Jump to content

Էմմա Ռոտշիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Ռոտշիլդ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1948(1948-05-16)[1] (76 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍոմերվիլ Քոլեջ և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունտնտեսության պատմաբան, պատմաբան, համալսարանի դասախոս և տնտեսագետ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
ԱմուսինԱմարտյա Սեն[2]
Ծնողներհայր՝ Victor Rothschild, 3rd Baron Rothschild?[1][2], մայր՝ Teresa Rothschild?[1][2]
Պարգևներ և
մրցանակներ
 Emma Georgina Rothschild Վիքիպահեստում

Էմմա Ջորջինա Ռոտշիլդ (անգլ.՝ Emma Georgina Rothschild, մայիսի 16, 1948(1948-05-16)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի տնտեսագետ, տնտեսագիտության պատմության մասնագետ։ Ռոտշիլդների բանկային ընտանիքի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմման ծնվել է 3-րդ բարոն Ռոտշիլդ Վիկտորի և նրա երկրորդ կնոջ՝ Թերեզա Ջորջինա Մայերի ընտանիքում։ Էմման ունի քույր՝ Վիկտորիան, խորթ քույրերը՝ Սառան և Միրանդան, և խորթ եղբայրը՝ Ջեյքոբը[3]։ 15 տարեկանում Էմմա Ռոտշիլդը դարձավ Օքսֆորդի համալսարանի պատմության մեջ ամենաերիտասարդ ուսանողը (Սոմերվիլ քոլեջ), որտեղ նա ստացավ բակալավրի աստիճան 1967 թվականին, իսկ մագիստրոսի կոչումը՝ 1970 թվականին։ Նա շարունակել է իր ուսումը (այնուհետև դասավանդել) Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Նաև դասավանդել է Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում ֆր.՝ École des Hautes Études en Sciences Sociales, Հարվարդի և Քեմբրիջի համալսարաններում[4][5]։ Եղել է Քեմբրիջի համալսարանի պատմության և տնտեսագիտության կենտրոնի տնօրեն։ Նա ղեկավարում է Ռոտշիլդների արխիվը՝ հետազոտական հաստատությունը, որը նվիրված է Ռոտշիլդների ընտանիքի պատմության ուսումնասիրությանը։ Նա Սուրբ Միքայել և Սուրբ Գեորգի շքանշանի ուղեկից է 2000 թվականին։ Նրա ամուսինը Ամարտյա Կումար Սենը 1991 թվականից Նոբելյան մրցանակակիր է[6][7]։

Հիմնական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1994 թվական, Ադամ Սմիթը և «անտեսանելի ձեռքը» անգլ.՝ Adam Smith and the Invisible Hand
  • 2001 թվական «Տնտեսական զգացմունքներ, Ադամ Սմիթ, Կոնդորսե և լուսավորություն» , անգլ.՝ Economic Sentiments: Adam Smith, Condorcet and the Enlightenment
  • 2005 թվական, «Աքսիոմա, թեորեմ, հետևություն և այլն. Կոնդորսետը և մաթեմատիկական տնտեսագիտությունը» անգլ.՝ Axiom, theorem, corollary &c.: Condorcet and mathematical economics
  • 2006 թվական, «Ադամ Սմիթի տնտեսագիտությունը» անգլ.՝ Adam Smith’s Economics, в соавторстве с А. Сеном

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Kindred Britain
  3. «Emma Rothschild :: Centre for History and Economics». www.histecon.magd.cam.ac.uk. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  4. «Research Project: project description». web.archive.org. 2013 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  5. «Obituary: Teresa, Lady Rothschild - People - News - The Independent». web.archive.org. 2012 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  6. «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  7. «Emeritus and Honorary Fellows». Somerville College Oxford (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Ռոտշիլդ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy