Jump to content

Կարմիր ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր ծով (այլ կիրառումներ)
Կարմիր ծով
Տեսակծով
Երկիր Եգիպտոս,  Սաուդյան Արաբիա,  Սուդան,  Ջիբութի,  Էրիթրեա,  Եմեն,  Իսրայել և  Հորդանան
Լայնություն355 կմ
Խորություն3040 մետր
Մակերես445 816 կմ²
Մասն էՀնդկական օվկիանոս
Լիճ հոսող գետԲարակա, Aligide River?, Comaile River?, Fah River?, Naẖal Gar‘init?, Naẖal Garof?, Naẖal Shaẖmon?, Naẖal Shelomo?, Nahal Gishron?, Nahal Roded?, Wadi Laba River?, Wadi Watir? և Wokiro River?
Անվանված էկարմիր
Քարտեզ
Քարտեզ

Կարմիր ծով (արաբ․՝ البحر الأحمر‎‎ Bahr el-Ahmar, եբրայերեն՝ ים סוףYam Suf, ֆր.՝ mer Rouge, անգլ.՝ Red sea), Հնդկական օվկիանոսի ծով Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև։ Մակերեսը 460 հազար կմ² է, առավելագույն խորությունը՝ 3039 մ[1]։ Եվրոպայից Ասիա և Ավստրալիա տանող ծովային ամենակարճ ուղին է։Տիգրան Մեծի գահակալության ժամանակ Արարատյան թագավորությունը ունեցել է ելք դեպի Կարմիր ծով։

Անվանումը հավանաբար ստացել է ջրում գտնվող ջրիմուռներից, որոնք տարվա որոշ ժամանակ ընդունում են կարմրավուն գույն[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսից օվկիանոսի հետ կապվում է Սուեզի պարանոցով, որ բաժանվում է Սինայի թերակղզին ողողող երկու ծոցի՝ Ագապա և Սուեզի, որոնք այնուհետ Սուեզի ջրանցքով կապվում են Միջերկրական ծովի հետ։ Հարավից Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով միանում է Արաբական ծովին։

Կարմիր ծովը Համաշխարհային օվկիանոսի ծովերից ամենատաքն ու ամենաղին է։ Ջրի մակերեսային շերտերի ջերմությունը սեպտեմբերին հասնում է 35 °C, իսկ ձմռան ամիսներին՝ 30C°: Քանի որ Կարմիր ծով ոչ մի գետ չի թափվում, իսկ Հնդկական օվկիանոսի հետ նեղ Բաբ-Էլ-Մանդեբի (արաբերեն թարգմանությամբ՝ Արցունքի դարպասներ) նեղուցով ջրի փոխանակությունը թույլ է կատարվում, աղիությունն այս ծովում բարձր է։ Ավելանում է հարավից հյուսիս ՝ 3,65-4,3 %: Կարմիր ծովն ունի մի առանձնահատկություն ևս. եթե մյուս ծովերում ջրի ջերմությունը ըստ խորության նվազում է, ապա Կարմիր ծովում այն աճում է։ Ամենամեծ խորությունում (առավելագույնը 2500մ) ջրի ջերմությունը հասնում է 55 °C-ի, իսկ աղիությունը՝ 30%- ի։ Ծովում լողալ չի կարելի, հանդիպում են 5 մետր երկարությամբ գիշատիչ վագրային շնաձկներ, որոնք հարձակվում են լողորդների վրա։ Վտանգավոր է նաև թրաձուկը, որը թրի նմանվող իր երկար ու սուր քթով ծակում է նույնիսկ նավերի հատակը[3]։

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. Մ. Իսկանդարյան, Մայցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 334
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր ծով» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy