոցիալական կառուցվածքը՝ հիմնված գաղութատիրության վրա, որը կառուցված է մարդկային ավերածությունների և բռնության վրա[19][20]։

Վարեժանի աշխատանքներըը զարդարել էին Օլիմպիական ջրային մարզադաշտի արտաքին տեսքը, որտեղ անցկացվել էին 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի լողի մրցումները[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/220968
  2. 2,0 2,1 Adriana Varejão
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2019.
  5. https://ekwc.nl/?p=10170
  6. Hara, Toshio, «Adriana Varejao», Hara Museum of Contemporary Art, 2007
  7. Johnson, Ken, "Adriana Varejao at Lehmann Maupin, "New York Times, January 2000.
  8. Carvajal, R., "Travel Chronicles: The Work of Adriana Varejao, " New Histories, Boston, 1996, p. 168—169.
  9. Susan Fisher Sterling. «Varejão, Adriana». Oxford Art Online. Oxford Art Online. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. Tejo, Cristiana. «NEW BRAZILIAN ART». Flash Art. Flash Art. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. Benschop, Jurriaan. «Adriana Varejão». ARTFORUM. ARTFORUM. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. «Adriana Varejão». The Guggenheim. The Guggenheim. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  13. Grosenick, Uta Women Artists in the 20th and 21st Century. — Taschen, 2005. — ISBN 9783822858547
  14. Pechman, Alexandra. «'Adriana Varejão: Polvo' at Lehmann Maupin». ARTNEWS. ARTNEWS. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. «Adriana Varejão». Lehmann Maupin. Lehmann Maupin. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  16. Johnson, Reed. «Adriana Varejão's Colorful Take on Brazil's Race Problems». The Wall Street Journal. The Wall Street Journal. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  17. «Adriana Varejao». Brooklyn Museum. Brooklyn Museum. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  18. «Adriana Varejao's Painfully Clean Tiled Mythologies». The Huffington Post. The Huffington Post. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  19. «Adriana Varejão». Artnet. Artnet. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  20. Laudanno, Claudia; Olmo, Santiago B. «Adriana Varejao». ArtNexus. ArtNexus. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  21. «Sustainable Olympic aquatics stadium unveiled ready for Rio 2016 Games». 2016 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանա Վարեժան» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy