Jump to content

Կենգուրու կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենգուրու կղզի
Տեսակկղզի
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքՀարավային Ավստրալիա
Երկարություն145 կմ
Լայնություն56 կմ
ԲԾՄ174 մետր
Շրջանագծի երկարություն509 կմ
Մակերես4374 կմ²
Ջրլիցի ափինՀնդկական օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Կենգուրու կղզի (անգլ.՝ Kangaroo Island), Ավստրալիայի մեծությամբ երրորդ կղզին՝ Թասմանիա և Մելվիլ կղզիներից հետո։ Հանդիսանում է առանձին տարածաշրջան։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ադելաիդայից 112 կմ հարավ՝ Սենթ Վինսենթ ծովածոցի մուտքի մերձակայքում, մայրցամաքային ամենամոտ կետից՝ Ջերվիս հրվանդանից 13 կմ հեռավորության վրա։ Կղզու երկարությունը 145 կմ է, լայնությունը` 900 մ-ից 57 կմ, մակերեսը` 4405 կմ2։ Ափագծի երկարությունը 509 կմ է, ծովի մակարդակից ամենաբարձր կետը՝ 307 մէ[1]։ Բարձրությամբ երկրորդը համարվող կետը ՄաքԴոնել լեռն է՝ 209 մ[2]։

Բնություն և դրա պաշտպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու տարածքի կեսից ավելին երբեք բնակված չի եղել մարդկանցով։ Կղզու տարածքի մեկ երրորդ մասում ազգային և կոնսերվացիոն պարկեր են և արգելոցներ։ Առավել խստությամբ պահպանվող վայրերն են`

  • «Ֆլինդերս-Չեյս» ազգային պարկ (Flinders Chase National Park)
  • «Փոկերի ծովախորշ» կոնսերվացիոն պարկ (Seal Bay Conservation Park)
  • Գանթեում հրվանդանի պահպանվող տարածքը (Cape Gantheaume Wilderness Protection Area)
  • Բուգուերի հրվանդանի պահպանվող տարածքը (Cape Bouguer Wilderness Protection Area)
  • Դե-Կազոարս կիրճի պահպանվող տարածքը (Ravine des Casoars Wilderness Protection Area)

Կղզի լինելու պատճառով դրա վրա չկան աղվեսներ և նապաստակներ։ Կղզու ֆաունայի մեջ մտնում են ագեվազ, վալլաբի, դարչնագույն բանդիկուտներ, Ռոզենբերգի վառան, պոսսում, եքիդնաներ և նորզելանդական ջրային կատուներ, վեց տեսակ չղջիկներ և գորտերի մի քանի տեսակներ։ Կղզու միակ Էնդեմիկ կենդանին համարվում է Այտկենի պարկավոր մուկը։ Կոալաներ, օղապոչ պոսսումները և բադակտուցները բերվել են կղզի և ներկայումս ապրում են այնտեղ։ Ավելի վաղ այստեղ ապրում էին էմուներ, սակայն 1802-ից 1836 թվականներին դրանք վերացել են կղզուց, հնարավոր է` անտառային հրդեհների կամ որսորդության պատճառով։

Կենգուրու կղզում ապրում են նաև մեծ թվով տարբեր տեսակի թռչուններ, որոնց մեջ է սև կակադուն, փոքր պինգվինները, ամբարային բվերը (սիպուխներ) և շատ ուրիշ տեսակներ։

Կենգուրու կղզին առանձնացել է Ավստրալիա մայրցամաքից մոտավորապես 10.000 տարի առաջ, ծովի մակարդակի բարձրացման պատճառով։ Ըստ պեղումների` գիտնականները հաստատել են, որ առաջին աբորիգենները, որ հայտնվել են կղզու վրա 11 000 տարի առաջ, մ. թ. ա. 200 թվականին[3], ինչ-որ պատճառներով լքել են կղզին[4], հնարավոր է` պատճառը եղել են պատերազմները, համաճարակը կամ` կլիմայի փոփոխությունը։

1802 թվականին բրիտանացի գիտնական Մետյու Ֆլինդերսը կղզին անվանել է «Կենգուրու»։ 1836 թվականի հուլիսիս 27-ին հիմնվել է Կինգսկոտ քաղաքը, որը դարձել է առաջին եվրոպական բնակավայրը և խոշոր քաղաքը ամբողջ կղզում։ Քաղաքն ունեցել է բոլոր հնարավորությունները` դառնալու Հարավային Ավստրալիայի մայրաքաղաքը, սակայն կղզու սահմանափակ ռեսուրսների պատճառով մայրաքաղաքը դարձել է Ադելաիդան։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչականորեն կղզին պատկանում է Հարավային ավստրալիա նահանգին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզում ապրում է 4259 մարդ (2006), նրանցից 1800-ն ապրում են Կինգսկոտում։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու տնտեսության գլխավոր ճյուղը համարվում է գյուղատնտեսությունը (գինու, մեղրի, մորթու, մսի և հացահատկի արտադրություն)։ Բացի դրանից, կարևոր են զբոսաշրջությունը և ձկնորսությունը։ 1881 թվականին իտալիական Լիգուրիա գավառից կղզի է բերվել լիգուրիական մեղուն, և այժմ այն հայտնի է իր մեղվանոցներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Kangaroo Island High Point - Peakbagger.com». www.peakbagger.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  2. Կաղապար:Cite enroute
  3. Rebe Taylor (2002). Unearthed: The Aboriginal Tasmanians of Kangaroo Island. Kent Town: Wakefield Press. ISBN 1-86254-552-9.
  4. Kangaroo Island Visitor Guide

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենգուրու կղզի» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy