Jump to content

Գորդոն լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորդոն լիճ
Տեսակջրամբար և լիճ
Երկիր Ավստրալիա[1]
ՎարչատարածքԹասմանիա[1]
ԲԾՄ296 մետր և 304 մետր
Մակերես272 կմ²
Ծավալ12,5 խորանարդ հեկտոմետր
Ավազանի երկիր Ավստրալիա
Լիճ հոսող գետԳորդոն լիճ, Ադամս գետ, Բոյես գետ, Հոլի գետ, Պոկանա գետ և Վեժա գետ
Լճից հոսող գետԳորդոն լիճ
Քարտեզ
Քարտեզ

Գորդոն լիճ (Lake Gordon), արհեստական ջրամբար, որը ստեղծվել է Գորդոն ամբարտակին կից։ Գտնվում է Գորդոն գետի գետաբերանում, Ավստրալիա մայրցամաքի Թասմանիա նահանգի հարավ-արևմուտքում։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրամբարը կառուցվել է 1970-ական թվականների սկզբին Թասմանիայի Հիդրոէլեկտրական հանձնաժողովի կողմից ամբարտակի կառուցման արդյունքում։ Վերջինիս նպատակն էր ստեղծել վերին պահեստարան Գորդոնի էլեկտրակայանի համար, որը կունենար ամենամեծ և վիճահարույց հիդրոէներգետիկական սխեման Թասմանիայում[2]։

Հաշված ջրահավաք ավազանից Գորդոն լիճն ունի 1280 քառակուսի կիլոմետր տարածք։ Ամենամեծ լիճն է Թասմանիայում, 278 քառակուսի կիլոմետր մակերեսով և 12 359 040 մեգալիտր հզորությամբ (436,455,4 × 106 խորանարդ ֆուտ)[3] կամ 12,5 կմ³ (3,0 խորանարդ մղոն) ջրի տարողությամբ, որը քսանհինգ անգամ գերազանցում է Փորթ Ջեքսոնի ջրի քանակին։ Պեդեր լիճը միանում է Գորդոն լճին Մաք Պարթլան ջրանցքով, որի աշխարհագրական կոորդինատներն են՝ 42°50′51″ հվ. լ. 146°11′45″ ավ. ե.HGЯO:

Հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջարկվել են լրացուցիչ ամբարտակներ կառուցել Գորդոն գետի ստորին հոսանքում, բայց դրանք քաղաքական բողոքի ալիք բարձրացրին «Վայրի բնության պահպանում» կազմակերպության կողմից։ Առավել նշանավոր էր 1980-ական թվականների սկզբին Ֆրանկլինի ամբարտակի հակասությունները։ 1983 թվականին Ավստարլիայի վարչապետ Ռոբերտ Հոուքի միջամտությամբ Ավստրալիայի կառավարությունը չեղյալ հայտարարեց Թասմանիայի կառավարության որոշումը՝ ստորին Գորդոնը պատնեշելու մասին։ Երբ Թասմանիայի կառավարությունը հրաժարվեց դադարեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված Համաշխարհային ժառանգության տարածքի աշխատանքը, Ավստրալիայի կառավարությունը հաջողությամբ ապահովեց վճիռ Ավստրալիայի Բարձր դատարանում՝ Համագործակցություն ընդդեմ Թասմանիայի գործով։ Ստորին Գորդոնը չպատնեշվեց[4]։

Թասմանյան էներգետիկ ճգնաժամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սկզբին լճում երբեմնի ջրամատակարարման ամենացածր մակարդակը գրանցվեց 2016 թվականի Թասմանյան էներգետիկ ճգնաժամի ընթացքում[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. McKenry, Keith (1972) A History and critical analysis of the controversy concerning the Gordon River Power Scheme pp.9 - 39 in Australian Conservation Foundation (1972) Pedder Papers - Anatomy of a Decision Parkville, Vic. Australian Conservation Foundation
  3. «Register of Large Dams in Australia». Dams information. Australian National Committee on Large Dams. 2010. Արխիվացված է օրիգինալից (Excel (requires download)) 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  4. Harries, David (2011 թ․ մարտ). «Hydroelectricity in Australia: past, present and future». ecogeneration. Great Southern Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  5. Baines, Richard (2016 թ․ մարտի 24). «Energy crisis: Tasmania's key hydroelectric source Lake Gordon at record low». ABC News. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  6. Gramenz, Emilie (2016 թ․ մարտի 31). «Lake Gordon dam level fall captured in dramatic video». ABC News. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորդոն լիճ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy