Դիվանագիտական հարաբերությունների խզում
Արտաքին տեսք
Դիվանագիտական հարաբերություների խզում, դիվանագիտական նորմալ հարաբերությունների դադարեցում պետությունների միջև, որի հետևանքով երկուսն էլ ետ են կանչվում դիվանագիտական առաքելությունները։ Դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառ կարող են լինել ռազմական գործողությունները պետությունների միջև, պետության սուվերենության և արժանապատվության ոտնահարումը, թշնամական պրոպագանդան, խտրական քաղաքականությունը մյուս պետության հանդեպ, դիվանագիտականների սպանությունը, միջազգային իրավանորմերի խախտումները և նման այլ գործողություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 403)։ |