Դանիելա Իրաշկո-Շտոլց (գերմ.՝ Daniela Iraschko-Stolz, նոյեմբերի 21, 1983(1983-11-21)[1], Այզեներց, Leoben District, Շտիրիա, Ավստրիա), ավստրիացի դահուկորդուհի, 2011 թվականի աշխարհի չեմպիոն, 2015 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ FIS առաջնությունների բազմակի հաղթող (2000, 2001, 2002, 2005, 2010 - անհատական առաջնությունում, 2000, 2001, 2002, 2004, 2005 - թիմային առաջնությունում), արծաթե մեդալակիր (2011 - անհատական առաջնությունում) և բրոնզե մեդալակիր (1999- անհատական առաջնությունում)։ Մայրցամաքային գավաթի առաջնության հաղթող (2009/10, 2010/11)։ Աշխարհի գավաթի էտապների բազմակի հաղթող։ Աշխարհի գավաթակիր (2014/2015)
Դանիելա Իրաշկո-Շտոլցն զբաղվում է նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ Հանդես է գալիս որպես «Վակեր» ակումբի կանանց թիմի դարպասապահ[2]։