Լոտրեամոն
Լոտրեամոն ֆր.՝ Isidore Ducasse | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Isidore Lucien Ducasse[1] |
Ծնվել է | ապրիլի 4, 1846[2][3][4][…] |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ[5][1] |
Վախճանվել է | նոյեմբերի 24, 1870[2][3][4][…] (24 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[5] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[6] և Պանտենի գերեզմանատուն |
Գրական անուն | Comte de Lautréamont և Lautréamont |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Ուրուգվայ |
Ուշագրավ աշխատանքներ | Les Chants de Maldoror?, Q15407476? և Q119763037? |
Ներշնչվել է
| |
Comte de Lautréamont Վիքիպահեստում |
Կոմս դե Լոտրեամոն (ֆր.՝ comte de Lautréamont, կեղծանուն. իրական անունը` Իզիդոր-Լյուսիեն Դյուկաս, ֆր.՝ Isidore-Lucien Ducasse, ապրիլի 4, 1846[2][3][4][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[5][1] - նոյեմբերի 24, 1870[2][3][4][…], Փարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի արձակագիր և բանաստեղծ, ուշացած ռոմանտիկ, սիմվոլիզմի և սյուրռեալիզմի նախակարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուկասը ծնվել է Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ), Ֆրանսուա Դյուկասի՝ Ֆրանսիայի հյուպատոսական աշխատողի և նրա կնոջ՝ Ժակ Սելեստին Դավզակի ընտանիքում։ Իզիդորի մանկության մասին քիչ է հայտնի. նա մկրտվել է 1847 թվականի նոյեմբերի 16-ին Մոնտեվիդեոյի տաճարում, և որ դրանից կարճ ժամանակ անց նրա մայրը մահացել է (հավանաբար համաճարակի ժամանակ)։ 1851 թվականին, երբ հինգ տարեկան էր, Արգենտինա-Ուրուգվայական պատերազմի ընթացքում վերապրեց Մոնտեվիդեոյի ութամյա պաշարման վերջը։
Դյուկասը տիրապետեել է երեք լեզուների՝ ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն։
1859 թվականի հոկտեմբերին՝ տասներեք տարեկանում, հայրը նրան ուղարկել է Ֆրանսիա՝ դպրոցում սովորելու։ Նա Տարբայի Կայսերական լիցեյում ֆրանսիական դասական կրթություն է ստացել։ 1863 թվականին ընդունվել է լիցեյ, որն այժմ կրում է Ժան-Լուի Բարտուի անունը, Պո քաղաքում, որտեղ նա ուսումնասիրել է հռետորաբանություն և փիլիսոփայություն։ Հայտնի է, որ հաջողության է հասել թվաբանության և նկարչության մեջ՝ ցույց տալով իր ոճի և մտածողության շռայլությունը։
Իզիդորը սիրում էր կարդալ Էդգար Ալան Պո, Շելլի, Բայրոն, ինչպես նաև Ադամ Միցկևիչ, Միլթոն, Ռոբերտ Սաութի, Ալֆրեդ դը Մյուսե և Բոդլեր։ Դպրոցում նա հիացած էր Սոֆոկլեսի «Էդիպուս արքա» ողբերգության կուրացման տեսարանով։ Ինչպես պնդում է նրա դպրոցական ընկեր Փոլ Լեսպեսը. «Նրա բուռն երևակայությունն իր լավագույն արտացոլումն է գտել ֆրանսերենով շարադրանքի մեջ, որը թույլ է տվել Դյուկասին դետալների ցնցող առատությամբ ուրվագծել մահվան ամենասարսափելի պատկերները»[7]։ Ինստիտուտն ավարտելուց հետո նա որոշել է դառնալ գրող. ապրել է Տարբայում, ընկերացել իր խնամակալի որդի Ժորժ Դազեի հետ։
Փարիզյան տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոր հետ Մոնտեվիդեոյում կարճ ժամանակահատված մնալուց հետո Դյուկասը բնակություն է հաստատել Փարիզում 1867 թվականի վերջերին, որտեղ սկսել է սովորել Պոլիտեխնիկական ուսումնարանում, որը թողել է մեկ տարի անց։ Հոր նյութական մշտական օգնությունը թույլ է տվել Դյուկասին ամբողջությամբ նվիրվել ստեղծագործելուն։ Ապրել է «ինտելեկտուալ թաղամասում», հյուրանոցը Նոտր-Դամ-դե-Վիկտուար փողոցի վրա էր, որտեղ նա ինտենսիվորեն աշխատել է «Մալդորորի երգերը» գործի առաջին երգի վրա։ Միանգամայն հնարավոր է, որ նա սկսել է այս աշխատանքը Մոնտեվիդեոյում՝ մինչ տեղափոխությունը, և ապա միայն շարունակել այն։
Դյուկասը հաճախակի է հյուր եղել տեղական գրադարաններում, որտեղ կարդացել է ռոմանտիկ գրականություն, գիտական աշխատություններ և հանրագիտարաններ։ Հրատարակիչ Լեոն Գոնոնսոն նրան նկարագրել է այսպես. «Մեծ թուխ երիտասարդ, անմորուս, շարժուն, կոկիկ և աշխատասեր», ապա հավելել, որ Դյուկասը գրում է «միայն գիշերը՝ դաշնամուրի մոտ նստած, վայրագորեն ասմունքում է՝ հարվածելով ստեղներին, և այդ հնչյունների ներքո նոր տեքստեր է գրում»։
1868 թվականի վերջին Դյուկասը անանուն կերպով և իր հաշվին հրապարակել է «Մալդորորի երգերի» առաջին երգը՝ 32 էջից բաղկացած գրքույկ։ 1868 թվականի նոյեմբերի 10-ին նա նամակ է ուղարկել գրող Վիկտոր Հյուգոյին՝ առաջին երգի երկու օրինակով, և հանձնարարականներ խնդրել հետագա հրապարակման համար։ Առաջին երգի նոր խմբագրությունը հայտնվել է 1869 թվականի հունվարի վերջին Բորդոյի «Parfums De L’Аме» ժողովածուում։ Այստեղ Դյուկասն առաջին անգամ օգտագործել է իր «Լոտրեամոն» կեղծանունը։ Ընտրված անունը Էժեն Սյուի ֆրանսիական գոթական բնույթի հայտնի «Latréaumont» վեպից էր, որը ամբարտավան և աստվածանարգ հակահերոս էր՝ որոշ իմաստով նման իզիդորական Մալդորորին։
Անունը, հավանաբար, վերաձևակերպվել է որպես L’Autre Amon (այլ Amon), թեև այն կարող է նաև մեկնաբանվել որպես «L’Autre Amont» (գետի մյուս կողմը)։
Բոլոր վեց երգերը պետք է հրապարակվեին 1869 թվականի վերջին՝ Ալբերտ Լակրուայի կողմից Բրյուսելում, որը ժամանակին հրատարակել էր Էժեն Սյուի գործերը։ Երբ գիրքն արդեն տպագրված էր, Լակրուան հրաժարվել է այն տարածել գրախանութներում, քանի որ վախեցել է հետապնդվել աստվածանարգության և անպարկեշտ վարքագծի համար։ Դյուկասը որոշել է, որ դա եղել է այն պատճառով, որ «երգերի մեջ կյանքը չափազանց խիստ գույներով է ներկված» (1870 թվականի մարտի 12-ին բանկիր Դարասեին ուղղված նամակը)։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1869 թվականի գարնանը Դյուկասը հաճախ փոխում էր իր հասցեն՝ Ֆոբուր Մոնմարտր փողոց 32-ից մինչև Վիվիեն փողոց 15, իսկ հետո նորից Ֆոբուր Մոնմարտր փողոց, որտեղ նա ապրում էր հյուրանոցի 7-րդ համարում։ Սպասելով իր գրքի տարածմանը՝ Դյուկասն աշխատել է նոր տեքստի վրա, որը լրացնում էր նրա «չարիքի ֆենոմենոլոգիական նկարագրությունը», և որում նա ցանկանում էր նկարագրել բարին։ Երկու աշխատանքները, ըստ նրա մտահղացման, ձևավորում էին մեկ ամբողջություն՝ բարու և չարի երկճյուղավորմամբ։ Աշխատանքը, սակայն, մնացել է անավարտ։
1870 թվականի ապրիլին և հունիսին Դյուկասը հրատարակել է առաջին երկու մասերը, որոնք ակնհայտորեն նախատեսված էին «Բարու երգեցողություն» աշխատանքի նախաբանի համար երկու փոքր գրքույկներով՝ Բանաստեղծություններ I և II: Այս անգամ նա հրապարակել է իր իսկական անունը՝ կեղծանունը մի կողմ թողնելով։ Նա տարբերակել է իր աշխատանքի երկու մասերը՝ փիլիսոփայական և բանաստեղծական՝ հայտարարելով, որ չարի դեմ պայքար է սկսել (որն իր նախորդ աշխատանքների ամբողջական փոփոխությունն էր).
Ես փոխարինում եմ մելամաղձությունը խիզախությամբ, կասկածը՝ վստահությամբ, հուսահատությունը՝ հույսով, չարությունը՝ բարությամբ, հառաչանքը՝ պարտքի զգացումով, թերահավատությունը՝ հավատով, սոփեստությունը՝ սառը հանգստությամբ և հպարտությունը՝ համեստությամբ[8]։ |
Դյուկասը մահացել է 24 տարեկանում՝ 1870 թվականի նոյեմբերի 24-ին՝ առավոտյան ժամը 8։00-ին, հյուրանոցում։ Նրա մահվան վկայականի մեջ այլևս որևէ լրացուցիչ տեղեկություն չկար։ Քանի որ շատերը վախենում էին համաճարակներից, և բացի դա, այդ ժամանակ Փարիզը պաշարման մեջ էր, Դյուկասին թաղել են հաջորդ օրը Նոտր-Դամ-դե-Լորի ժամանակավոր գերեզմանում Մոնմարտր գերեզմանատանը։ 1871 թվականի հունվարին Նրա մարմինը վերահուղարկավորվել է մեկ ուրիշ տեղ (հավանական է Պանտենի գերեզմանատանը)։
Իր «Բանաստեղծություններում» Լոտրեամոնը հայտարարել է. «Ես հիշողություններ չեմ թողնի», և այդ պատճառով «Մալդորորի երգերի» հեղինակի կյանքի մանրամասները մեծամասամբ անհայտ են մնում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրան ճանաչում բերած հիմնական երկը «Մալդորորի երգերը» (ֆր.՝ Les Chants de Maldoror, 1869) գործն է։ Սա յուրօրինակ և հետաքրքրաշարժ ստեղծագործություն է, որն ապշեցնում է ընթերցողին «խելացնորություններով» և «աստվածանարգությամբ». բանաստեղծությունները փոխարինվում են անիրական աշխարհը պատկերող ռիթմիկ արձակով՝ բնակեցված դիվային կերպարներով. քնարական հերոսի մենախոսությունների համար բնորոշ է նիհիլիզմն ու սև հումորը։ Կենդանության օրոք հեղինակն այդպես էլ չկարողացավ ստեղծագործությունը հրատարակել։
Ժառանգություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երգերի» ձեռագիրը հայտնաբերվել է հեղինակի մահից մի քանի տարի անց՝ հրատարակչության խմբագրի սեղանի արկղում, որը հրաժարվել է այն տպագրել։ Այնուամենայնիվ հրապարակվելով՝ «Երգերը» միանգամից գրավել են երկրպագուների մի ամբողջ բանակ և հսկայական ազդեցություն ունեցել ֆրանսիացի սիմվոլիստների վրա։ Նշվում է նրա ստեղծագործական ոճի նմանությունը Արթուր Ռեմբոյի ոճին։
20-րդ դարասկզբի Ռուսաստանում Լոտրեամոնն այնքան էլ հայտնի չէր, որքան առաջատար ֆրանսիացի սիմվոլիստները, սակայն նրա առաջին թարգմանությունները հայտնվում են հենց այդ ժամանակ։ «Մալդորորի երգերի» (Ն. Մավլևիչ) ռուսերեն ամբողջական թարգմանությունը հայտնվել է միայն 1990-ականներին։
Ռուսերեն թարգմանիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վադիմ Կոզովոյ
- Նատալյա Մավլևիչ
- Նատալյա Ստրիժեեվսկայա
Հրատարակություններ ռուսերենով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Поэзия французского символизма. Лотреамон. Песни Мальдорора / Составление, общая редакция и вступительная статья Г.К. Косикова, М., Изд-во МГУ, 1993, Перевод Н. Мавлевич, ISBN 5-211-01758-7
- Лотреамон. Песни Мальдорора. Стихотворения. Лотреамон после Лотреамона / Составление, общая редакция и вступительная статья Г.К. Косикова, М., Ad Marginem, 1998, Перевод Н. Мавлевич, ISBN 5-88059-034-8
- Лотреамон, Песни Мальдорора, М., Клуб провокаторов, 2012, Перевод Н. Мавлевич, ISBN 978-5-9903349-1-5
- Лотреамон, Песни Мальдорора, М., АСТ: (Книга non grata), 2015, Н. Мавлевич, ISBN 978-5-17-087265-7
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմս դե Լոտրեամոնի տեքստերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Песни Мальдорора» (Переводы Н. Мавлевич, В. Козового и Н. Стрижевской)
- «Стихотворения» (Перевод М. Голованивской)
Ընդունում և գրական քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Евгений Головин Граф Лотреамон — крылатые спруты сознания Արխիվացված 2020-01-18 Wayback Machine — текст, Радиоперформанс Александра Дугина из цикла FINIS MUNDI по тексту Евгения Головина
- Г. К. Косиков Два пути французского постромантизма: символисты и Лотреамон (1993)
- Г. К. Косиков «Адская машина» Лотреамона (1998)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Лотреамон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Поль Леспес, Воспоминания об Изидоре Дюкассе // Лотреамон: Русский сайт
- ↑ Лотреамон, Стихотворения, I // Лотреамон: Русский сайт
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոտրեամոն» հոդվածին։ |
|
- Ապրիլի 4 ծնունդներ
- 1846 ծնունդներ
- Մոնտեվիդեո քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 24 մահեր
- 1870 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի գրականություն
- 19-րդ դարի գրողներ
- Տղամարդ բանաստեղծներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ռոմանտիզմ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ֆրանսիացի արձակագիրներ