Գուանին
Գուանին | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | 2-ամինո-1H-պուրին-6(9H)-ՕH |
Այլ անվանումներ | 2-ամինո-6-օկսոպորին, 2-ամինոգիպոկսանտին, գուանին |
Քիմիական բանաձև | C₅H₅N₅O |
Մոլային զանգված | 2,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Կազմալուծման ջերմաստիճան | 360 °C[2] |
Քիմիական հատկություններ | |
pKa | 9,92[3] |
Բյուրեղային կառուցվածք | Մոնոցիկլիկ բյուրեղային համակարգ |
Դասակարգում | |
CAS համար | 73-40-5 |
PubChem | 764, 135398634 |
EINECS համար | 200-799-8 |
SMILES | C1=NC2=C(N1)C(=O)N=C(N2)N |
ЕС | 200-799-8 |
RTECS | MF8260000 |
ChEBI | 744 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Գուանին (Գուա, Gua), ազոտային հիմքեր, պուրինի ամինաածանցյալ (2-ամինո-6-օկսոպուրին), համարվում է նուկլեինաթթվի մասը։ ԴՆԹ-ում կրկնապատկման և տրանսկրիպցիայի ժամանակ առաջացնում է երեք ջրածնային կապ ցիտոզինի կոմպլիմենտարության հետ (Cyt)։ Առաջին անգամ առանձնացվել է գուանոյից։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգույն, անձև բյուրեղային փոշի։ Հալման ջեմաստիճանը 365 °C է։ Գուանինի լուծույթը HCl-ում դիսոցվում է։ Հիմնային և թթվային միջավայրում ունի առավելագույնս 2 կլանում ուլտրամանուշակագույն սպեկտորում՝ (λмакс) 275 և 248 նմ ժամանակ (pH 2) և 246 և 273 նմ (pH 11).
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմիական բանաձև — C5H5N5O, մոլային զանգված — 151,15 գ/մոլ։ Ցուցաբերում է հիմնային հատկություններ, pKa1 = 3,3; pKa2= 9,2; pKa3=12,3: Գուանինի հետ փոխազդելիս HNO2 առաջանում է կսանտին։
Լուծելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավ է լուծվում թթուներում և հիմքերում։ Վատ է լուծվում էֆիրային յուղում, սպիրտում։ Չի լուծվում ջրում։
Որակական ռեակցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուանինի հայտնաբերման համար այն հագեցնում են մետաֆոսֆորային և տրինիտրաֆենոլային թթուներով, դիազոսուլֆաթթուների հետ Na2CO3 տալիս է կարմիր գունավորում։
Բնության մեջ տարածում և կարևորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մտնում է նուկլեինաթթվի կազմության մեջ։ Առաջին անգամ առանձնացվել է գուանոյից, որից էլ առաջացել է նրա անունը։ Համարվում է սարդակերպերի արտազատման արտադրանքը (Arachnida)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կնունյանց Ի. Լ։ Կարճ քիմիական հանրագիտարան (հատոր 1), Մ.: Սովետական հանրագիտարան, 1967
- Ն. Ա. Տյուկավկինա, Յ. Ի. Բաուկով, Ս. Է. Զուրաբյան։ Քիմիայի դասագիրք. Մ. 2010
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 guanine
- ↑ CRC Handbook of Chemistry and Physics / W. M. Haynes — 97 — Boca Raton: 2016. — P. 3—286. — ISBN 978-1-4987-5428-6
- ↑ CRC Handbook of Chemistry and Physics / W. M. Haynes — 97 — Boca Raton: 2016. — P. 5—92. — ISBN 978-1-4987-5428-6