Jump to content

Իվանա Միլիչևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվանա Միլիչևիչ
Ծննդյան թիվ՝ապրիլի 26, 1974(1974-04-26)[1] (50 տարեկան)
Ծննդավայր՝Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի
IMDb։ID 0587431

Իվանա Միլիչևիչ (սերբախորվաթ․՝ Ivana Miličević, ապրիլի 26, 1974(1974-04-26)[1], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ)[2], խորվաթական ծագում ունեցող ամերիկացի դերասանուհի և մոդել[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի ապրիլի 26-ին Սարաևոյում (Բոսնիա և Հերցեգովինա)` խորվաթական ընտանիքում։ Հինգ տարեկան հասակում, ընտանիքի հետ միասին, հեռացել է Հարավսլավիայից։ Մանկության տարիներին ապրել է Միչիգանում[4], դպրոցական արձակուրդների ժամանակ հայտնվել է Չիկագոյում նորաձևության ամսագրերի նկարահանումներին, որտեղից էլ սկսվել է մոդելային կարիերան։ 1992 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո, Իվանան տեղափոխվել է Լոս Անջելես։ Դերասանուհի դառնալու երազանքն իրականացել է սթենդափ շոուներից մեկում։ 1996 թվականին Իվանան խաղացել է Ջերիի նախկին ընկերուհու դերը «Ջերի Մագուայր» ֆիլմում՝ Թոմ Քրուզի հետ։ Հետագայում խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Վանիլային երկինք» (2001), «Երկնքի և երկրի միջև» (2005)։ 2006 թվականին մեծ առաջընթաց է գրանցվել նրա դերասանական կարիերայում. դերասանուհին խաղացել է Ջեյմս Բոնդի հակառակորդ Լի Շիֆրի ընկերուհիներից մեկի դերը «Կազինո Ռոյալ» ֆիլմում։ 2008 թվականին թողարկվել է «Անպիտան պաշտպանություն» կատակերգությունը, որտեղ Իվանա Միլիչևիչը խաղացել է հիմնական դերերից մեկը։

Խաղացել է Դաշա Ֆեդորովիչի, խորհրդային կապավոր սպայի դերեր, ինչպես նաև համակարգչային Command & Conquer: Red Alert 3 և դրա շարունակություն Command & Conquer Red Alert 3: Uprising խաղերի վիդեոցուցադրութուններում։

2010 թվականին հայտնվել է «Հավայներ 5.0» սերիալում, իսկ 2011 թվականին՝ «Որքա՞ն են» (անգլ.՝ What's Your Number?

Կրտսեր եղբայրը՝ Թոմիսլավ Միլիշևիչը, «30 Seconds to Mars» այլընտրանքային ռոք խմբի կիթառահարն է[5]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ֆ Ջերի Մագուայր Jerry Maguire Նախկին ընկերուհի
1997 ս Սայնֆելդ Seinfeld Պետի
1997 ս Դայակ The Nanny Տաշա
1997 ս Միասին ապերջանիկ Unhappily Ever After Օքսանա
1997 հֆ Հոլիվուդի գաղտնիքները Hollywood Confidential մատուցողուհի
1997 հֆ Սատանայի զավակը The Devil's Child
1998 ֆ Խելագար վեցնյակ Crazy Six Աննա
1998 ֆ Մահից հետո Postmortem Գվեն Թյորներ
1998 ֆ Հոկտեմբերի 22 October 22 Դեբրա
1998 ֆ Հանրապետության թշնամին Enemy of the State ներքնազգեստի վաճառողուհի
1998-1999 ս Ֆելիսիթի Felicity Սենսա
1999 ֆ Գրողը ծոցը սերը Love Stinks Էմբեր
1999 ֆ Համբուրիր երկինքը Kiss the Sky Իլզա
1999 ֆ Գիշերային ուրվականների տունը House on Haunted Hill Էպիզոդիկ դեր
2000 ս Գաղտնի գործակալներ Secret Agent Man Լառա
2000 ս Դետեկտիվ Նաշ Բրիջես Nash Bridges Չեյզ
2001 ֆ Գլուխկոնծի Head Over Heels Ռոքսանա Միլա Սլասնակովա
2001 ֆ Եկվոր Impostor Gang girl
2001 ֆ Վանիլային երկինք Vanilla Sky Էմմա
2002 ս Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը Buffy the Vampire Slayer Սեմ Ֆին
2002 ս Նորաձևության ամսագիր Just Shoot Me! Կատինկա
2002 ֆ Չորս պատճառ Four Reasons Մոդել
2003 ֆ Հարսնացուն փոստով Mail Order Bride Նինա
2003 ֆ Գրողը ծոցը սերը Down with Love Իվեթ
2003 ֆ Իրական սեր Love Actually Սթեյսի
2003 ֆ Հատուցման ժամ Paycheck Մայա Ռեյչել
2003 հֆ Chasing Alice Chasing Alice
2003 ս Ընկերներ Friends Քորի Վեսթոն
2003 ս Կախարդվածները Charmed Միսթ
2003 ս Այո, սիրելիս Yes, Dear Քիրսթեն
2004 հֆ Նոր Ֆրանկենշթեյն Frankenstein Էրիկա Հելիոս
2004 ս CSI․ Մայամիի հանցագործության վայրը CSI: Miami Ջեն Քեմփ
2004 ս Լաս Վեգաս Las Vegas Էնջի Լոգան
2005 ֆ Ժամանակի թակարդը Slipstream Սառա Թաներ
2005 ֆ Թեթև սիրահարվածություն Her Minor Thing Zsa Zsa
2005 ֆ Քեզնից հեռու In Her Shoes Caroline
2005 ֆ Երկնքի և երկրի միջև Just Like Heaven Նկար
2006 ֆ Վազիր առանց հետ նայելու Running Scared Միլա Յուգորսկի
2006 ս Պրոդյուսեր Love Monkey Յուլյա
2006 ֆ Կոմա The Plague Ջին Ռեյնոր
2006 ֆ Ավագ որդի The Elder Son Տանյա
2006 ֆ Կազինո Ռոյալ Casino Royale Վալենկա
2006 ս Զորամաս The Unit Իլոնա
2006-2008 մս Ամերիկացի հայրիկ American Dad! Սվետլանա
2007 ֆ Պայքար Սիեթլում Battle in Seattle Քարլա
2007 ս Ընկած Fallen Արիել
2007 ս Տգեղ աղջիկ Ugly Betty Լենա
2008 ֆ Անպիտան պաշտպանություն Witless Protection Մեյդելին
2008 ֆ Քոլումբի օր Columbus Day Շերլին
2008 ֆ Այստեղ ձեր անունն է]] Your Name Here Շիկահեր աղջիկ
2008 ս Հաուս House, M.D. Սև հագած կին
2008 ս Մեռյալները մինչև պահանջները]] Pushing Daisies Հեդդա Լիլեհամեր
2008 ս Չակ Chuck Իլզա Տրինչինա
2009 ս Վերջին պահին Eleventh Hour զաբել Վան Դայք
2009 ս Արքայական վիշտ Royal Pains Քայլի
2009 ս Առանց հետքի Without a Trace Լանա
2009 ս Իսթվիք Eastwick Իվանկա
2010 ֆ Խորքում Beneath the Blue Գվեն
2012 ս Վեգաս Vegas Դիանա Դեսմոնդ (Րիզո)
2013-2016 ս Բանշի Banshee Քերի Հոուփվել
2015 ֆ Ալոհա Aloha կենսագիր
2016-2017 ս Գոտեմ Gotham Մաիրա
2018-[[100|100]] ս The 100 Շարմեն Դայոզա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Ivana Milicevic». IMDb. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. Salamon, Julie (2001 թ․ սեպտեմբերի 11). «TELEVISION REVIEW; Three Guys With One Thought». The New York Times.
  4. «Ivana Milicevic biography and filmography - Ivana Milicevic movies». Tribute.ca. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «Ivana Miličević Biography - Yahoo! Movies». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy