Էդիթ Շտայն
Էդիթ Շտայն գերմ.՝ Edith Stein | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1891[1][2][3][…] Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Մահացել է | օգոստոսի 9, 1942[2][3][5][…] (50 տարեկան) Բիրկենաու համակենտրոնացման ճամբար, Brzezinka[4] |
Գերեզման | Օսվենցիմ[6] |
Բնակության վայր(եր) | Վրոցլավ[7] և Մյունստեր |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[8] |
Մասնագիտություն | թարգմանչուհի, փիլիսոփա, գրող, Դիմադրության մարտիկ, լեզվաբան, համալսարանի դասախոս, միանձնուհի և ինքնակենսագիր |
Հաստատություն(ներ) | Ֆրայբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, կրթություն, աղոթք և Քրիստոնեական խորհրդապաշություն |
Անդամակցություն | Q125142884? |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան, Ֆրայբուրգի համալսարան և Վրոցլավի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[9] |
Ուսուցիչ | Էդմունդ Հուսերլ |
Edith Stein Վիքիպահեստում |
Էդիթ Շտայն (գերմ.՝ Edith Stein, հայտնի է նաև Թերեզա Բենեդիկտա Խաչի միանձնուհու անունով, հոկտեմբերի 12, 1891[1][2][3][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - օգոստոսի 9, 1942[2][3][5][…], Բիրկենաու համակենտրոնացման ճամբար, Brzezinka[4]), գերմանացի-հրեա փիլիսոփա, որ ընդունել է կաթոլիկություն և դարձել կարմելիտների միաբանության միանձնուհի, մահացել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում հրեական ծագման պատճառով։ Կաթոլիկ եկեղեցու կողմից սրբերի կարգին է դասվել 1987 թվականի մայիսի 1-ին, կանոնականացվել՝ 1998 թվականի հոկտեմբերի 11-ին Հովհաննես Պողոս II պապի կողմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիթ Շտայնը ծնվել է 1891 թվականի հոկտեմբերի 12-ին Սիլեզիայի Բրեսլաու (այժմ՝ լեհական Վրոցլավ) քաղաքում։ Նա հրեական ընտանիքի ամենափոքր, տասնմեկերորդ երեխան էր։ Էդիթի հայրը՝ Զիգֆրիդ Շտայնը (1844-1893), Վոյսկայի բնիկ էր և մահացել է, երբ Էդիթը 2 տարեկան էր։ Աղջկա դաստիարակությամբ զբաղվել է մայրը՝ Ավգուստա Կուրանտը (1849-1936), որը ծնունդով Լյուբլինեցից էր և ծայրահեղ կրոնական կին էր։ Դեռևս դեռահասության տարիքից Էդիթն սկսել է հետևել աթեիստական հայացքների[10]։
Էդիթն ստացել է գերազանց կրթություն, նա Բրեսլաուի, Գյոթինգենի և Ֆրայբուրգի համալսարաններում սովորել է գերմաներեն, փիլիսոփայություն, հոգեբանություն։ «Էմպաթիայի խնդրի վերաբերյալ» թեմայով թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո (1916) նա դարձել է իր գիտական ղեկավար, ականավոր փիլիսոփա, ֆենոմենոլոգիայի հիմնադիր Էդմունդ Հուսերլի գիտական աշխատակիցը[11]։ Էդիթ Շտայնի ատենախոսության բնօրինակ վերնագիրն է «Zum Problem der Einfühlung»: «Einfühlung» բառացի թարգմանվում է «կարեկցանք», բայց ժամանակակից փիլիսոփայական և հոգեբանական մոտեցումներում այդ հասկացությունն ընդգրկված է էմպաթիայի խնդրի մեջ, այդ պատճառով էլ ատենախոսության անգլերեն թարգմանությունը, որը 1962 թվականին կատարել է Էդիթ Շտայնի ազգական Վ. Շտայնը (Waltraut Stein), կոչվում է «On the problem of Empathy»: Այս աշխատության մեջ Էդիթ Շտայնը վարպետորեն ներկայացրել է ֆենոմենոլոգիական հետազոտության սկզբունքներն էմպաթիան՝ որպես «ուրիշի գիտակցության»՝ մեկ այլ մարդու գիտակցության փորձը վերապրելու նկարագրություն։ Երկու տարի ճակատում մնալուց հետո, որտեղ նա ծառայել է որպես գթության քույր, Էդիթը վերադարձել է փիլիսոփայական ուսումնասիրություններին, և հենց այդ ժամանակ նա սկսել է հետաքրքրվել կրոնի ֆենոմենով։
Աստիճանաբար Էդիթը հասկացել է, որ իր հետաքրքրությունը կրոնի, հիմնականում կաթոլիկության նկատմամբ, դուրս է գալիս սովորական հետաքրքրասիրության սահմաններից։ 1922 թվականին Էդիթը որոշում է ընդունել մկրտվել կաթոլիկ եկեղեցում։ Նրա այդ վարմունքի համար մեծ դեր են խաղացել մեծ կարմելիտուհի Սուրբ Թերեզա Ավիլացու գրքերը, որ հետագայում ազդել են նրա վանական ընտրության վրա[10]։
Կաթոլիկ դառնալուց հետո Էդիթը՝ որպես ուսուցիչ, աշխատել է դոմինիկյան միաբանության դպրոցում, ուսումնասիրել փիլիսոփայական կաթոլիկ մտքի պատմությունը՝ չթողնելով փիլիսոփայության իր պարապմունքները։ Գերմաներեն է թարգմանել Ջոն Նյումենի օրագրերն ու նամակերը և Թովմա Աքվինացու «Բանավեճային հարցեր ճշմարտության մասին» («Disputed Questions on Truth») աշխատությունը։ 1929 թվականին տպագրվել է նրա «Հուսերլի ֆենոմենոլոգիան և սուրբ Թովմա Աքվինացու փիլիսոփայությունը» աշխատությունը[10]։
1932 թվականին նա ստացել է Մյունստերում՝ Գերմանական բարձրագույն գիտամանկավարժական ինստիտուտում, ազատ դասավանդելու իրավունք, սակայն նա այնտեղ աշխատել է միայն մեկ տարի, քանի որ 1933 թվականին Հիտլերը հրեաներին արգելել է ստանձնել հասարակական ցանկացած պարտականություն[11]։
Նույն թվականին Էդիթ Շտայնը միանձնուհու ուխտ է ընդունել և դարձել կարմելիտուհի։ Ձեռնադրության ժամանակ նա ստացել է Թերեզա Բենեդիկտա Խաչի անունը։ Վանքի ղեկավարությունը քույր Թերեզային չի արգելել շարունակել ուսումը, և արդեն վանքում նա վերամշակել է իր հիմնական «Վախճան ունեցող էություն և հավիտենական էություն» աշխատությունը[11]։
1938 թվականին, նկատի ունենալով Գերմանիայում սկսվող հրեաների հետապնդումները, քույր Թերեզային տեղափոխել են Նիդերլանդներ՝ Էխտ քաղաքի վանք։
1939 թվականին Էդիթն ավարտել է Սուրբ Խուան դե լա Կրուսի մասին գիրքը, որը կրում էր «Scientia Crucis» («Խաչի գիտություն») վերնագիրը։ Դա նրա վերջին գիրքն էր։
1942 թվականի հուլիսի 20-ին Նիդերլանդների բոլոր եկեղեցիներում ընթերցվել է Նիդերլանդների եպիսկոպոսների կոնֆերանսի՝ նացիստների ռասիզմը դատապարտող կոչը։ Դրան ի պատասխան՝ 1942 թվականի հուլիսի 26-ին Նիդերլանդների ռեյխսկոմիսար Արթուր Զեյս-Ինկվարտը հրամայել է ձերբակալել մկրտված հրեաներին, որոնց նախկինում նացիստները ձեռք չէին տալիս։ 1942 թվականի օգոստոսին քույր Թերեզան Նիդերլանդների հրեական ծագմամբ մյուս քրիստոնյաների հետ ուղարկվել է Օսվենցիմ և մահացել գազախցում[10]։
1987 թվականին կարգվել է սրբերի դասին, իսկ 1998 թվականի հոկտեմբերի 11-ին Հովհաննես Պողոս II պապի կողմից կանոնականացվել։ Սրբի հիշատակը Հռոմեական կաթոլիկ եկեղեցում կատարվում է օգոստոսի 9-ին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիթ Շտայնին ազգական է մաթեմատիկոս Ռիխարդ Կուրանտը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edith Stein: essential writings / John Sullivan, ed.. — New York: Orbis Books, 2002. — 158 p. — (Modern spiritual masters series). — ISBN 9781570754289
Կերպար և հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիթ Շտայնի մասին «Յոթերորդ սենյակ» կենսագրական ֆիլմը 1995 թվականին նկարահանել է Մարթա Մեսարոշը, գլխավոր դերակատարն է Մայա Մորգենշտերնը[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Stolperstein dedicated to Edith Stein
- ↑ https://thema.erzbistum-koeln.de/koelner-maertyrer/Dr_Edith_Stein.html
- ↑ CONOR.Sl
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Католическая энциклопедия, 2013
- ↑ 11,0 11,1 11,2 Сикари, 1989
- ↑ «Յոթերորդ սենյակ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Posselt, Teresia Renata (1952). Edith Stein: The Life of a Philosopher and Carmelite. Sheed and Ward.
