Աքսել Հենի
Աքսել Հենի նորվ.՝ Aksel Hennie | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Կրթություն | Q56404235? (2001) և Հռոմեական ժողովրդական ավագ դպրոց |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Կարոլին Հեգբոմ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Աքսել Հենի (նորվ.՝ Aksel Hennie, հոկտեմբերի 29, 1975, Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասան, ռեժիսոր։ Ամանդա մրցանակակիր («Միայնակ» ֆիլմի համար)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աքսել Հենին ծնվել է Օսլոյում[2]։ 1998 թվականին չորրորդ փորձից հետո ընդունվել է Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիա[3]։ Ավարտելուց հետո 2001 թվականին աշխատել է Վարտ թատրոնում (Մոլդե), այնուհետև՝ Օսլոյի նոր թատրոնում, որտեղ մի քանի անգամ խաղացել է Համլետի դերը[4]։ Առավել հայտնի է դարձել որպես կինոդերասան։ Առաջին անգամ խաղացել է Ջան Վանգի դերը համանուն ֆիլմում[5], որից հետո ակտիվորեն նկարահանվել է հեռուստատեսությունում և ֆիլմերում։ 2003 թվականին «Ընկերը» ֆիլմում խաղացել է երկրորդական դեր, հաջորդ տարի հանդես է եկել որպես «Միայնակ» ֆիլմի ռեժիսոր։ Ֆիլմը գրավել է սկանդինավյան կինոքննադատների ուշադրությունը։ Ֆիլմի համար Աքսելը ստացել է Ամանդա մրցանակ։ 2005 թվականից նկարահանվել է սոցիալական գովազդում։ Կինոհասարակությունում նրա դիրքն ամրապնդել է «Մաքս Մանուս» պատմական դրաման։ Մեծ ճանաչում է ստացել է նրա «Headhunters» ֆիլմը։ 2014 թվականին «Հերակլես» ֆիլմում խաղացել է երկրորդական պլանի դեր։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում | Հերոս |
---|---|---|---|
1998 | «Արյունոտ հրեշտակներ» | Bloody Angels | Արնտ Օլաֆ |
1998 | «Մեկ գիշեր քո հետ» (կարճամետրաժ) | One Night with You | Անդերս |
2003 | «Ջոնի Վանգ» | Jonny Vang | Ջոնի Վանգ |
2003 | «Գայլային ամառ» | Ulvesommer | Պոլ |
2003 | «Ընկեր» | Buddy | Գեյր |
2004 | «Լաց անտառում» | Den som frykter ulven | Ստեֆան |
2004 | «Гавайи, Осло» | Hawaii, Oslo | Տրյուգվե |
2004 | «Միայնակ» | Uno | Դեյվիդ |
2008 | «Լանչ» | Lønsj | Կրիստեր |
2008 | «Առեղծվածների հայելի» | I et speil i en gåte | Արիել |
2008 | «Մակս Մանուս» | Max Manus | Մակս Մանուս |
2010 | «Շատ բարի մարդ» | En Ganske Snill Mann | Սամի |
2011 | «Հերոսների դարաշրջան» | Age of Heroes | лейтенант Штайнар Мортенсон |
2011 | «Headhunters » | Hodejegerne | Ռոջեր Բրաուն |
2012 | «90 րոպե» | 90 minutter | Տրոնդ |
2013 | «Պիոներ» | Pioneer | Պետոր |
2014 | «Հերակլես» | Hercules | տիդեուս |
2015 | «Վերջին ասպետները» | Last Knights | Գիզա Մոտ |
2015 | «Մարսեցին» | The Martian | Ալդքս Ֆոգել |
2017 | God Particle |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brenden M., Røssland V. H. Nå er de gift — Dagbladet, 2019.
- ↑ Heyerdahl, Nicolai; Frode Hansen (2004 թ․ հոկտեմբերի 7). «Aksel Hennies hemmelige fortid». Dagbladet (Norwegian). Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hartz, Kine B (2004 թ․ հուլիսի 3). «Skuddsikker». Dagbladet (Norwegian). Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Aksel Hennie» (Norwegian). Oslo Nye Teater. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Sissel Fantoft (2002 թ․ հունիսի 28). «En bygdelatino går til filmen». Dagbladet (Norwegian). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքսել Հենի» հոդվածին։ |
|