Jump to content

Ամպրոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամպրոպ, մթնոլորտային երևույթ, արտահայտվում է ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող էլեկտրական պարպումների (կայծակի) ձևով, որոնք ուղեկցվում են որոտով։ Ամպրոպի առաջացումը կապված է հզոր կույտաանձրևային ամպերի զարգացման հետ և պայմանավորված է մթնոլորտի անկայուն հավասարակշռության վիճակով։ Ուղեկցվում է ուժեղ քամիներով և հորդառատ անձրևներով, որոշ դեպքերում՝ կարկուտով։ Ամպրոպը կարճատև երևույթ է (մինչև 2 ժ)։ Տարբերում են ամպրոպի ներզանգվածային (պայմանավորված են օդային զանգվածների ներսում ջերմափոխանցման զարգացմամբ) և ճակատային (ձևավորվումեն մթնոլորտային տաք ու ցուրտ ճակատների կույտաանձրևային և շերտաանձրևային ամպերում) տեսակներ, որոնք առանձնահատուկ երանգ են ստանում լեռնային ռելիեֆի պայմաններում։ Հայաստանում ամպրոպներով օրերի թիվը տարվա ընթացքում 20-70 (երբեմն՝ մինչև 100) է, հիմնականում՝ ապրիլ-հոկտեմբերին, առավելագույնը՝ մայիս-հունիսին։ Ամպրոպների 60-70 %-ը դիտվում է հետկեսօրյա ժամերին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 330
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպրոպ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy