Jump to content

Լաչպլեսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաչպլեսիսին ներկայացնող բարձրաքանդակ Ազատության արձանին, Ռիգա

Լաչպլեսիս (լատիշ․՝ Lāčplēsis, բառացի` արջ ձևող), լատիշական հերոսական էպոս։ Ստեղծել է գրող, ժողովրդական ռոմանտիզմի ուղղության ներկայացուցիչ Անդրեյ Պումպուրը ժողովրդական պատումների հիման վրա։ 15-ամյա աշխատանքից հետո ստեղծագործությունը պատրաստ է եղել 1888 թվականին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լաչպլեսիս» էպոսի գլխավոր հերոսի կերպարը, ով ազատում է երկիրը օտար նվաճողներից, խորհրդանշում է ժողովրդի մեծությունն ու հերոսականությունը։

Լատվիայում նոյեմբերի 11-ը հռչակված է Լաչպլեսիսի օր։ Այդ օրը այն հերոսների հիշատակի օրն է, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել Լատվիայի ազատագրման համար։ 1919 թվականի այդ նույն օրը Ռիգայի վրա են հարձակվել ռուս սպա Պավել Բերմոնդտ-Ավալովի զորքերը։

Պումպուրի տեքստի մոտիվներով ստեղծվել են տարբեր ժանրերի մի շարք այլ ստեղծագործություններ ևս։ Դրանցից են Յան Ռայնիսի «Կրակ և գիշեր» դրաման (1905), «Լաչպլեսիս» ռոք օպերան (1988, լիբրետոյի հեղինակ` Մառա Զալիտե, երաժշտության հեղինակ` Զիգմար Լիեպինշ)։

Լատվիայում «Լաչպլեսիս» անունն են կրում լայն սպառման մի շարք ապրանքներ (օրինակ` գարեջուր)[1]։

Յուրմալա քաղաքում` Մայորի երկաթուղային կայարանի մոտ, տեղադրված է Լաչպլեսիսին նվիրված արձան, որ պատկերում է հերոսին վեր բարձրացրած թրով վիշապին սպանելիս։ Ի սկզբանե այն շատրվան է եղել. ջրի շիթը վիշապի երախից հոսել է հերոսի վահանի վրա, իսկ շուրջը նստած են եղել գորտեր, որոնցից ևս ջուր է հոսել հերոսի ոտքերի մոտ։

Դրսևորումներ արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Լաչպլեսիս» (Լատվիա, 1930), ռեժիսոր Ալեքսանդր Ռուստեյկիսի համր ֆիլմը։ Ֆիլմը նվիրված է եղել Լատվիայի Հանրապետության անկախության տասնամյակին։ Պրեմիերան կայացել է 1930 թվականի մարտի 3-ին[2]։ Ֆիլմում զուգահեռներ են անցկացված լատվիական ազգային էպոսի հերոսների, 13-րդ դարում տևտոնական նվաճողների դեմ պայքարած ազատարարների և ժամանակակից հերոս Յանիս Վանագսի (լատիշ․՝ Vanags) միջև, ով 20-րդ դարում պայքարել է ռուս նվաճողների դեմ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Пиво «Lāčplēsis»
  2. 2,0 2,1 Дита Риетума. «Лачплесис (1930)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաչպլեսիս» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy