Խաղաղություն ներս եկողին
Խաղաղություն ներս եկողին ռուս.՝ Мир входящему | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա և դրամա |
Թվական | 1961 |
Լեզու | ռուսերեն և գերմաներեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Ալով[1] և Վլադիմիր Նաումով[1] |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Զորին |
Դերակատարներ | Ալեքսանդր Դեմյանենկո, Անդրեյ Ֆայտ, Նիկոլայ Գրինկո, Ստեպան Կռիլով և Վիկտոր Ավդյուշկո |
Օպերատոր | Անատոլի Կուզնեցով[2] |
Երաժշտություն | Նիկոլայ Կարետնիկով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 90 րոպե |
«Խաղաղություն ներս մտնողին» (ռուս.՝ «Мир входящему»), խորհրդային գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանել են ռեժիսորներ Ալեքսանդր Ալովը և Վլադիմիր Նաումովը 1961 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմիր բանակի կրտսեր լեյտենանտ Իվլևը, որը հենց նոր է ուսումնարանն ավարտել, ժամանում է Բեռլին՝ Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի կապիտուլյացիայից մի քանի օր առաջ։ Մարտերի ժամանակ ավերված քաղաքում զինվորները հղի գերմանուհի են գտնում, և զորամասի հրամանատարությունը որոշում է օգնել նրան հասնել հոսպիտալ։ Լեյտենանտ Իվլևին հանձնարարում են ուղեկցել այդ կնոջը՝ նրան տալով վարորդ և հանձնարարելով հոսպիտալ հասցնել նաև մի կոնտուզիահար զինվորի։ Դրանով ավագ սպաները ցանկանում են պաշտպանել լեյտենանտին Բեռլինում պատերազմի վերջում հնարավոր զոհվելուց։
Արդյունքում, բոլորովին այլ մարդ դարձած, մեծացած գլխավոր հերոսը, իր ճանապարհին հանդիպած վարորդի՝ ամերիկյան բանակի զինվորի հետ միասին, օգնում է գերմանուհուն՝ նրան ապահով վայր հասցնելով։ Պատերազմը ավարտվում է՝ նշանավորվելով մի նոր մարդու ծնունդով արդեն խաղաղ աշխարհում։ Վերջնական կադրում նորածինը միզում է արդեն ավելորդ, դեն նետված զենքերի կույտի վրա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Վիկտոր Ավդյուշկո | Իվան Յամշչիկով |
Ալեքսանդր Դեմյանենկո | Շուրա Իվլև |
Ստանիսլավ Խիտրով | Պավել Վասիլևիչ Ռուկավիցին |
Լիդիա Շապորենկո | գերմանուհի Բարբարա |
Վերա բոկադորո | ֆրանսուհի |
Նիկոլայ Գրինկո | ամերիկացի զինվոր |
Նիկոլայ Տիմոֆեև | գումարտակի հրամանատար |
Իզոլդա Իզվիցկայա | կարգավորող Կլավա |
Անդրեյ Ֆայտ | սերբ |
Ալեքսանդր Կուզնեցով | Սլավա (լուսագրերում նշված չէ) |
Ստեպան Կռիլով | փոխգնդապետ Չեռնյաև |
Վլադիմիր Մարենկով | ավագ |
Էրվին Կնաուսմյուլլեր | գերմանացի սպա |
Նիկոլայ Խրյաշչիկով | վիրավոր Կվիկաուում (լուսագրերում նշված չէ) |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վենետիկի XXII կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար և «Պազինետիի գավաթ» (իտալացի կինոքննադատների մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար) (Իտալիա, 1961)
- Դերասան Նիկոլայ Գրինկոյին «Ստուդեբեկեր» ընկերության մեքենայի գովազդի համար շնորհվել է «Ստուդեբեկեր» մարդատար ավտոմեքենա (Գրինկո մրցանակը չի ստացել)[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0055181/
- ↑ Кино: Энциклопедический словарь (ռուս.) / под ред. С. И. Юткевич — М.: Советская энциклопедия, 1987. — 640 с. — 100000 экз.
- ↑ Как играть гения
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кардин В. Люди и символы // Искусство кино. — 1961. — № 10. — С. 58-62.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Мир Входящему»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1961 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին
- 1960-ականների խորհրդային ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին