Jump to content

Արիստոփանես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արիստոֆանեսից)
Արիստոփանես
հին հունարեն՝ Ἀριστοφάνης
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 445[1][2]
ԾննդավայրՀին Աթենք[3]
Մահացել էմ. թ. ա. 385[4][5][6][…]
Մահվան վայրՀին Աթենք[7]
ՔաղաքացիությունՀին Աթենք
Ազդվել էՊինդարոս, Եվրիպիդես և Սոկրատես
ԵրկերԱքառնացիներ, Թռչունները, Ամպեր, Կանայք ժողովրդական ժողովում, Գորտեր, Հեծյալներ, Լիսիստրատա, Խաղաղություն, Պլուտոս, Կանայք Թեսմոփորիա տոնակատարությանը և Իշամեղուներ
Մասնագիտությունկատակերգակ, դրամատուրգ և բանաստեղծ
Ծնողներհայր՝ Philippus?
ԵրեխաներԱրարոս
 Aristophanes Վիքիպահեստում

Արիստոփանես[8] կամ Արիստոֆան[8] (հին հունարեն՝ Ἀριστοφάνης, մոտ մ. թ. ա. 445[1][2], Հին Աթենք[3] - մ. թ. ա. 385[4][5][6][…], Հին Աթենք[7]), հին հունական կատակերգակ, հայտնի է որպես ժանրի սկզբնավորող, «կատակերգության հայր», դասական շրջանի (մ.թ.ա. 9-4-րդ դդ.) հին հունական գեղարվեստական գրականության վերջին մեծ ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատակերգակի մասին կենսագրական տեղեկությունները սուղ են։ Ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 446 թ. Ատտիկայի Կիդաթենք դեմոսում (տարածքային միավոր), ապրել է ժամանակաշրջանի հասարակական հոգսերով, կայուն հայացքներ է ունեցել։ Լինելով Աթենքի և Սպարտայի միջև երկարամյա Պելոպոնեսյան պատերազմի ականատեսը՝ բազմիցս պախարակել է այն սանձազերծողներին և իր կատակերգություններում հաճախ արծարծել խաղաղության թեման։ Հայացքներով «չափավոր» դեմոկրատիայի կողմնակից էր համակրում էր մանր հողագործներին։ Ցավով էր նկատում աթենացիների վաղեմի հեղինակության աստիճանական վերացումը, ստրկատիրական դեմոկրատիայի քայքայումը, որ ի վերջո հասցրեց Պելոպոնեսյան պատերազմում Աթենքի պարտությանը։ Թշնամանքով էր վերաբերվում ինչպես արիստոկրատիային ու խմբիշխանությանը, այնպես էլ այսպես կոչված «արմատական» դեմոկրատներին, ովքեր պատերազմի կողմակիցներ էին։

Ստեղծագործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստոփանեսը գրել է մոտ 40 կատակերգություններ, որոնցից մեզ են հասել տասնմեկը։ Դրանք են՝

  • Աքառնացիներ
  • Հեծյալներ
  • Ամպեր
  • Կշեռք
  • Խաղաղություն
  • Թռչունները
  • Լիսիստրատե
  • Կանայք Թեսմոփորիա տոնակատարությանը
  • Գորտեր
  • Կանայք ժողովրդական ժողովում
  • Հարստություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  2. 2,0 2,1 Pincelli M. A. Machiavelli. Enciclopedia machiavelliana (իտալ.) / G. SassoIstituto dell'Enciclopedia Italiana, 2014.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118503987 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Ярхо В. Н. Аристофан // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  5. 5,0 5,1 5,2 R. C. J. Aristophanes // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 2. — P. 499—501.
  6. 6,0 6,1 6,2 Аристофан (ռուս.) // Анрио — Атоксил — 1926. — Т. 3. — С. 336—338.
  7. 7,0 7,1 7,2 Аристофан (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСент-Питерсберг: Брокгауз — Ефрон, 1890. — Т. II. — С. 93—94.
  8. 8,0 8,1 Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 57. ISBN 99941-56-03-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 64
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy