Ակոլի
Ակոլի Acoli, Shuli, Gang, Lwo | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | արևմտանիլոտական լեզուներ |
Երկրներ | Ուգանդա, Հարավային Սուդան |
Շրջաններ | Արևելյան Աֆրիկա |
Խոսողների քանակ | մոտ 1 200 000 մարդ |
Լեզվակիրների թիվը | 1.2 միլիոն (2002 մարդահամար)[1] |
Դասակարգում | Նեղոսա-սահարյան լեզուներ
|
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | ach |
ԳՕՍՏ 7.75–97 | ачо 077 |
ISO 639-2 | ach |
ISO 639-3 | ach |
Ակոլի, աֆրիկյան լեզու Ուգանդայում, պատկանում է նիլոտական լեզուների խմբին[2]։ Հարավային լուո լեզվի բարբառն է, որով խոսում են ակոլիները՝ Ուգանդայի Գուլու, Կիտգում և Պադեր շրջաններում։ Այս լեզվով են խոսում նաև Հարավային Սուդանի Օպարի շրջանի հարավային հատվածում։
Աֆրիկյան գրականության մեջ հայտնի «Լավինոյի երգը» աշխատությունը գրել է Օկոտ պ'Բիտեկը ակոլի լեզվով։ «Օկոլի երգը» սակայն գրվել է անգլերեն[1]:
Ակոլին, ալուրը և լանգոն ունեն 84-90 % բառապաշարի ընդհանրություն[2], խոսողները միմյանց կարողանում են հասկանալ։ Այնուամենայնիվ, հաճախ սրանք համարում են առանձին լեզուներ, քանի որ խոսողները էթնիկապես տարբեր են։
Հնչյունաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակոլին ունի ձայնավորների ներդաշնակություն, բառում առկա բոլոր ձայնավորները պետք է պատկանեն մի դասի։ Ակոլի լեզվում կան երկու դաս հինգական ձայնավորներ։
առաջնային | կենտրոնական | ետին | |
---|---|---|---|
համարյա փակ | ɪ | ʊ | |
կիսաբաց | ɛ | ɔ | |
բաց | ɒ |
առաջնային | կենտրոնական | ետին | |
---|---|---|---|
փակ | i | u | |
կիսափակ | e | o | |
բաց | a |
Ակոլին հնչերանգային լեզու է՝ բառերը կարող են տարբեր իմաստներ արտահայտել հնչերանգի փոփոխությամբ։ Ավելի ժամանակակից ուղղագրության ուսումնասիրությունը, ցույց է տալիս, որ ակոլի լեզվում ձայնավորն ունի ավելի քան երկու արտասանության ձև[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ակոլի Ethnologue-ում (18-րդ տպ․, 2015)
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 7։
- ↑ «Acoli Accented Orthography with diacritical marks». Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.(չաշխատող հղում)