Jump to content

Դենիս Ալիբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Ալիբեկ
ռումիներեն՝ Denis Alibec
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 5, 1991(1991-01-05)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Մանգալիա, Կոնստանցա, Ռումինիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Դենիս Ալիբեկ (ռումիներեն՝ Denis Alibec), ռումինացի ֆուտբոլիստ, «Ֆարուլ» ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Ծնվել է Ղրիմի թաթարների ընտանիքում[3]։ Ալիբեկը սկսել է ֆուտբոլով զբաղվել հայրենի քաղաքում՝ մարզվելով տեղի «Կալլատիս Մանգալիա» ֆուտբոլային թիմում։ 2006 թվականին միացել է «Ստյաուայի» երիտասարդական թիմին, իսկ ավելի ուշ դարձել է «Ֆարուլի» խաղացող։ Վերջին ակումբի կազմում ռումինացի հարձակվողը 2008/09 մրցաշրջանում երկրի առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Շուտով երիտասարդ խաղացողը գրավել է միանգամից երկու արտասահմանյան ակումբների՝ իտալական «Ինտերնացիոնալի» և անգլիական «Լիվերպուլի» ուշադրությունը[4]։ 2009 թվականի հուլիսի 2-ին հայտնի է դարձել, որ Միլանի ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2013 թվականը։ Տրանսֆերային գործարքի գումարը կազմել է 500 հազար եվրո[5]։

Իր նոր ակումբի առաջին կազմի հետ Ալիբեկը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող ուսումնամարզական հավաքներին, իսկ 2010 թվականի հունվարին ընդգրկվել է Սիենայի» հետ հանդիպման հայտացուցակում։ Նույն թվականի մայիսի 19-ին հարձակվողը դարձել է դուբլի հեղինակ «Բավարիայի» դեմ խաղում, որն անցկացվում էր ՈՒԵՖԱ-ի մինչև 18 տարեկան խաղացողների մրցաշարի շրջանակներում[6]։ 2010 թվականի նոյեմբերի 21-ին ռումինացին իր նորամուտն է նշել Սերիա A-ում՝ փոխարինելով Ջոնաթան Բիաբիանին Կիևոյի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում[7]։ Դեկտեմբերի 3-ին ռումինացի ֆուտբոլիստն իր երկրորդ խաղն է անցկացրել Իտալիայի առաջնությունում՝ 37 րոպե անցկացնելով Հռոմի «Լացիոյի» հետ խաղում[8]։

2011 թվականի օգոստոս 26-ին Ալիբեկը վարձավճարով տեղափոխվել է բելգիական «Մեխելեն» ակումբ[9]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Միջազգային»
«Աստրա»
  • Ռումինիայի չեմպիոն՝ 2015/16
  • Ռումինիայի գավաթի գավաթակիր՝ 2013/14
  • Ռումինիայի սուպերգավաթի գավաթակիր (2)՝ 2014, 2016
«ՉՖՌ Կլուժ»
  • Ռումինիայի չեմպիոն՝ 2021/22

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Мемешев, Мансыз и ещё 8 известных крымских татар мирового спорта». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  4. «Mercato: Alibec è dell'Inter». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  5. UFFICIALE — L’Inter acquista Denis Alibec
  6. «Inter take Under-18 honours». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  7. «Статистика матча». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  8. «Статистика матча». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  9. Denis Alibec naar KV Mechelen Արխիվացված 27 Սեպտեմբերի 2011 թվականին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Ալիբեկ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy