Ակտիվ տուն
Ակտիվ տուն (անգլ.՝ active house, energy plus house), ինչպես նաև դրական էներգետիկ հաշվեկշիռ ունեցող տուն, ստանդարտ տուն «էներգիա +» իրենից ներկայացնում է շենք, որն արտադրում է ավելի շատ էներգիա, ավելի քան բավարար քանակով։ Էներգիայի ընդհանուր տարեկան սպառումը բացասական է՝ ի տարբերություն ցածր էներգիա սպառող տների[1]։
Ակտիվ տան հիմնային պարամետրերը Պասիվ տան ինստիտուտի (Գերմանիա) և Smart House «Խելացի տուն» մշակած տեխնոլոգիաների լուծումների համադրությունն է։ Դրա շնորհիվ հնարավոր է ստեղծել մի տուն, որը ոչ միայն քիչ էներգիա է ծախսում, այլ նաև գրագետ տնօրինում է ավելորդ էներգիան[2]։
Երկրորդ կարևոր տեսանկյունը տանը բարենպաստ միկրոկլիմայի ստեղծումն է` պատշաճ օդափոխություն, ջերմաստիճանի պահպանում և այլն։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակտիվ տունը այն տունն է, որն ունակ է էներգիա և ջերմություն մատակարարել ոչ միայն իրեն, այլ նաև հյուրատանը, բաղնքին և լողավազանը տաքացնելուն։
Աշխարհի առաջին ակտիվ տունը կառուցվել է Դանիայում, և բացի այն, որ այն քիչ էներգիա է սպառում, ինչպես Պասիվ տունը, այն նաև այնքան շատ է արտադրում, որ կարող է այն տալ կենտրոնական ցանցին, որի համար շատ երկրներում կարող են գումար ստանալ։ Այսպիսով, տունը դառնում է եկամտի աղբյուր, այլ ոչ թե ծախսերի։ Օրինակ՝ Դանիայում կառուցապատողները պնդում են, որ տունն իր ողջ արժեքը վճարելու է 30 տարվա ընթացքում[3]։
Էներգետիկայի միջազգային գործակալության գնահատմամբ, էներգաարդյունավետ շենքերի տեխնոլոգիայի ներդրումը մինչ 2050 թվականը կօգնի ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը 2 միլիարդ մետր տոննա։ Եվրամիությունը պաշտպանում է, որ 2020 թվականից հետո բոլոր նոր շենքերը արտադրում են իրենց սեփական էներգիան։ Համեմատության համար. սովորական տունը սպառում է 200-240 կՎտժ/մ², ակտիվ տունը` տարեկան 10-12 կՎտժ/մ²[4]։
Ռուսաստանում գործող առաջին ակտիվ տունը կառուցվել է 2011 թվականին՝ Մոսկվայի մարզում[5]։
Օգտագործվող տեխնոլոգիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերականգնվող Էներգիայի աղբյուր
- Ջերմամեկուսացում
- Ժամանակակից պատուհաններ
- Օդափոխման ժամանակակից սարքեր
- Ջերմության վերականգնման համակարգեր
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Дом, который заботится о тебе» (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
- ↑ https://tranio.ru/articles/aktivnye_doma_-_energoeffektivnoe_zhile_buduschego_3943/
- ↑ World’s First Active House Produces More Energy Than It Consumes // The Guardian
- ↑ «Дом, который заботится о тебе». tranio.ru (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Первый "активный дом" в России (фото, видео)». 08.09.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Портал по активным домам Дания
- Первый Активный Дом в России
- Институт Пассивного дома (Германия)
- Умный дом — Toyota Dream House Компьюлента
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակտիվ տուն» հոդվածին։ |
|