Jump to content

Իգոր Ակինֆեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Ակինֆեև
Игорь Акинфеев
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իգոր Վլադիմիրովիչ Ակինֆեև
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1986(1986-04-08)[1][2][3][…] (38 տարեկան)
Ծննդավայր ապրիլի 8, 1986(1986-04-08)[1][2][3][…], Վիդնոե, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 186 սմ[4]
Քաշ 82 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան «ԲԿՄԱ»
Համար 35
Պատանեկան կարիերա
1991-2002 Ռուսաստան «ԲԿՄԱ»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-այժմ Ռուսաստան «ԲԿՄԱ» 361 (−283)
Ազգային հավաքական
2002 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17)
2004-այժմ Ռուսաստան Ռուսաստան 95 (−76)[5]
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իգոր Վլադիմիրովիչ Ակինֆեև (ռուս.՝ Игорь Владимирович Акинфеев, ապրիլի 8, 1986(1986-04-08)[1][2][3][…], Վիդնոե, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, դարպասապահ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2005)։

Սկսել է կարիերան՝ հանդես գալով ԲԿՄԱ-ի կազմում, եղել է թիմի ավագը[6]։ 2004 թվականից հանդես է գալիս Ռուսաստանի ազգային հավաքականում։ Վեց անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն, վեց անգամ Ռուսաստանի գավաթի հաղթող, հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում և արժանացել 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի։ Նա բազմիցս արժանացել է Լև Յաշինի անվան «Տարվա դարպասապահ» մրցանակին։

Գլխավորում է Լև Յաշինի ակումբը[7] և Իգոր Նետտոի ակումբի անդամ է։ Զբաղեցնում 15-րդ հորիզոնականը XXI դարի լավագույն դարպասապահների ցանկում որը կազմել է IFFHS[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Ակինֆեևը ծնվել է 1986 թվականի ապրիլի 8-ին մերձմոսկովյան Վիդնոե քաղաքում[9]։ Չորս տարեկան հասակում նրա հայրը նրան տարավ ԲԿՄԱ-ի մանկապատանեկան դպրոց[9]։ Դարպասապահի դիրքը Ակինֆեևը գրավել է երկրորդ մարզման ժամանակ։ Նրա առաջին մարզիչը եղել է Դեզիդերիյ Ֆյոդորովիչ Կովաչը[9]։ ԲԿՄԱ-ի պատանեկան թիմի կազմում Իգորը 2002 թվականին դարձել է Ռուսաստանի չեմպիոն[9]։ Նույն թվականին ավարտել է ԲԿՄԱ-ի ֆուտբոլային ակադեմիան և պայմանագիր կնքել ակումբի հետ։ Հուլիսին ընդգրկվել է թիմի կազմում[10] և 2002 թվականի մրցաշրջանում ԲԿՄԱ-ի երկրորդ կազմում անցկացրել է 10 խաղ, որոնց ընթացքում բաց է թողել 14 գնդակ։ Երկրորդ կազմերի առաջնության արդյունքներում նրա թիմը զբաղեցրել է 11-րդ տեղը։ 2002 թվականին Ակինֆեևը հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան հավաքական[11], որի կազմում իր նորամուտը նշել է նույն թվականի օգոստոսին՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում[9]։

2003 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի առաջնություն և Ռուսաստանի գավաթ 2003

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իգոր Ակինֆեև

2002/03 միջմրցաշրջանային ժամանակամիջոցում Ակինֆեևը նախամրցաշրջանային հավաքների է մասնակցել ԲԿՄԱ-ի հիմնական կազմի հետ Իսրայելում, որտեղ, ըստ «Спорт-Экспресс» թերթի, վստահ, բայց տարիներով ոչ հասուն խաղով ֆուրոր է առաջացրել և ավելի ուժեղ է եղել Մանդրիկանայից[12]։

Մեծահասակների մակարդակում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2003 թվականի մարտի 29-ին ԲԿՄԱ-ի կազմում մասնակցելով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի՝ Սանկտ Պետերբուրգի Զենիթի դեմ խաղին, որն անցկացվել է Պետրովսկի մարզադաշտում։ Երկրորդ խաղակեսում նա փոխարինել է Դմիտրի Կրամարենկոյին՝ իր խաղաժամանակում բաց չթողնելով ոչ մի գոլ և ցուցադրելով ու լավ ռեակցիա[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Акинфеев Игорь Владимирович». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  5. Количество матчей в сборной приведено без учёта товарищеской игры Россия — Литва (0:0), сыгранной 29 мая 2012 и не включенной в реестр официальных матчей ФИФА
  6. Газзаев неудовлетворён итогами матча
  7. «100 «сухих» матчей Игоря Акинфеева. Статистика». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  8. The World‘s best Goalkeeper of the 21st Century
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Мой идеал — Канисарес». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  10. «У своих ворот. Чемпионат России. Премьер-лига». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  11. «В сборную вызваны 26 «россиян» и 3 легионера». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  12. «Экспертиза «СЭ»». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  13. Первый крик новорождённого — 23 гола в 8 матчах Արխիվացված 2005-01-23 Wayback Machine. «Спорт-Экспресс», 31 марта 2003

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝
Սերգեյ Իգնաշևիչ
ԲԿՄԱ Մոսկվա ավագ
2008-այժմ
Հաջորդող՝
-
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Ակինֆեև» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy