Jump to content

Էդնա Ֆրբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդնա Ֆրբեր
Ծնվել էօգոստոսի 15, 1885(1885-08-15)[1][2][3][…]
ԾննդավայրԿալամազու, Միչիգան, ԱՄՆ[4]
Վախճանվել էապրիլի 16, 1968(1968-04-16)[5][1][2][…] (82 տարեկան)
Մասնագիտությունդրամատուրգ, վիպասան, գրող, սցենարիստ, լրագրող և բանաստեղծուհի
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունLawrence University?
Ժանրերպոեզիա
Ուշագրավ աշխատանքներPersonality Plus?[6], Our Mrs. McChesney?, So Big?[7], Show Boat?, Cimarron?[8], American Beauty?[9], Saratoga Trunk?[10] և Come and Get It?[11]
ԱնդամակցությունAlgonquin Round Table?[12] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱզգականներJanet Fox?
 Edna Ferber Վիքիպահեստում

Էդնա Ֆրբեր (անգլ.՝ Edna Ferber, օգոստոսի 15, 1885(1885-08-15)[1][2][3][…], Կալամազու, Միչիգան, ԱՄՆ[4] - ապրիլի 16, 1968(1968-04-16)[5][1][2][…][15]), 20-րդ դարի ամերիկացի գրող, սցենարիստ, թատերագիր։ 1924 թվականին նրա «So Big» վեպը Պուլիտցերյան մրցանակ է շահել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում։ Ֆրբերը լայնորեն համբավվել է նաև որպես «Սիմառոն» վեպի հեղինակ, որի հիման վրա նրա իսկ գրած սցենարով նկարահանված կինոնկարը ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ է ստացել երեք տարբեր անվանակարգերում՝ դառնալով օսկարակիր առաջին վեստերնը[16]։ Էկրանավորվել են նաև նրա «Հսկան» և «Սառցե պալատ» վեպերը, իսկ «Ցուցադրությունների նավը» վեպի հիման վրա տպավորիչ մյուզիքլ է ստեղծվել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեա խանութպանի ընտանիքում[17]։ Հոր վաղաժամ կուրանալու, առևտրական գործերում նրա կրած անհաջողությունների է անժամանակ մահվան պատճառով ընտանիքը հաճախ է բնակության վայրը փոխել[18]։ Որոշ ժամանակ Չիկագոյում ապրելուց հետո տեղափոխվել են Այովայի նահանգի Օթումվա քաղաքը, որտեղ դեռահաս աղջիկն ստիպված էր բախվել բռի հակասեմիտիզմի բազմաթիվ դրսևորումների՝ հայհոյանքներ, ծաղրանք, մինչև անգամ երեսին թքել...[18]: Օթումվայից նրանց ընտանիքը տեղափոխվել է Վիսկոնսին նահանգի Էփլտոն քաղաքը, որտեղ Էդնան ավարտել է ավագ դպրոցը և ոչ տևական մի ժամանակահատված դասախոսություններ ունկնդրել Լոուրենս համալսարանում, որից հետո աշխատակցել է Appleton Daily Crescent լրագրին, Milwaukee Journal ամսագրին, իսկ 1920 թվականին United Press International գործակալության համար ռեպորտաժներ է պատրաստել հանրապետական ու ժողովրդավարական (դեմոկրատական) կուսակցությունների՝ համապետական նախագահական ընտրություններին նախորդած համագումարների ընթացքի մասին։

Ֆրբերն անդամակցել է այսպես կոչված՝ «Ալգոնքինյան կլոր սեղան»-ին՝ մի խումբ մտավորականների ամենօրյա այն հավաքներին, որ տեղի էին ունենում նյույորքյան Algonquin Hotel հյուրանոցի ռեստորանում՝ ճաշասեղանի շուրջ։

Նա իր ողջ կյանքը միայնակ է անցկացրել. ընտանիք չի կազմել, երեխաներ չի ունեցել։ Մահացել է Նյու Յորքում, 81 տարեկան հասակում, ստամոքսի քաղցկեղից։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդնա Ֆրբերը հեղինակել է բազմաթիվ վեպեր, նորավեպեր, պատմվածքներ, մի շարք կինոնկարների սցենարներ, թատերախաղեր, որոնք բեմադրվել են Բրոդվեյի թատրոններում։

1994 թվականին էկրան է բարձրացել կինոռեժիսոր Ալան Ռուդոլֆի նկարահանած «Միսիս Փարքերն ու արատավոր շրջանը» ֆիլմը, որտեղ Էդնա Ֆրբերի դերի հիանալի կատարմամբ հանդես է եկել կինոդերասանուհի Լիլի Թեյլորը։

Մատենագրության ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1911 Dawn O’Hara
  • 1913 Roast Beef, Medium
  • 1914 Personality Plus
  • 1915 Emma Mc Chesney and Co.
  • 1917 Fanny Herself
  • 1918 Cheerful — By Request
  • 1919 Half Portions
  • 1921 The Girls
  • 1922 Gigolo
  • 1924 So Big
  • 1926 Show Boat
  • 1927 The Royal Family
  • 1929 Սիմառոն (էկրանավորվել է 1931 թ.)
  • 1931 American Beauty
  • 1932 Dinner at Eight
  • 1933 They Brought Their Women
  • 1935 Եկ և նվաճի՛ր (էկրանավորվել է 1936 թ.)
  • 1926 Stage Door
  • 1938 Nobody’s in Town
  • 1939 A Peculiar Treasure
  • 1941 Saratoga Trunk
  • 1941 No Room at the Inn
  • 1941 The Land Is Bright
  • 1945 Great Son
  • 1945 Saratoga Trunk
  • 1949 Bravo
  • 1952 Հսկան (էկրանավորվել է 1956 թ.)
  • 1952 Olbrzym
  • 1958 Ice Palace
  • 1963 A Kind of Magic

Կինոսցենարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1925: So Big
  • 1930: Բրոդվեյի արքայական ընտանիքը
  • 1931: Cimarron
  • 1932: So Big
  • 1933: Dinner at Eight
  • 1936: Show Boat
  • 1937: Stage Door
  • 1945: Saratoga Trunk
  • 1951: Show Boat
  • 1953: So Big (ռեմեյք)
  • 1955: Giants
  • 1959: Ice Palace
  • 1960: Cimarron (ռեմեյք)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Swartz A. Open Library — 2007.
  7. Swartz A. Open Library — 2007.
  8. Swartz A. Open Library — 2007.
  9. Swartz A. Open Library — 2007.
  10. Swartz A. Open Library — 2007.
  11. Swartz A. Open Library — 2007.
  12. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 365.
  13. http://www.michiganwomen.org/Images/Ferber,%20Edna.pdf
  14. http://www.pulitzer.org/prize-winners-by-year/1925
  15. Boudreau, Richard (1986). The Literary Heritage of Wisconsin: Beginnings to 1925. Juniper Press. էջ 412. «Though she generally claimed 1887 as her birth year, an entry in her mother's diary reveals that Edna Ferber was born in 1885 in Kalamazoo, Michigan....»
  16. Картина «Симаррон» стала первым вестерном, удостоенным премии «Оскар».
  17. [1]
  18. 18,0 18,1 «Edna Ferber | Jewish Women's Archive». jwa.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդնա Ֆրբեր» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy