Jump to content

Կաֆա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաֆա, հայ միջնադարյան քնարերգության ինքնահատուկ և տարածված ժանր։

Ձևաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է ստեղծագործական 600-ամյա կյանք (10-16-րդ դարեր)։ Ծագումը պայմանավորված է միջնադարի հայ գրականության աշխարհականացման, մասնավորապես, հայրենների և աշխարհիկ բնույթի զրույցների լայն տարածումով։ Ներթափանցելով մի շարք թարգմանական և բուն հայկական զրույցների մեջ (Ալեքսանդր Մակեդոնացու, Պղնձե քաղաքի, Փահլուլ թագավորի, Մանկան և աղջկա, Հայոց թագավորի պատմություններ են)՝ Կաֆաները մեծապես նպաստել են դրանց գաղափարական հարստացմանը, հայկականացմանը, ժողովրդականացմանը, արդիականացմանը։

Ուսումնասիրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաֆաները հայ ժողովրդի ազգային մտածողության, փիլիսոփայական, բարոյական և գեղարվեստական պատկերացումների յուրօրինակ արտահայտությունն են։ Կաֆաներ են գրել Ֆրիկը, Մխիթար Չեչկանց Շիրակվանեցին (13-րդ դար), Խաչատուր Կեչառեցին (14-րդ դար), Գրիգորիս Աղթամարցին, Հովասափ Սեբաստացին, Զաքարիա Գնունեցին (16-րդ դար) և ուրիշներ՝ ստեղծելով մեծարժեք գրական ժառանգություն՝ շուրջ 6000 բանաստեղծական տող։

Կաֆաների կարևորագույն հատկանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաֆաների կարևորագույն հատկանիշը կիրառության ոլորտի յուրահատկությունն է։ Հիմնականում ներհյուսված են գեղարվեստական արձակ ստեղծագործությունների առանձին դրվագներին։ Կաֆաների տողաքանակը կայուն է՝

7, 8-վանկանի կիսատողերի հերթագայությամբ կազմված ութնյակներ, որոնց 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ տողերը նույնահանգ են։

Աչքի են ընկնում թեմատիկ հարստությամբ։ Կաֆաներում ինքնատիպ դրսևորում և զարգացում են ստացել հայրենների լեզվաոճական, տողաչափական, բանաստեղծական որոշ ավանդույթներ։ Ստեղծված լինելով ժողովրդական հավաքատեղիներում կատարվելու համար՝ կաֆաները նաև երգվել են իրենց սեփական և ժամանակի հանրածանոթ մի շարք մեղեդիներով։ Բառիմաստի ընդլայնման հետևանքով ժամանակին «Կաֆա» են անվանվել նաև որոշ հայրեններ ու գողտրիկ բանաստեղծություններ։ Կաֆաներ պարունակող տասնյակ ձեռագրերից շատերը, որոնք պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և աշխարհի այլ գրապահոցներում, հեղինակային ինքնագրեր են։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սիմոնյան Հ., Հայ միջնադարյան կաֆաներ, Ե., 1975։ Հ.Սիմոնյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 354
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy