Խուանա Բոռերո
Խուանա Բոռերո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1877 |
Ծննդավայր | Հավանա, Կուբա |
Վախճանվել է | մարտի 9, 1896 (18 տարեկան) |
Վախճանի վայր | Քի Ուեսթ, Մոնրո շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարչուհի, բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | Կուբա |
Կրթություն | Սան Ալեխանդրոյի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Juana Borrero Վիքիպահեստում |
Խուանա Բոռերո (իսպ.՝ Juana Borrero, մայիսի 17, 1877, Հավանա, Կուբա - մարտի 9, 1896, Քի Ուեսթ, Մոնրո շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), կուբացի բանաստեղծուհի, նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուանա Բոռերոն ծնվել է Հավանայի Սանտո Սուարես շրջանում՝ բժիշկ, գրող և հայրենասեր Էստեբան Բոռերո Էչեվարիայի և Կոնսուելոյի ընտանիքում։ 5 տարեկանից սկսել է գրել, իր առաջին բանաստեղծությունը գրել է յոթ տարեկան հասակում, 10 տարեկանում խոսել է մի քանի լեզուներով։ 1887 թվականին ընդունվել է Սան Ալեխանդրոյի արվեստի ակադեմիա, եղել է տաղանդավոր ուսանող։ Խուանա Բոռերոն եղել է բանաստեղծ Խուլիան դել Կասալի սիրուհին։
1891 թվականին Խուանայի բանաստեղծությունները հրատարակվել են կուբայական տարբեր ամսագրերում, այդ թվում` «El Fígaro», «Azul y Gris» и «La Habana Elegante»: 1895 թվականին Էստեբանը ներգրավված էր հեղափոխական գործում, և Բորերոների ընատնիքը ստիպված էր արտագաղթել Միացյալ Նահանգներ։ Ալցելել է Նյու Յորք, որտեղ հանդիպել է Խոսե Մարտիին, եղել է նրա գրական սալոնում։
Մահացել է 18 տարեկան հասակում՝ տուբերկուլյոզից, 1896 թվականի մարտի 9-ին Քի Ուեսթում, ԱՄՆ։ Մահվան շեմին, երբ դժվար էր գրել, թելադրել է իր «Վերջին հանգրվանը» բանաստեղծությունը, որը նրա վերջին ստեղծագործությունն է։
Խուանա Բոռերոյի բանաստեղծությունները հավաքել և հրատարակել են նրա մահից հետո 1960-ական թվականներին։ Խուանայի բանաստեղծությունների հինգ գրքերը պատահաբար ոչնչացվել են, երբ նրա ընտանիքն արտաքսվել է Կուբայից։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rimas
- Indomable
- Sol y nieve
- Íntima
- En el templo y Rêve
- Vespertino
- Crepuscular
- Medieval
- Las hijas de Ran
- Apolo
- Última rima
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- La isla de las mujeres tristes Novela de Elizabeth Mirabal (2014)
- El clavel y la rosa: biografía de Juana Borrero. Belkis Cuza Malé (1984)
- La pasión del obstáculo: poemas y cartas de Juana Borrero, de Francisco Morán (1005)