Ապոդակա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ապոդակա | |||
| |||
Երկիր | Մեքսիկա | ||
Համայնք | Apodaca Municipality? | ||
Մակերես | 183 500 000 քառակուսի մետր | ||
ԲԾՄ | 405±1 մետր, 418 մետր | ||
Բնակչություն | 523 370 մարդ (2010)[1] | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
Պաշտոնական կայք | apodaca.gob.mx | ||
| |||
Ապոդակա (իսպաներեն՝ Apodaca. Իսպաներեն արտասանություն՝ [apoˈðaka]), քաղաք և համայնք Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգում։ Մոնտեռեյի մետրոպոլիսային տարածքի բաղկացուցիչ մասն է (ընկած է դրա հյուսիսարևելյան հատվածում)։ 2005 թվականի մարդահամարի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 393.195, իսկ ամբողջ համայնքինը՝ 418.784.[2] The municipality has an area of 183.5 km2: Ապոդական այդ ցուցանիշով Նուևո Լեոն նահանգում զբաղեցնում է չորրորդ տեղը (Մոնտեռեյից, Գվադելուպեից ու Սան Նիկոլաս դե լոս Գարսայից հետո) և համարվում է նահանգի ամենաարագ զարգացող բնակավայրերից մեկը։ Արդյունաբերական խոշոր կենտրոն է և տրանսպորտային կարևոր հանգույց։ Ունի երկու միջազգային օդանավակայան, որոնցից գեներալ Մարիանո Էսկոբեդոյի պատվին անվանակոչվածը ուղևորների ու բեռների փոխադրումների ծավալով չորրորդ տեղն է զբաղեցնում Մեքսիկայում և տասներորդը՝ ամբողջ Լատինական Ամերիկայում։ Դա Մոնտեռեյի ագլոմերացիային սպասարկող հիմնական օդանավակայանն է։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն անվանակոչվել է ի պատիվ Լինարեսի եպիսկոպոս, դոկտոր Սալվադոր Ապոդակայի (ծնվել է 1769 թվականին, Գվադալախարայում)[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1585 թվականին։ Սկզբնական շրջանում կրել է Ասիենդա Սան Ֆրանսիսկո անվանումը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտերեյի՝ տնտեսապես հզոր մեգապոլիսում ընդգրկված լինելու շնորհիվ Ապոդակայի բնակչության թվաքանակը անընդհատ և մեծ տեմպերով աճում է։ Ստորև ներկայացված են քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1990-2015 թվականների միջակայքում[4]։
Տարին | Բնակչ. թվ. |
---|---|
1990 | 103.364 |
1995 | 212.118 |
2000 | 270.369 |
2005 | 393.195 |
2010 | 467.157 |
2015 | 535.100 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապոդական Նուևո Լեոն նահանգի արդյունաբերական խոշոր կենտրոններից է։ Այստեղ ձեռնարկություններ ունեն ամերիկյան Whirlpool, General Electric, Polaris, Callaway Golf Company, Parker Hannifin, Visteon, ճապոնական Denso, կորեական LG, չինական Lenovo, դանիական Danfoss և այլ ընկերություններ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սան Ֆրանսիսկո ծխական եկեղեցի. կառուցվել է 1848 թվականին, զանգակատան շինարարությունն ավարտվել է 1966-ին։
- Ապոդակայի համայնքապետարանի շենքը. 1976 թվականին մոդեռնիստական ոճով կառուցված շինություն է։
- Մեքսիկայում կրթության բնագավառի մեծ բարեփոխիչ Մոյսես Սաենսի հուշարձանը. կանգնեցվել է 1962 թվականին։
- Մեքսիկայի ներկայիս տարածքում եվրոպացիների առաջին բնակավայրի հիմնադիր համարվող Գասպար Կաստանիո դե Սոսայի (1550-1593 թթ.) հուշարձանը. կանգնեցվել է 1995 թվականի սեպտեմբերի 26-ին, Օխո դե Ագուա թաղամասում[5]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապոդակա (1951–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 40.0 (104) |
42.0 (107.6) |
48.0 (118.4) |
50.0 (122) |
47.5 (117.5) |
46.0 (114.8) |
47.0 (116.6) |
45.0 (113) |
44.0 (111.2) |
41.0 (105.8) |
41.0 (105.8) |
38.0 (100.4) |
50.0 (122) |
Միջին բարձր °C (°F) | 22.9 (73.2) |
24.7 (76.5) |
29.5 (85.1) |
33.1 (91.6) |
35.0 (95) |
36.9 (98.4) |
37.2 (99) |
37.3 (99.1) |
34.0 (93.2) |
30.0 (86) |
26.4 (79.5) |
23.3 (73.9) |
30.9 (87.6) |
Միջին օրական °C (°F) | 14.0 (57.2) |
15.4 (59.7) |
19.5 (67.1) |
23.3 (73.9) |
25.8 (78.4) |
27.8 (82) |
28.0 (82.4) |
28.2 (82.8) |
25.7 (78.3) |
21.7 (71.1) |
17.7 (63.9) |
14.5 (58.1) |
21.8 (71.2) |
Միջին ցածր °C (°F) | 5.1 (41.2) |
6.1 (43) |
9.5 (49.1) |
13.5 (56.3) |
16.7 (62.1) |
18.8 (65.8) |
18.9 (66) |
19.0 (66.2) |
17.5 (63.5) |
13.5 (56.3) |
9.0 (48.2) |
5.7 (42.3) |
12.8 (55) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −6.5 (20.3) |
−7.5 (18.5) |
−5.0 (23) |
0.0 (32) |
2.5 (36.5) |
7.0 (44.6) |
8.0 (46.4) |
7.0 (44.6) |
3.0 (37.4) |
−2.0 (28.4) |
−5.0 (23) |
−8.5 (16.7) |
−8.5 (16.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 16.4 (0.646) |
19.8 (0.78) |
15.5 (0.61) |
39.9 (1.571) |
51.5 (2.028) |
63.2 (2.488) |
65.9 (2.594) |
68.7 (2.705) |
150.8 (5.937) |
54.1 (2.13) |
20.4 (0.803) |
22.3 (0.878) |
588.5 (23.169) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 3.5 | 3.6 | 2.7 | 3.9 | 5.4 | 4.6 | 3.9 | 5.2 | 8.1 | 5.1 | 3.3 | 3.5 | 52.8 |
աղբյուր: Servicio Meteorologico Nacional[6][7] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.inegi.org.mx/sistemas/consulta_resultados/iter2010.aspx?c=27329&s=est
- ↑ Link to tables of population data from Census of 2005 Արխիվացված 28 Մարտ 2007 Wayback Machine INEGI: Instituto Nacional de Estadística, Geografía e Informática
- ↑ "Apodaca", Encilopedia de los Municipios de México Արխիվացված 9 Մարտ 2007 Wayback Machine
- ↑ «Nuevo León (Mexiko): Bundesstaat & Städte – Einwohnerzahlen, Karten, Grafiken, Wetter und Web-Informationen». Վերցված է 2020-02-04-ին.
- ↑ http://siglo.inafed.gob.mx/enciclopedia/EMM19nuevoleon/municipios/19006a.html%7Ctítulo=Nuevo(չաշխատող հղում) León- Apodaca|fechaacceso=17 de mayo de 2017|sitioweb=siglo. inafed.gob.mx}}
- ↑
«Estado de Nuevo Leon-Estacion: Apodaca». Normales Climatologicas 1951–2010 (Spanish). Servicio Meteorologico Nacional. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Extreme Temperatures and Precipitation for Apodac 1964–2010» (Spanish). Servicio Meteorológico Nacional. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Israel Cavazos Garza. Nuevo León a Través de sus Municipios, Introducción. Protocolos del Archivo Municipal de Monterrey (AMM).
- Eugenio de León. Historia del Nuevo Reino de León (1577-1723).
- Ramiro Estrada Sánchez. Nuevo León a Través de sus Municipios, Tomo I, Apodaca.
- Juvencio Treviño Galindo. Apodaca Eternamente.
- Valentina Garza Martínez. Tesis Doctoral. Documentos diversos inéditos sobre el Noreste Novohispano.
- Familysearch. Documentos en Línea, México, Nuevo León, Monterrey (Catedral) y Apodaca (San Francisco de Asís), bautismos, matrimonios, defunciones.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [https://web.archive.org/web/20070321023900/http://www.e-apodaca.gob.mx/ Արխիվացված 2007-03-21 Wayback Machine Ապոդակայի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը (Իսպաներեն)] Արխիվացված 2007-03-21 Wayback Machine
- Enciclopedia de los Municipios de México: Nuevo León.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոդակա» հոդվածին։ |
|