Jump to content

Խադիջա բինթ Խուայլիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խադիջա բինթ Խուայլիդ
արաբ․՝ خديجة بنت خويلد بن أسد بن عبد العزى‎‎[1] և արաբ․՝ خديجة بنت خويلد‎‎
Դիմանկար
Ծնվել է6-րդ դար[2]
ԾննդավայրՄեքքա, Հիջազ
Մահացել է619[3][2]
Մահվան վայրՄեքքա, Հիջազ
ԳերեզմանJannat al-Mu'alla
Կրոնիսլամ
Մասնագիտությունգործարար, wholesale merchant և վաճառական
ԱմուսինAl-Nabash bin Zarara Al-Tamimi? և Մուհամմադ մարգարե[4]
Ծնողներհայր՝ Khuwaylid ibn Asad?, մայր՝ Fatima bint Za'idah?
ԵրեխաներHind bint Atiq?, ալ-Կասիմ իբն Մուհամմադ, Ֆաթիմա Զահրա[5][4], Ռուկայա բինթ Մուհամմադ[4][6], Զեյնաբ բինթ Մուհամմադ[4][7], Ումմ Քուլսում բինթ Մուհամմադ[8][4], Աբդուլլահ իբն Մուհամմադ, Q6740568?, Q124407065?, Q125493156?, Q124407066? և Hind ibn Abi Hala?
 Khadija bint Khuwaylid Վիքիպահեստում

Խադիջա բինթ Խուայլիդ (արաբ․՝ خديجة بنت خويلد‎‎, 6-րդ դար[2], Մեքքա, Հիջազ - 619[3][2], Մեքքա, Հիջազ), Մուհամմադ մարգարեի առաջին և իր կյանքի օրոք միակ կինը. մյուս կանանց հետ իսլամի հիմնադիրն ամուսնացել է արդեն Խադիջայի մահվանից հետո. կրել է «հավատացյալների մայր» պատվանունը։

Այս աշխարհի լավագույն կինն իր ժամանակին Իմրանի դուստր Մարիամն էր, իսկ այս համայնքի լավագույն կինը Խադիջան է[9]:

Խադիջայի կյանքը մինչև Մուհամմադը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Մուհամմադը Խադիջան երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրան ամուսնացրել է հայրը՝ Խուայլիդ իբն Ասադը։ Նրա առաջին ամուսինը Ուսայյիկ իբն Աբիդն էր, որից որդի և դուտսր է ունեցել (Աբդալլահ և Ջարիա)։ Խադիջայի երկրորդ ամուսինը Աբի Հալա իբն Մալիքն էր բանու ուսայդ ցեղից, որից ևս նա որդի և դուստր է ունեցել (Հինդ իբն Աբի Հալա և Զայնաբ բինթ Աբի Հալա)։ Խադիջան մշտապես օգնել է իր բարեկամներին, աղքատներին, նաև նրանց, ովքեր հարսանիք կազմակերպելու հնարավորություն չունեին։ Նրան ամուսնության առաջարկ էին անում Արաբական թերակղզու արաբական վերնախավի բազմաթիվ մեծարգո մարդիկ, սակայն բոլորին նա մերժում էր։

Իր մարդկային որակների համար Խադիջան հետևյալ անուններն է ստացել.

  • Կուրայշիների արքայադուստր,
  • Ատ տահիրա (արաբ. الطاهرة)՝ «ամենամաքուր», «բարեկիրթ»,
  • Ալ քուբրա (արաբ. الكبرى)՝ «մեծ»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհամմադի կանայք

Խադիջա բինթ ԽուայլիդՍաուդա բինթ ԶամաԱիշա բինթ Աբու ԲաքրԽաֆսա բինթ ՈւմարԶայնաբ բինթ ԽուզայմաՈւմմ ՍալամաԶայնաբ բինթ ՋահշՋուայրիա բինթ ալ ՀարիսՄարիա ալ-ԿիբտիաՈւմմ ՀաբիբաՌայհանա բինթ ԶայդՍաֆիա բինթ Հույայյի Մայմունա բինթ ալ Հարիս

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խադիջա բինթ Խուայլիդ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy