Jump to content

Բալերինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալերինա
անգլ.՝ Ballerina
Изображение логотипа
Տեսակմուլտֆիլմ
Ժանրարկածային ֆիլմ, մանկական ֆիլմ, մյուզիքլ և ընտանեկան ֆիլմ
Գործողության վայրՓարիզ
ՌեժիսորԷրիկ Սամմեր և Էրիկ Ուորին
ՍցենարիստԷրիկ Սամմեր[1] և Լորան Զեյտուն[1]
ՀնչյունավորումԷլ Ֆենինգ[1], Դեյն ԴեՀան[1], Մեդդի Զիգլեր[1], Կարլի Ռեյ Ջեպսեն[1], Կամիլ Կոտին[1], Julie Khaner?[1] և Pascal Casanova?[1]
ԵրաժշտությունԿլաուս Բադելտ
Երկիր Կանադա և  Ֆրանսիա
Լեզուանգլերեն
ԸնկերությունGaumont
ԴիստրիբյուտորGaumont, E1 Entertainment Canada? և Նեթֆլիքս
Տևողություն89 րոպե
Թվականդեկտեմբերի 14, 2016, դեկտեմբերի 19, 2016, հունվարի 26, 2016, հունվարի 12, 2017[2], հունվարի 19, 2017[3], օգոստոսի 4, 2017 և օգոստոսի 30, 2017
MPAA վարկանիշPG
Բյուջե30 000 000 $
Շահույթ106 055 487 $
ballerina-lefilm.ca/#accueil

«Բալերինա», Էրիկա Սեմմեր և Էրիկա Ուորին ռեժիսորների ֆրանկո-կանադական լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմ[4]։ Պրեմիերան կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 14-ին Ֆրանսիայում[5]։

Մուլտֆիլմը պատմում է մի որբ աղջկա՝ Ֆելիսի մասին, ով եկել էր Ֆրանսիա իր երազանքի հետևից՝ դառնալ բալերինա։ Նա և նրա ընկեր՝ Վիկտորը, ով սիրահարված էր Ֆելիսին, տեղափոխվում են մայրաքաղաք՝ Փարիզ։ Այնպես է ստացվում, որ Վիկտորն ընկնում է կամրջից ուղիղ մի նավի մեջ, որը անցնում էր կամրջի տակով։ Վիկտորը չի կարողանում հետ վերադառնալ այդ իսկ պատճառով Ֆելիսին նշանակում է հանդիպում հաջորդ օրը նույն տեղը և նույն ժամին։ Աղջիկը մենակության մեջ թափառում էր գիշերային քաղաքով։ Թափառելիս հանկարծ մտնում է մի թատրոն, որտեղ հիանում է բալերինայով և այնպես է ստացվում, որ նրան մեղադրում են գողության մեջ։ Հավաքարարը, ում անունը Օդետտա էր, պաշտպանում է աղջկան։ Երբ Ֆելիսին տեղ չուներ ապրելու և գոնե մի գիշեր անցկացնելու, Օդետտան տանում է նրան իր տուն, և Ֆելիսն էլ օգնում էր նրան աշխատանքում (նախկինում Օդետտան բալերինա էր և երազում էր պարել իր ողջ կյանքում, սակայն թատրոնի հրդեհից հետո հաշմանդամ էր դարձել և հիմա աշխատում է որպես հավաքարար Լե Օի տանը)։ Ֆելիսը նույնպես սկսում է աշխատել Կամիլլա Լե Օի տանը և ընդունվում է Թատրոնի մոտ գտնվող բալետի դպրոց։ Այնտեղ աշխարհահռչակ պարարվեստի ուսուցիչ և բալետմայստեր Լյուի Մերանտը, ով սիրահարված էր Օդետտային, փնտրում էր հարմար աղջկա, ով կկարողանար պարել «Շելկունչիկ»-ում։ Նրա կանոնների համաձայն ամեն օր խմբից մի մարդ էր դուրս մնում։ Օդետտան իմանալով այդ ամենի մասին որոշում է ինքը Ֆելիսին մարզել։ Կամիլան և նրա մայրիկը իմանալով այդ խաբեության մասին՝ որոշում ամեն ինչ պարզաբանել։ Մերանտը ընդունում է Կամիլային խմբի մեջ, բայց Ֆելիսին դուրս չի հանում խմբից, այլ, ընդհակառակը, ևս մեկ հնարավորություն է տալիս։ Եթե չկարողանա ստանալ դերը, աղջիկը ստիպված պետք է որբանոց գնա։ Իր պարապմունքների փոխարեն Ֆելիսը գնում է հանդիպման դպրոցի ամենագեղեցիկ տղայի՝ Ռուդոլֆի հետ։ Դրա պատճառով աղջիկը ամաչում է գնալ ուսուցչի մոտ և գիշերը անց է կացնում թատրոնի կտուրում։ Բաց թողնելով լիքը պարապմունքներ՝ Ֆելիսը դուրս է մնում խմբից և վերադառնում է որբանոց։ Այնտեղ նա երազ է տեսնում մոր մասին, ով նույնպես բալերինա էր։ Եվ Ֆելիսը որոշում է գնալ և պայքարել իր դերի համար։ Մուլտֆիլմի վերջում Ֆելիսը ստանում է այդ դերը և ամուսնանում Վիկտորի հետ, իսկ Օդետտան դառնում է նրա մայրը։

Ֆելիս Միլլիներ - գլխավոր հերոսուհի, շիկահեր, որբ աղջիկ, տասնհինգ տարեկան։ Կենսուրախ, շատախոս և անմիջական, կարողանում է ելք գտնել բոլոր դժվարություններից։ Երազում է մտնել մեծ բալետի մեջ։ Դա նրա մոտ ստացվում է, սկզբից խաբեությամբ այնուհետև իր ուժերով։ Վերջում դառնում է բալերինա, իր ամենամոտ ընկերոջ Վիկտորի կինը և մնում է ապրելու Օդետտայի տանը։

Վիկտոր - Ֆելիսի լավագույն ընկերն էր։ Սիրահարված էր Դելիսին։ Երազում էր ամուսնանալ նրա հետ։ Մուլտֆիլմի վերջում իր երազանքը կատարվում է։

Օդետտա - Ամենահայտնի և ամենալավ բալետ պարող աղջիկներից էր, սակայն թատրոնի հրդեհից հետո կորցրել է իր պարելու ունակությունը և դրա պատճառով աշխատում էր Լե Օի տանը, որպես հավաքարար։ Օդետտան էր սովորեցրել Ֆելիսին լավ տիրապետել բալետին։ Մուլտֆիլմի վերջում Օդետտան որդեգրում է Ֆելիսին և դառնում նրա մայրը։

Կամիլլա Լե Օ - Ֆրանսիական հայտնի ռեստորանի տիրոջ աղջիկն է։ Ինքնահավան, նպատակասլաց և նախանձ պատանի պարուհի է։ Նա գտնվում էր Ֆելիսի հետ պարային պայքարի մեջ՝ «Շելկունչիկում» գլխավոր դերը ստանալու համար։ Ի վերջո մուլտֆիլմի վերջում հաղթում է Ֆելիսը և Կամիլլան համակերպվում է դրա հետ։

Լուի Մերանտ - Հայտնի պարարվեստի ուսուցիչ և բալետմայստեր էր։ Սիրահարված էր Օդետտային։ Բարձրահասակ, նիհար տղամարդ էր։ Իր աշակետների հետ կոպիտ է և ջղային, սակայն նա այդպես է վարվում լավ արդյունք ստանալու համար։

Մադամ Լե Օ - Կամիլլայի մայրն է։ Հայտնի է, որպես՝ ամենալավ հավի թևիկներ վաճառող ռեստորանի տիրուհի։ Մի մեծ տան տիրուհի է, որտեղի հավաքարարը Օդետտան էր, ում ատում և առիթ էր գտնում աշխատանքից ազատելու։ Մադամ Լե Օն չար, անխիղճ կին է։

Հնչյունավորողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էլ Ֆաննինգ - Ֆելիս
  • Դեյն Դեհաննա - Վիկտոր
  • Կառլի Ռեյ Ջեպսեն - Օդետտա
  • Էլանա Դունկելման - Դորա
  • Շոշանա Սպելինգ - Նորա
  • Ջուլի Հաներ - Ռեջինա Լե Օ
  • Լորեն Մորել - Մուի Մերանտ
  • Անտուան Շումսկի - Ռուդոլֆ
  • «Բալերինան» բալետի մասին առաջին լիամետրաժ մուլտֆիլմն է պատմության մեջ։ 1969 թվականին լույս է տեսել «Բալերինան նավի մեջ» մուլտֆիլմը։
  • «Բալերինան» Դեյն Դե Հաննայի և Էլ Ֆաննինգի երկրորդ ընդհանուր աշխատանքն է[6]։

2016 թվականի հոկտեմբերի 4-ին դուրս է եկել մուլտֆիլմի թրեյլերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալերինա» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy