Jump to content

Անյա Բրայեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անյա Բրայեն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1940(1940-07-12)[1] (84 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, թատերական ռեժիսոր և կինոսցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Anja Breien Վիքիպահեստում

Անյա Բրայեն (նորվ.՝ Anja Breien, հուլիսի 12, 1940(1940-07-12)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անյա Բրայենը ծնվել է 1940 թվականի հուլիսի 12-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Հայրը գրող Հանս Բրայենն (նորվ.՝ Hans Breien) էր։ Ապագա սցենարիստը սովորել է Օսլոյի համալսարանում։ 1962 թվականից 1964 թվականներն ընկած ժամանակահատվածում սովորել է Ֆրանսիայում՝ Փարիզում։

Առաջին անգամ Անյա Բրայենը կինոյում հայտնվել է որպես ռեժիսոր Նիլս Մյուլլերի և Հենինգ Կարլսենի ասիստենտ՝ «Սով» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նա նաև որպես դերասան է հանդես եկել, բայց քիչ ֆիլմերում։ Առաջին դեբյուտն եղել է 1967 թվականին «Մեծահասակները» կարճամետրաժ կինոնկարում։ Դրանից հետո Անյա Բրայենը սկսել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմերի շարք։ Մեծ կինոյում նա սկսել է գործունեություն ծավալել 1971 թվականից («Բռնաբարություն»)։ Նրա «Կանայք» ֆիլմը դարձավ ինքնատիպ պատասխան Ջոն Կասավետիսի «Ամուսինները» ֆիլմի համար, որը և վերջինիս շարունակությունն է համարում։

Վենետիկյան 44-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ է եղել։

Ընտիր ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1970 — Օրն ինչպես 1000 տարի / Dager fra 1000 år
  • 1971 — Բռնաբարություն / Voldtekt
  • 1975 —Կանայք / Hustruer
  • 1977 — Լուրջ խաղ / Den allvarsamma leken
  • 1979 — Ժառանգություն / Arven
  • 1981 — Կախարդների որսը / Forfølgelsen
  • 1984 — Թղթից թռչունը / Papirfuglen
  • 1985 — Կանայք՝ տասը տարի անց / Hustruer - ti år etter
  • 1990 — Մի անգամ կրկնակի / Smykketyven
  • 1996 — Կանայք 3 / Hustruer III
  • 1997 — Սոլվորն / Solvorn (կարճամետրաժ կինոնկար)
  • 2001 — Տեսնել նավակը գործողության ժամանակ / Å se en båt med seil (կարճամետրաժ կինոնկար)
  • 2005 — Անանուն / Uten tittel (կարճամետրաժ կինոնկար)

Սցենարի հեղինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1971 — Բռնաբարություն/ Voldtekt
  • 1975 — Կանայք/ Hustruer
  • 1977 — Լուրջ խաղ / Den allvarsamma leken
  • 1979 — Ժառանգություն / Arven
  • 1981 — Կախարդների որս / Forfølgelsen
  • 1984 — Թղթե թռչուն / Papirfuglen
  • 1985 — Կանայք՝ տասը տարի անց / Hustruer - ti år etter
  • 1990 — Մի անգամ կրկնակ / Smykketyven
  • 1994 — Երկրորդ տեսողություն / Trollsyn
  • 1996 — Կանայք 3 / Hustruer III
  • 2001 — Տեսնել նավակը գործողության ժամանակ / Å se en båt med seil (կարճամետրաժ կինոնկար)
  • 1961 — Աչքեր յուրաքանչյուր մատի վրա / Et øye på hver fingerI sengen

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1979 թ.— «Ոսկե արմավենի» Կաննի 32-րդ միջազգային կինափառոտոնի ժամանակ («Ժառանգություն»)
  • 1998 թ.— «Ոսկե արջ» լավագույն կարճամետրաժ կինոնկարի համար Բեռլինի 48-րդ միջազգային կինոփառատոնիժամանակ («Սոլվորն»)
  • 2001 թ.— Եվրոպայի կինոակադեմիայի մրցանակ լավագույն կարճամետրաժ կինոնկարի համար («Տեսնել նավակը գործողության ժամանակ»)
  • 2001 թ.— «Ոսկե արջ» լավագույն կարճամետրաժ կինոնկարի համար Բեռլինի 51-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ («Տեսնել նավակը գործողության ժամանակ»)
  • 2001 թ.— Prix UIP Berlin պարգև լավագույն եվրոպական կարճամետրաժ կինոնկարի համար Բեռլինի 51-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ («Տեսնել նավակը գործողության ժամանակ»)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Рязанова, Ольга. Брайен Аня // Режиссёрская энциклопедия. Кино Европы / Сост. Черненко М. М. — М., Материк, 2002. — с. 26 — ISBN 5-85646-077-4
  • Кинорежиссёры Скандинавии: Библиографический справочник / Авт.-сост. О. Э. Рязанова; под ред. М. М. Черненко. — М.: НИИ киноискусства, 1996. — с. 59
  • Cowie, Peter. Scandinavian cinema. — L., 1992. (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անյա Բրայեն» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy