Jump to content

Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Изображение логотипа
Վարդան Աստվածատրյան Արշակունու առանձնատունը, որը ներկայում ծառայում է որպես Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի շենք
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1922
ՌեկտորԳիա Գուգուշվիլի
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Կայք/en/ www.art.edu.ge
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (Վրաստան)##
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (Վրաստան)
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա, Վրաստան

Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (վրաց.՝ თბილისის სახელმწიფო სამხატვრო აკადემია), Վրաստանի և Կովկասի ամենահին համալսարաններից մեկն է։ Տեղեկայված է Թբիլիսիում՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ՝ Ռուսթավելի պողոտայում։

Վրաստանի գեղարվեստի ակադեմիան հիմանդրվել է 1922 թվականին մարտի 8 Կրթության ժողովրդական կոմիտեի որոշմամբ։ Ստեղծվել են գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի և ճարտարապետության ֆակուլտետները։ 1927 թվականին բացվել է կերամիկայի ֆակուլտետը, 1922 Մոսե Թոիձեն հիմնել է արվեստի դպրոցը, որը վերապատրաստումներ ու կրթական ծրագրեր էր իրականացնում Ակադեմիա ընդունվելու ցանկություն ունեցողների համար։ Ակադեմիան տեղակայված է 1858-1860 թվականներին Թիֆլիսի քաղաքագլուխ, հասարակական, քաղաքական գործիչ հայազգի Վարդան Աստվածատրյան Արշակունու առանձնատանը[1], որը 1902 թվականին ճարտարապետ Սիմոն Կլդիաշվիլիի կողմից վերակառուցվել է։

Ֆակուլտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վիզուալ արվեստի ֆակուլտետ
  • Մեդիա-արտի ֆակուլտետ
  • Դիզայնի ֆակուլտետ
  • Ճարտարապետության ֆակուլտետ
  • Վերականգնման, արվեստի պատմության և տեսության ֆակուլտետ

Բոլոր կրթական ծրագրերը ուսուցանվում են վրացերենով։

  • 1922-1926 թթ. - Գեորգի Չուբանաշվիլի
  • 1927-1930 թթ. - Ալեքսանդր Դուդուչավա
  • 1930-1932 թթ. - Վախթանգ Կոտետիշվիլի
  • 1932-1936 թթ. - Գրիգոլ Բուխնիկաշվիլի
  • 1936-1942 թթ. - Սիլովան Կակաբաձե
  • 1942-1948 թթ. - Ուչա Ջափարիձե
  • 1948-1952 թթ. - Մամիա Դուդուչավա
  • 1952-1959 թթ. - Սերժո Կոբուլաձե
  • 1959-1972 թթ. - Ապոլոն Կուտատելաձե
  • 1972-1982 թթ. - Գեորգի Տոտիբաձե
  • 1982-1987 թթ. - Զուրաբ Նիժարաձե
  • 1987-1992 թթ. - Տենգիզ Պերաձե
  • 1992-2003 թթ. - Սոսո Կոյավա
  • 2003-2012 թթ. - Գիա Բուգաձե
  • 2012-2014 թթ. - Տինատին Կլդիաշվիլի
  • 2014 թվականից - Գիա Գուգուշվիլի

Շրջանավարտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայում գործում են հետևյալ ցուցասրահները՝

  • Մեծ ցուցասրահ
  • Թանգարան, որտեղ պահվում են 618 գեղանկարներ, կուրսային և դիպլոմային աշխատանքներ։ Այստեղ են գտնվում նաև Գիգո Գաբաշվիլիի 8 աշխատանքները, Էլեն Ախվլեդյանիի, Լյուդվիգ Լուիժի Լոնգոյի, Կիրիլ Ժդանևիչի, Թամարա Բալանչիվաձեի, Մոսե Տուաձեի, Ալեքսանդր Ցիմակուրիձեի, Կորնելի Սանաձեի, Ռենո Տուրկիայի և Կոկի Մախարիձեի աշխատանքներից։
  • Ցուցասրահ
  • Գոբելենի թանգարան Շարդին փողոցում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.) Արխիվացված 2012-05-18 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 158
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy