Jump to content

Դենի Մուքվեգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենի Մուքվեգե
ֆր.՝ Denis Mukwege
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1955(1955-03-01)[1][2] (69 տարեկան)
ԾննդավայրԲուկավու, Բելգիական Կոնգո[3]
Քաղաքացիություն ԿԴՀ
ԿրոնՀիսունականներ
ԿրթությունԲրյուսելի ազատ համալսարան, Անժեի համալսարան, Université du Burundi? և Université de Kinshasa?
Մասնագիտությունիրավապաշտպան, գինեկոլոգ, մանկաբարձ և պաստոր
ԱշխատավայրPanzi Hospital?[4]
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Ուլոֆ Պալմեյի պարգև

Սախարովի մրցանակ

[5]

«Ճիշտ կենսակերպի» մրցանակ

[6]

Միացյալ Նահանգների մրցանակ մարդու իրավունքների բնագավառում

[7]

Քաղաքացիական արիության մրցանակ

Ումեոյի համալսարանի պատվավոր դոկտոր

[8]
Խաղաղության Նոբելյան մրցանակ[9][10]

Վալենբերգի մեդալ

[11]

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[12]

prix des droits de l'Homme de la République française?

Լուվենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր

Լիեժի համալսարանի պատվավոր դոկտոր

[13]

Փենսիլվանիայի համալսարանի պատվավոր դոկտոր

Լիսաբոնի Նոր համալսարանի պատվավոր դոկտոր

Մոնրեալի համալսարանի պատվավոր դոկտոր

Չորս Ազատությունների մրցանակ

doctor honoris causa from the University of Pau?

[14]

honorary doctorate of the University of Montpellier?

Ռեն II-ի համալսարանի պատվավոր դոկտոր

[15]
և

Q126416276?

[16]
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Denis Mukwege Վիքիպահեստում

Դենի Մուքենգերե Մուքվեգե (ֆր.՝ Denis Mukengere Mukwege, մարտի 1, 1955(1955-03-01)[1][2], Բուկավու, Բելգիական Կոնգո[3]), կոնգոցի գինեկոլոգ, Պատվավոր լեգիոնի շքանշանակիր (2013), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2018)։ Առավել հայտնի է որպես Պանզի հիվանդանոցի հիմնադիր և տնօրեն։ Հիվանդանոցի աշխատանքն ուղղված է այն կանանց բժշկական օգնության իրականացմանը, որոնք դարձել են խմբային բռնաբարությունների զոհ, ինչը հաճախ կիրառվում էր Կիվուի կոնֆլիկտի ժամանակ։ Իր գործունեության շնորհիվ Մուքվեգեն ճանաչվել է ժամանակակից լավագույն մասնագետներից մեկը գինեկոլոգիական վնասվածքների բուժման ոլորտում[17]։ Կոնգոյի երկրորդ պատերազմի ժամանակ Մուքվեգեն, ըստ որոշ տվյալների, օգնություն է ցուցաբերել հազարավոր կանանց, նրանցից որոշներին՝ մի քանի անգամ՝ երբեմն անելով տասնյակ վիրահատություններ իր 18-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում[17]։ Իր կարիերայի ընթացքում Մուքվեգեն դարձել է Մարդկանց իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի մրցանակի դափնեկիր (2008), Ուլոֆ Պալմեի մրցանակի հաղթող (2009), և մի շարք այլ մրցանակների դափնեկիր։ 2014 թվականին Եվրոպական միության ղեկավարության անունից Մուքվեգեն ստացել է Սախարովի անվան մրցանակ պատերազմական շրջանում սեռական բռնության զոհ դարձած կանանց վերականգնման իր կողմից կատարած աշխատանքների համար[18] և արդեն այդ ժամանակ հայտարարվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի ապագա թեկնածու[19]։ ԱՄՆ Ազգային բժշկական ակադեմիայի արտասահմանյան անդամ է (2014)[20]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենի Մուքվեգեն ծնվել է 1955 թվականի մարտի 1-ին Բելգիական Կոնգոյում (այժմ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) գտնվող Հարավային Կիվուի Բուկավու բնակավայրում։ Նա հիսունական-պաստորի ընտանիքի ինը երեխաներից երրորդն էր[21], և մանկուց հոր հետ այցելում էր հիվանդությունների տառապող մարդկանց, ինչից հետո որոշեց դառնալ բժիշկ՝ բուժելու նրանց, որոնց համար աղոթում էր իր հայրը։ Հարավային Բուրունդիում նախնական բժշկական կրթություն ստանալուդ հետո Մուքվեգեն աշխատել է Լեմերիայի հիվանդանոցում և ի սկզբանե մասնագիտացել է մանկաբուժության մեջ, սակայն շուտով, կոնգոցի կանանց մոտ հանդիպելով հետծննդյան բարդությունների շատ դեպքերի և չունենալով համապատասխան մասնագիտության բժիշկների, մեկնել է Ֆրանսիա, որտեղ 1984 թվականից մինչև 1989 թվականը ուսումնասիրել է գինեկելոգիա և մանկաբարձություն Անժե համալսարանում[22]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Կաբոյի Մապենդո Մադելինի հետ[23]։ Նրանք հինգ երեխա ունեն՝ Ալեյն, Պատրիսիա, Սիլվի, Լիզա և Դենիզ[24][25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Hollar S. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1046715771 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Doctor and Advocate: One Surgeon's Global Fight for the Rights of Rape Survivors(անգլերեն) // Pacific Standard(untranslated), 2017. — ISSN 1941-5672
  5. DR Congo doctor Denis Mukwege wins Sakharov prize // BBC News Online — 2014.
  6. 2013 Laureates Announced
  7. United Nations Human Rights Prize 2008Office of the High Commissioner for Human Rights.
  8. Honorary doctor Denis Mukwege wins the 2018 Nobel Peace PrizeUmeå University, 2018.
  9. The Nobel Peace Prize Announcement
  10. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  11. Category: Medal Recipients
  12. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  13. https://www.news.uliege.be/cms/c_10321216/fr/seance-de-rentree-academique-2018
  14. https://organisation.univ-pau.fr/fr/decouvrir-l-uppa/histoire/docteur-honoris-causa/denis-mukwege-2022.html
  15. https://nouvelles.univ-rennes2.fr/event/doctorat-honoris-causa-dr-denis-mukwege
  16. https://my-angers.info/12/05/ceremonie-honoris-causa-de-luniversite-dangers/84448
  17. 17,0 17,1 «Where repairing rape damage is an expertise». The Globe and Mail. 22 октября 2008. Վերցված է 22 октября 2014-ին.
  18. «Премию Сахарова присудили африканскому врачу-гинекологу». Lenta.ru. 21 октября 2014. Վերցված է 22 октября 2014-ին.
  19. «Nobel Peace Prize: Congo rape trauma surgeon among favorites». CNN. 10 октября 2013. Վերցված է 22 октября 2014-ին.
  20. http://www8.nationalacademies.org/onpinews/newsitem.aspx?RecordID=10202014A
  21. «Denis Mukwege, l'«homme qui répare les femmes», reçoit le prix Sakharov». Le Figaro. 22 октября 2014. Վերցված է 22 октября 2014-ին.
  22. «Denis Mukwege, le garde du corps des Congolaises». Le Figaro. 1 декабря 2013. Վերցված է 22 октября 2014-ին.
  23. «Innovators: Dr. Denis Mukwege». findingDulcinea. 24 июля 2008. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 22 октября 2014-ին.
  24. «O arauto do Congo». Aliás. 3 июля 2010. Վերցված է 22 октября 2014-ին.
  25. «Dr. Denis Mukwege ist Afrikaner des Jahres 2008». Afrikanet.info. 30 января 2009. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 22 октября 2014-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենի Մուքվեգե» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy