Թոմբոյ
Թոմբոյ (անգլ. tomboy-չարաճճի աղջիկ), հավաքական տերմին է, վերաբերում է այն աղջիկներին, որոնք ցուցաբերում են տղաներին բնորոշ վարք[1][2]. տղայի հագուստ կրել, մասնակցել խաղերում կամ այլ պարապմունքներում, որոնք ունեն ֆիզիկական բնույթ և բազմաթիվ մշակույթներում համարվում են իգական սեռին ոչ համապատասխան։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Օքսֆորդի անգլերեն բառարանի «թոմբոյ» տերմինը գոյություն ունի դեռևս 1592 թվականից[3], սակայն այս բառը հանդիպում է Նիկոլաս Յուդալի գրած «Ռալֆ Ռոյստեր Դոստեր» պիեսում, որը գրվել է 1553 թվականին և հրատարակվել է 1567 թվականին։ XIX դարում ամերիկյան մշակույթում «թոմբոյ» նշանակում էր հստակ վարքագիծ, որը աղջիկներին թույլ էր տալիս զբաղվել ֆիզիկական վարժություններով, կրել «պրակտիկ հագուստ» և «դիետա պահել»։ Թոմբոիզմը՝ առողջ ապրելակերպի վրա շեշտ դնելու շնորհիվ, այդ շրջանում շատ արագ հայտնի դարձավ, որպես կանանց վարքագծում իշխող այլընտրանք և ընդլայնեց կանանց ֆիզիկական շարժը[4]։ 1898 թվականին գրված «Կանայք և էկոնոմիկան» գրքում գրող-ֆեմինիստ Շառլոտտա Պերկինս Գիլմանը բարձր է գնահատում «թոմբոյի» առողջությունը, ինչպես նաև նրանցց գենդերային ազատությունը[5]։ Մանկական փաստաբան Ժոզեֆ Լին 1915 թվականին իր կարծիքը հայտնեց այն մասին, որ թոմբոիզմի ի հայտ գալը 8-ից 13 տարեկանում աղջիկների մոտ համարվում է բնական, հատկապես ֆիզիկական զարգացման առումով[6]։ Թոմբոիզմը հասարակության և գրականության մեջ հայտնի դարձավ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, իսկ կինեմատոգրաֆիայում ավելի ուշ։
XX դարի ընթացքում հոգեբան Ֆրոյդը և ԼԳԲՏ սոցիալական շարժումը բերեցին այն միտքը, արդյոք թոմբոիզմը չի հանգեցնում լեսբուհի դառնալուն[4]։
Գիտնական Ջուդիթ Խալբերստամը պնդում է, որ չնայած սեռային դերի մերժմանը, որը հաճախ է հանդիպում երիտասարդ և դեռահաս աղջիկների մոտ, նրանք տղաներին հատուկ վարքագիծ դրսևորում են որոշակի ճնշման տակ[7]։
Արևմտյան երկրներում ավանդական հագուստ՝ կիսաշրջազգեստ կամ զգեստ հագնող կանանց թիվը նվազել է։ Կանանց շրջանում սպորտային միջոցառումների և այլ տիպի գործունեության ձևերի զարգացումը, ընդլայնեց հանդուրժողականությունը թոմբոյի նկատմամբ և նվազեցրեց տերմինի վատ իմաստը[2]։ Բացի այդ, ինչպես նշում է սոցիոլոգ Բարրի Բորնը, կանանց որոշակի խումբ հպարտությամբ ասում է. «ես եղել եմ (կմնամ) անկախ և ակտիվ, ես ինձ արժանավայել կերպով եմ պահել (կպահեմ) տղաների և տղամարդկանց հետ, և արժանացել եմ նրանց ընկերությանն ու հարգանքին, ես պայքարում եմ (կշարունակեմ պայքարել) գենդերային կարծրատիպերի դեմ»[8]։
Ողջ պատմության ընթացքում պահպանվել է կապը թոմբոյների և լեսբուհիների միջև[3][9]։ Օրինակ, հոլիվուդյան ֆիլմերում մեծ թոմբոյներին համարում էին «գիշատիչ շուն»[9]։ Tomboys! Tales of Dyke Derring-Do գրքի խմբագիրներ Լին Յամագուչին և Կարեն Բարբերը պնդում էին, որ «շատ լեսբուհիների համար թոմբոիզմը ավելին է քան պարզապես փուլ», «այն բառացիորեն որպես հիմք է մեր չափահաս կյանքի համար»[3][10]։
Հոգեվերլուծող Դայան Էլիզը իր էսսեում գրել է, որ «լեսբուհիները ավելի շատ ուզում են թոմբոյ լինել, քան կին»[11]։ Այնուամենայնիվ, որոշ թոմբոյներ հետագայում դեռահասության կամ չափահասության շրջանում հայտաբերում են իրենց լեսբուհի դառնալու միտումը, սակայն աղջիկների կողմից տղաներին բնորոշ վարք դրսևորելը դեռևս չի համարվում սեռական կողմնորոշման ցուցիչ[12]։
Ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվել կանանց վարքի և հետաքրքրությունների իգական սեռին չհապատասխանելու պատճառահետևանքային կապը գտնելու համար։ Այդ ուսումնասիրություններից մեկի արդյունքում պարզվեց, որ նախադպրոցական տարիքի աղջիկները, իրենց տղամարդու նման պահելով, օրինակ տղաների համար նախատեսված խաղալիքներով խաղալով, գտնվում են գենետիկական և նախածննդյան գործոնների ազդեցության տակ[13]։ Թոմբոյները առանձնահատուկ կերպով են հետաքրքրվում գիտությամբ և տեխնիկայով[2]։
-
Ձախից թոմբոյի ոճով հագնված աղջիկ, աջից՝ աղջկան համապատասխան հագուստով աղջիկ
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմբոյի հատկանիշները բնորոշ է մի շարք հորինված կերպարների[14][15]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջորջ Մարթինի Սառույցի և կրակի երգ վեպերի շարքի Արյա Ստարքը[16]
Մուլֆիլմեր և կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լաուրան Сорванец[17] ֆիլմում
- Մուլանը Мулан[18] մուլտֆիլմում
- Մերի Քեյթ Բյորկը Двое в своём роде[19] հեռուստասերիալում
- Ռադուգա Դեշը Дружба — это чудо[20] մուլտֆիլմում
- Ականե Տենդոն Ранма ½[21] մուլտֆիլմում
- Կամիյա Կաորուն Rurouni Kenshin[22] մուլտֆիլմում
- Ցուկասա Նիսինոն Strawberry 100%[23] մուլտֆիլմում
Խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բայքեն Guilty Gear[24] խաղերի շարքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Tomboy». Online Etymology Dictionary.
- ↑ 2,0 2,1 2,2 J. Michael BaileyKathleen T. BechtoldSheri A. Berenbaum Who Are Tomboys and Why Should We Study Them?(անգլ.) // Archives of Sexual Behavior. — Springer Publishing, 2002. — В. 4. — Vol. 31. — P. 333–341. Архивировано из первоисточника 4 հունվարի 2013.
- ↑ 3,0 3,1 3,2 Brown, Jayne Relaford (1999). «Tomboy». In B. Zimmerman (ed.). Encyclopedia of Lesbian Histories and Cultures. Routledge. էջեր 771–772. ISBN 0815319207. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին. «The word [tomboy] also has a history of sexual, even lesbian, connotations. [ ... ] The connection between tomboyism and lesbianism continued, in a more positive way, as a frequent theme in twentieth-century lesbian literature and nonfiction coming out stories.»
- ↑ 4,0 4,1 Abate, Michelle Ann (2008). Tomboys: A Literary and Cultural History. Temple University Press. ISBN 978-1-59213-722-0.
- ↑ Gilman, Charlotte Perkins (1898). Women and Economics. Boston: Small, Maynard & Company. էջ 56.
- ↑ Lee, Joseph (1915). Play in Education. էջեր 392–393.
- ↑ Jack Halberstam Female masculinity. — Durham: Duke University Press, 1998. — xiv, 329 p. с. — ISBN 978-0-8223-2243-6
- ↑ Thorne, Barrie (1993). Gender play: boys and girls in school. Rutgers University Press. էջ 114. ISBN 0-8135-1923-3.
- ↑ 9,0 9,1 Halberstam, Judith (1998). Female Masculinity. Duke University Press. էջեր 193–196. ISBN 0822322439. «Hollywood film offers us a vision of the adult tomboy as the predatory butch dyke: in this particular category, we find some of the best and worst of Hollywood stereotyping.»
- ↑ Yamaguchi, Lynne and Karen Barber, ed. (1995). Tomboys! Tales of Dyke Derring-Do. Los Angeles: Alysson.
- ↑ King, Elizabeth A Short History of the Tomboy(անգլ.) // The Atlantic : magazine.
- ↑ Gabriel Phillips; Ray Over Differences between heterosexual, bisexual, and lesbian women in recalled childhood experiences(անգլ.) // Archives of Sexual Behavior[en] : journal. — 1995. — Т. 24. — № 1. — С. 1—20. —
- ↑ Hines, Melissa; Golombok, Susan; Rust, John; Johnston, Katie J.; Golding, Jean; Avon Longitudinal Study of Parents and Children Study Team Testosterone during Pregnancy and Gender Role Behavior of Preschool Children: A Longitudinal, Population Study(անգլ.) // Child Development : journal. — 2002. — Т. 73. — № 6. — С. 1678—1687. —
- ↑ Linda S. Levstik “I am no lady!”: the tomboy in children's fiction(անգլ.) // Children's Literature in Education. — 1983. — В. 1. — Vol. 14. — P. 14—20. Архивировано из первоисточника 3 փետրվարի 2013.
- ↑ Michelle Ann Abate Tomboys : a literary and cultural history. — Philadelphia: Temple University Press, 2008. — 1 online resource (xxx, 300 pages, [8] pages of plates) с. — ISBN 1592137237
- ↑ Shmoop Editorial Team (2008). «Arya Stark in A Game of Thrones». Shmoop University, Inc. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Dargis, Manohla (2011 թ․ նոյեմբերի 15). «A Summer of Freedoms in Boyhood». The New York Times.
- ↑ «Tomboys of TV & Film: They Might Be Gay Today». SheWired. Here Media. 2011 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Two of a kind». WCHS-TV8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. «Mary-Kate is a tomboy whose biggest interest is in perfecting her curveball; and Ashley is a straight-A student starting a boy-crazy stage.»
- ↑ Faust, Lauren. «My Little NON-Homophobic, NON-Racist, NON-Smart-Shaming Pony: A Rebuttal». «Rainbow Dash has rainbow-striped hair because of her name and because she is very interested in sports, specifically flying. She is a tomboy, but nowhere in the show is her sexual orientation ever referenced.»
- ↑ Napier, Susan J. (2005). Anime from Akira to Howl's Moving Castle: Experiencing Contemporary Japanese Animation. Palgrave Macmillan. էջեր 51.
- ↑ «るろうに剣心:DVD-BOX&コミックス完全版発売記念特集» (ճապոներեն).(չաշխատող հղում)
- ↑ «いちご100%[キャラクター紹介]» (ճապոներեն).
- ↑ «ギルティギア イグゼクス アクセントコア【キャラクター】|梅喧» (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմբոյ» հոդվածին։ |
|