Jump to content

Գենադի Ստրեկալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Ստրեկալով
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1940(1940-10-26)[1] կամ հոկտեմբերի 28, 1940(1940-10-28)[2][3][4]
ԾննդավայրՄիտիշչի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 25, 2004(2004-12-25)[5] (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՕստանկինյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1965)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունճարտարագետ և տիեզերագնաց
ԱշխատավայրԷներգիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Gennady Strekalov Վիքիպահեստում

Ստրելակով Գենադի Միխայլովիչ (ռուս.՝ Геннадий Михайлович Стрекалов, հոկտեմբերի 26, 1940(1940-10-26)[1] կամ հոկտեմբերի 28, 1940(1940-10-28)[2][3][4], Միտիշչի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2004(2004-12-25)[5], Մոսկվա, Ռուսաստան), ռուս տիեզերագնաց-օդաչու, բորտինժեներ, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1980, 1984), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1981

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական․ ուսումնարանը (1965), աշխատել կոնստրուկտորական բյուրոյում։ 1980 թվականի նոյեմբերի 27-ին Լեոնիդ Կիզիմի և Օլեգ Մակարովի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-3» տիեզերանավով։ Նոյեմբերի 28-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6» ուղեծրակայանին, և թռիչքը շարունակվել է մինչև դեկտեմբերի 10-ը։ 1983 թվականի ապրիլի 20-22-ին, որպես բորտինժեներ, Վլադիմիր Տիտովի և Ալեքսեյ Սերեբրովի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-8» տիեզերանավով։ 1984 թվականի ապրիլի 3-ին, որպես բորտինժեներ, Յուրի Մալիշև ի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ռակեշ Շարմայի հետ, Ստրելակովը երրորդ տիեզերական թռիչքն է կատարել «Սոյուզ Տ-11» տիեզերանավով։ Ապրիլի 4-ին տիեզերանավը կցվել է ուղեծրում գտնվող «Սալյուտ- 7»-«Սոյուզ Տ-10» ուղեծրային համալիրին։ Ապրիլի 10-ին «Սոյուզ Տ-10» տիեզերանավն անջատվել է համալիրից, և ապրիլի 11-ին Ստրելակովը (անձնակազմի հետ) վերադարձել է Երկիր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 154
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենադի Ստրեկալով» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy