Jump to content

Էքվիլիբրիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էքվիլիբրիում
անգլ.՝ Equilibrium
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, հետապոկալիպսիսյան ֆիլմ, հոգեբանական թրիլեր և հակաուտոպիական ֆիլմ
Թեմավրեժ և հեղափոխություն
Թվական2002, դեկտեմբերի 6, 2002[1], մարտի 14, 2003[1] և ապրիլի 25, 2003[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԿուրտ Ուիմմեր
ՊրոդյուսերՅան դե Բոնտ, Բոբ Վայնշտեյն և Հարվի Վայնշտեյն
Սցենարի հեղինակԿուրտ Ուիմմեր
ԴերակատարներՔրիստիան Բեյլ, Էմիլի Ուոթսոն, Թեյ Դիգզ, Անգուս Մակֆադյեն, Շոն Բին, Ուիլյամ Ֆիչտներ, Դոմինիկ Փարսել, Ֆրանչեսկո Կաբրաս, Բրայան Քոնլի, Քրիստիան Կարման, Շոն Փերթվի, Դևիդ Հեմինգս[2], Դիրք Մարտենս[2], Անատոլ Թաուբման[2], Ֆլորիան Ֆից[2], Կուրտ Ուիմմեր[2], Մեհմեթ Կուրտուլուշ[2], Կլաուս Շինդլեր[2], Բրայան Վ. Քուք[2], Մարիա Պիա Կալցոնե[2] և Ջոն Կեոգ[2]
ՕպերատորԴիոն Բիբի
ԵրաժշտությունԿլաուս Բադելտ
ՄոնտաժԹոմ Ռոլֆ
Նկարահանման վայրԵվրոպա և Բեռլին
ԿինոընկերությունDimension Films
Տևողություն107 րոպե
Բյուջե20 000 000 $[3]
Շահույթ5 368 217 $[4][5] և 1 203 794 $[6]
Պաշտոնական կայքէջ

«Էքվիլիբրիում» (անգլ.՝ Equilibrium, լատին․՝ aequus՝ հավասար, լատին․՝ libra՝ կշեռք), ամերիկյան արտադրության ֆիլմ-հակաուտոպիա։ Ֆինլանդիայում ֆիլմն ունեցել է Cubic[7], իսկ Ճապոնիայում՝ Rebellion (ճապ.՝ リベリオン) անվանումները։

Քրիստիան Բեյլ

Իրադարձությւոնները տեղի են ունենում հորինված քաղաք Լիբրիայում, երրորդ համաշխարհային պատերմազմից հետո։ Ըստ համընդհանուր և իշխող գաղափարախոսության մարդկանց բոլոր դժբախտությունների պատճառը մարդկանց զգացմունքներն են և հույզերը, որոնք կարող են կործանել մարդկությանը։ Այն կանխելու համար մարդկանց ստիպում են կիրառել հույզերը ճնշող «Պրոզիում» պատրաստուկը, և ոչնչացնում են մարդկանց կողմից ստեղծված արվեստի գործերը, գրականությունը, որպեսզի դրանք մարդկանց մոտ զգացմունք և հույզեր չառաջացնեն։ ՝ Սակայն, մարդկանց մի որոշակի զանգված, համաձայն չլինելով այդ հանգամանքի հետ, ընդհատակ են անցնում և փորձում պայքարել գործող իշխանության և տիրող բարքերի դեմ։ Ընդդիմության դեմ պայքարելու համար իշխանության կողմից ստեղծվում է հատուկ «Տետրագրամմատոն» ստորաբաժաումը, որի նպատակն է դառնում ընդիմադիրների հայտաբերումն ու ոչնչացումը։ «Զգացմունքային հանցագործություն» կատարողներին կենդանի-կենդանի այրում են դրա համար նախատեսված վայրում։

Գլխավոր հերոսը՝ Ջոն Պրեստոն անվամբ (Քրիստիան Բեյլ) ստիպված է լինում իր իսկ ձեռքով սպանել իր ընկերոջը (Շոն Բին), քանի որ վերջինս հանցագործություն է կատարած լինում՝ կարդում է իր կողմից գտած, բայց չոչնչաչացրած բանաստեղծությունների գիրքը։

Այն իր ազդեցությունն է թողնում Ջոնի հոգեկան հավասարակշռության վրա, հատկապես այն բանից հետո, երբ պատահաբար կոտրում է պատրաստուկի ամպուլան, որից հետո նա ավելի ու ավելեի է խորանում զգացմունքերի մեջ։ Ջոնի վրա մեծ ազդեցություն է թողնում նաև դատապարտված Մերի Օ՛Բրեյնը, որի վրա սիրահարվում է և անկարող է լինում տանել վերջինիս մահապատիժը։

Սա պատճառ է հանդիսանում, որպեսզի Ջոնը միանա ընդդիմադիրներին։ Վերջիններս առաջարկում են Ջոնին սպանել առաջնորդին։ Նրան հաջողվում է թափանցել իշխանության կենտրոն, որտեղ պարզում է որ նրան ուղղակի օգտագործել են՝ ընդդիմության ոչնչացման նպատակով, իսկ առաջնորդը վաղուց է ինչ մահացել է, իսկ նրա տեղը փաստացի կառավարում է փոխ-կանցլերը։ Ջոնը սպանում է ղեկավարությանն ու Լիբրիայում հեղափոխություն է կատարվում։

Շոն Բին

Ֆիլմում տարբեր ձևերով ակնարկվում են մի շարք դասական հակաուտոպիաներ[8]. Ինչպես «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպքում, ֆիլմում այրում են գրքեր և արվեստի այլ նմուշներ։ Հատկապես շեշտվում է Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի դիմանկարի այրումը։

«1984» վեպի նման, բնակիչներին հասարակական վայրերում անընդհատ քարոզվում է զգացմունքների վնասակարության, նույնանման երևույթների անհրաժեշտության մասին։

Հույզերը ճնշող «Պրոզիում» պատրաստուկի օգտագործումը ակնարկում է Օլդոս Հաքսլիի «Օ կուսական նոր աշխարհ» վեպը. որտեղ նույնանման ֆունկցիա է կատարում մեկ այլ պատրաստուկ։

Ֆիլմում կիրառվող «Պրոզիում» պատրաստուկը ամենօրյա կյանքում կիրառվող և սթրեսը վերացնող երկու պատրաստուկների (Պրոզակ, Վալիում) անվանումներից է ձևավորվել։

Լիբրիյի դրոշը նման է նացիստականին, իսկ Տետրագրամմատոնի նշանը կազմված է չորս «Т» տառերից, նմանվելոց քրիստոնեկան խաչին։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1. Grammaton Cleric
  • 2. Encounter
  • 3. Cleric Preston
  • 4. Burned
  • 5. Evidence
  • 6. Always Knew
  • 7. Remember Me
  • 8. Predict
  • 9. Abduction
  • 10. Don’t Feel
  • 11. Libra
  • 12. Supression
  • 13. Equilibrium
  • 14. Breath Is Just A Clock
  • 15. Gun Katas
  • 16. Family
  • 17. Without Love
  • 18. Prozium
  • 19. More Reprimand
  • 20. Massacre
  • 21. Father’s Law
  • 22. Mary’s Museum
  • 23. Discovered
  • 24. Kata Moves
  • 1. Hiden Souls
  • 2. Practice
  • 3. Nether
  • 4. Try To Scape
  • 5. Execution
  • 6. Faith
  • 7. By Me
  • 8. Jurgen
  • 9. You Know Why
  • 10. Underground
  • 11. Is Posible
  • 12. No Time For Love
  • 13. Final Countdown, Lost
  • 14. Decision
  • 15. Betrayed
  • 16. Confront
  • 17. You Must Kill Him
  • 18. Cry For Freedom
  • 19. Hard To Believed
  • 20. Nothing To Hide
  • 21. Master Gun Kata Fight
  • 22. A New Begining
  • 23. End Credits
  • 24. Equilibrium (Withdrawals)
  • 25. Double Of Equilibrium (Faith)
  • 26. Equilibrium (Kata Fight)
  • 27. Equilibrium (Hall Of Mirrors)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://www.the-numbers.com/movie/Equilibrium#tab=summary
  4. http://www.boxofficemojo.com/movies/?id=Equilibrium.htm
  5. Box Office Mojo — 1999.
  6. Internet Movie Database — 1990.
  7. «Equilibrium DVD: Cubic» (HTML). JDF. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 18–ին-ին.
  8. Mitchell, Elvis (2002 թ․ դեկտեմբերի 6). «Equilibrium (2002) Film Review». NY Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy