Ժոզեֆ Օլլեր
Ժոզեֆ Օլլեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1839[1][2] |
Ծննդավայր | Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա |
Մահացել է | ապրիլի 19, 1922[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Պեր Լաշեզ[3] և Grave of Oller |
Քաղաքացիություն | Իսպանիա և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | կատալաներեն |
Մասնագիտություն | գործարար |
Ստորագրություն | |
Joseph Oller Վիքիպահեստում |
Ժոզեֆ Օլլեր (կատ.՝ Josep Oller i Roca, փետրվարի 10, 1839[1][2], Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա - ապրիլի 19, 1922[1], Փարիզ), իսպանացի գործարար և ձեռնարկատեր, ով իր կյանքի մեծ մասը ապրել է Փարիզում։
Նա հիմնադրել է Մուլեն Ռուժ կաբարեն[4] և եղել է գրազահաշվեցույցի ստեղծողը[5][6][7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Տեռասայում։ Ժոզեֆ Օլլերը մանկության տարիներին ընտանիքի հետ գաղթել է Ֆրանսիա։ Ավելի ուշ նա վերադարձել է Իսպանիա, որպեսզի սովորի Բիլբաոյի համալսարանում։ Այնտեղ նա սկսել է հետաքրքրվել աքլորակռվով ու սկսել բուքմեյքերի իր գործունեությունը։
1867 թվականին Փարիզում Ժոզեֆ Օլերը հայտնագործել է խաղադրույքների նոր եղանակ, որը նա անվանել է Pari Mutuel։ Նա հաջողությամբ ներկայացրել է իր համակարգը ֆրանսիական մրցարշավներում։ Այնուամենայնիվ, 1874 թվականին Ժոզեֆ Օլլերը դատապարտվել է տասնհինգ օրվա ազատազրկման և տուգանվել անօրինական մոլախաղերի համար։ 1891 թվականին Ֆրանսիայի իշխանությունները օրինականացրել են իրենց համակարգը և արգելել արձանագրված հավանականության խաղադրույքները։
1870 թվականիին նա որոշ ժամանակով տեղափոխվել է Լոնդոն` խուսափելու Ֆրանս-պրուսական պատերազմից։ Այնտեղ նա շփվել է բեմական աշխարհի հետ։
1876 թվականից սկսած Ժոզեֆ Օլլերը իր ուշադրությունը կենտրոնացրել է ժամանցի արդյունաբերության վրա։ Առաջին անգամ նա բացել է տարբեր լսարաններ և վայրեր։ Սակայն միայն 1889 թվականին են ինքն ու իր ընկերը՝ Շառլ Զիդլերը, բացել հայտնի Մուլեն Ռուժը[4][6][8]։ «Մուլեն Ռուժ» կաբարեի բացումը, որը ծրագրվել էր որպես «աշխարհի առաջին պալատը` կանանց համար և պարի ամենանշանավոր տաճարը», նվիրված էր Փարիզում Համաշխարհային ցուցահանդեսի մեկնարկին և Էյֆելյան աշտարակի կառուցման ավարտին[9]։ Չորս տարի անց, նա բացել է Փարիզի առաջին մյուզիք-հոլլը` Փարիզյան Օլիմպիան։
Թաղվել է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://pantheon.world/profile/person/Joseph_Oller
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Gabrielli D. Dictionnaire historique du Père-Lachaise (ֆր.) — 2002. — P. 237. — ISBN 978-2-85917-346-3
- ↑ 4,0 4,1 «Joseph Oller, the founder».
- ↑ «Inventor of the "Pari Mutuel" System Of Wagering» (PDF).
- ↑ 6,0 6,1 Анри Перрюшо Тулуз-Лотрек. — Litres, 2017-12-19. — 519 с. — ISBN 9785040947867
- ↑ Артём Васильев Ставки на спорт. Основы беттинга. — Litres, 2017-09-16. — 69 с. — ISBN 9785040801336
- ↑ Елена Кузнецова Париж. — Litres, 2017-09-05. — 135 с. — ISBN 5457171698
- ↑ «Увидеть «Мулен Руж» и не умереть». РИА Новости (ռուսերեն). 20091006T1303+0400Z. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Օլլեր» հոդվածին։ |
|