- Sawicki, Marianne (1997). Body, Text and Science: The Literacy of Investigative Practices and the Phenomenology of Edith Stein. Dordrecht: Kluwer.
- Herbstrith W.Edith Stein, a biography. San Francisco: Harper & Row, 1985
- Feldhay Brenner R. Writing as resistance: four women confronting the Holocaust. Edith Stein, Simone Weil, Anne Frank, Etty Hillesum. University Park: Pennsylvania State UP, 1997
- Courtine-Denamy S. Three women in dark times: Edith Stein, Hannah Arendt, Simone Weil, or Amor fati, amor mundi. Ithaca: Cornell UP, 2000
- Oben F.M. The life and thought of St. Edith Stein. New York: Alba House, 2001
- Borden, Sarah R. (2003). Edith Stein (Outstanding Christian Thinkers). Continuum.
- MacIntyre A.C.Edith Stein: a philosophical prologue, 1913—1922. Lanham: Rowman & Littlefield Publishers, 2006.
- Mosley J. Edith Stein: modern Saint and martyr. Mahwah: HiddenSpring, 2006
- Berkman J.A. Contemplating Edith Stein. Notre Dame: University of Notre Dame Press, 2006
- Maskulak M. Edith Stein and the body-soul-spirit at the center of holistic formation. New York: Peter Lang, 2007
- Calcagno, Antonio (2007). The Philosophy of Edith Stein. Duquesne University Press.
- Pulina G. L’angelo di Husserl. Introduzione a Edith Stein, Civitella in Val di Chiana: Zona, 2008
- Lebech, Mette (Winter 2011). «Why Do We Need the Philosophy of Edith Stein?» (PDF). Communio. 38: 682–727. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին.
- Lebech, Mette (2015). The Philosophy of Edith Stein: From Phenomenology to Metaphysics. Peter Lang.
- Антонио Сикари Блаженная Эдит Штейн // Портреты святых = Ritratti di santi. — Милан: Нова ет ветера, 1989. — 224 с.
- Эдита Штайн // Католическая энциклопедия. — М.: Издательство Францисканцев, 2013. — Т. 5. — С. 403—405. — ISBN 978-5-89208-114-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Index of Saints
- Edith-Stein homepage of the Diocese of Speyer
- Institute of Philosophy Edith Stein
- Associazione Italiana Edith Stein onlus
- Essays by Edith Stein at Quotidiana.org
- Letter of St. Teresia Benedicta of the Cross to Pope Pius XI of 1933
- Official Edith Stein foundation in The Netherlands
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Շտայն» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Վրոցլավ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 9 մահեր
- 1942 մահեր
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Կին փիլիսոփաներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Հոլոքոստի զոհեր
- Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում մահացածներ
- Կաթոլիկ եկեղեցու սրբեր
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Գերմանացի կին փիլիսոփաներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Գերմանացի կին գրողներ
- Հրեա փիլիսոփաներ