Jump to content

Եվրոպական սոցիալական խարտիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1961 թվականի Խարտիայի մասնակիցները բաց կանաչ են, վերանայված Խարտիայի մասնակիցները՝ մուգ կանաչ են, Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող պետությունները՝ սպիտակ

Եվրոպական սոցիալական խարտիա, Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագիր է, որը ստորագրվել է հոկտեմբերի 18-ին և ի սկզբանե ուժի մեջ է մտել 1965 թվականի փետրվարի 26-ին, այն բանից հետո, երբ Արևմտյան Գերմանիան դարձավ այն ստորագրող 13 երկրներից հինգերորդը, որոնք վավերացրել են այն։ 1991 թվականին այն վավերացրել են 20 երկրներ[1]։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարտիան ստեղծվել է ի պաշտպանություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, որը հիմնականում վերաբերում է քաղաքացիական և քաղաքական իրավունքներին, ինչպես նաև ընդլայնել պաշտպանվող հիմնական իրավունքների շրջանակը՝ ներառելով սոցիալական իրավունքները։ Կանոնադրությունը նաև երաշխավորում է դրական և բացասական իրավունքները և ազատությունները, որոնք վերաբերում են բոլոր մարդկանց իրենց առօրյա կյանքում։ Խարտիայում ամրագրված հիմնական իրավունքներն են՝ բնակարանային իրավունքը,[2] առողջության իրավունքը,[3] կրթության իրավունք, աշխատանքի իրավունք, լրիվ զբաղվածություն,[4] անհատական աշխատաժամանակ[5], հավասար վարձատրություն հավասար աշխատանքի համար,[6] ծնողական արձակուրդ,[7] բարեկեցություն,[8] սոցիալական պաշտպանություն աղքատությունից և մարգինալից,[9] մարդկանց ազատ տեղաշարժը և ոչ խտրականությունը, ինչպես նաև միգրանտ աշխատողների հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները[10][11]։

Խարտիային մասնակցի պետությունները պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեն խարտիայի դրույթի մասով (լինի դա 1961 թվականի վերանայված խարտիան), որոնք ցույց կտան, թե ինչպես են դրանք իրականացնում օրենսդրական կարգով և գործնականում։

1996 թվականի վերանայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարտիան վերանայվել է 1996 թվականին։ Վերանայված խարտիան ուժի մեջ է մտել 1999 թվականին և աստիճանաբար փոխարինում է 1961 թվականի սկզբնական միջազգային պայմանագրին։ Խարտիան սահմանում է մարդու իրավունքները և քաղաքական ազատությունները և վերահսկող մեխանիզմը, որը երաշխավորում է դրանց պահպանումը մասնակից պետությունների կողմից։

Հոդված 21-ը վերաբերում է տեղեկատվության և խորհրդատվության իրավունքին։

22-րդ հոդվածը վերաբերում է «աշխատանքային պայմանների և արտադրական միջավայրի որոշմանը և բարելավմանը մասնակցելու իրավունք» կամ համատեղ որոշում ընկերության կամ ձեռնարկության տնօրենների խորհրդում և աշխատանքային խորհուրդներում։

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) այն մարմինն է, որը մոնիթորինգի պատասխանատու է խարտիային մասնակից պետություններում։

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն բաղկացած է 15 անկախ անդմաներից, որոնք ընտրվում են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից վեց տարի ժամկետով՝ մեկ անգամ երկարաձգելու հնարավորությամբ։

Համաձայն 1995 թվականի լրացուցիչ արձանագրության, որը նախատեսում է կոլեկտիվ բողոքների համակարգ, որն ուժի մեջ է մտել 1998 թվականից, խարտիային խախտումների վերաբերյալ բողոքները կարող են ներկայացվել սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե։

Որոշ կազմակերպություններ իրավունք ունեն բողոքներ ներկայացնել սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեին (կազմվել է ՀԿ-ների հատուկ ցուցակ, որում ընդգրկված են Եվրոպայի խորհրդում մասնակցի կարգավիճակ ունեցող ՀԿ-ները)։ Սոցիալական իրավունքների եվրոպական խարտիան վերանայում է բողոքը, եթե պաշտոնական պահանջները բավարարվեն, այն հայտարարում է ընդունելի։ Այնուհետև, մասնակից պետությունը կարող է գրավոր ներկայացնել պատասխանը, և ընթացակարգի կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել լսումներ անցկացնելու խնդրանքով։ Ի վերջո, կոմիտեն որոշում է կայացնում գործի էության վերաբերյալ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Քերոլ Բենելոսին, Եվրոպական Սոցիալական խարտիա (Եվրոպայի խորհուրդ, 2012) էջ 77-78
  2. Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 31
  3. Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 11
  4. Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 1
  5. Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 2
  6. Եվրոպակա սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 4
  7. Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 8
  8. Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 12
  9. Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 30
  10. Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 19
  11. Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 15

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy