Jump to content

Անիհիլացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անիհիլացում (լատին․՝ anihilatio -ոչնչացում, անհետացում, <ad - դեպի + nihil—ոչինչ), մասնիկի և նրան համապատասխանող հակամասնիկի փոխակերպումը էլեկտրամագնիսական ալիքների՝ ֆոտոնների կամ ուրիշ մասնիկների՝ այլ բնույթի ֆիզիկական դաշտի քվանտների։

Հայտնի օրինակ է էլեկտրոնի և պոզիտրոնի անիհիլացումը, երբ առաջանում են երկու ֆոտոններ։ Դիտվում է նաև նուկլոն հականուկլոն անիհիլացում, որի հետևանքով առաքվում են մեզոններ։ Եթե անիհիլացումը ընթանում է վակուումում, ապա, համաձայն էներգիայի և իմպուլսի պահպանման օրենքների, առաջացած մասնիկների նվազագույն թիվը պետք է լինի երկու։ Իսկ եթե անիհիլացմանը մասնակցում է որևէ երրորդ մարմին (օրինակ, երբ էլեկտրոնը գտնվում է ատոմում կամ նուկլոնը՝ միջուկում), ապա հնարավոր է անիհիլացում մեկ մասնիկի առաքմամբ։

Անիհիլացման տեսական ուսումնասիրությունը կատարված է միայն էլեկտրամագնիսական փոխազդեցությունների համար։ Տեղի ունի նաև անիհիլացման հակառակ պրոցես՝ զույգի առաջացում, երբ էլեկտրամագնիսական կամ այլ դաշտերի փոխազդեցության հետևանքով միաժամանակ առաջանում են մասնիկ և հակամասնիկ։ Անիհիլացման և զույգերի առաջացման հնարավորությունը, ինչպես և հակամասնիկների գոյությունը կանխագուշակել է Պոլ Դիրակը 1930 թվականին։ Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիները 1933 թվականին մագնիսական դաշտում տեղավորված Վիլսոնի խցիկում դիտել են ռադիոակտիվ աղբյուրից գամմա-քվանտներով էլեկտրոն–պոզիտրոն զույգի առաջացումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 416
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիհիլացում» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy