Jump to content

Կլավարիադելֆուս վարսանդավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլավարիադելֆուս վարսանդավոր
Կլավարիադելֆուս վարսանդավոր
Կլավարիադելֆուս վարսանդավոր
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Phallomycetidae
Կարգ Gomphales
Ընտանիք Կլավարիադելայիններ (Clavariadelphaceae)
Ցեղ Կլավարիադելֆուս (Clavariadelphus)
Տեսակ Կլավարիադելֆուս վարսանդավոր (C. pistillaris)
Միջազգային անվանում
Clavariadelphus pistillaris

Կլավարիադելֆուս վարսանդավոր (լատին․՝ Clavariadelphus pistillaris), Կլավարիադելայինների ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

5-15 (20) x 0,5-4 (6) սմ, միամյա, ուտելի պտղամարմինները սկզբում բաց դեղին են, ապա՝ դեղնավուն գունավորությամբ, երբեմն՝ սպիտակավուն, դեղնավուն կամ գորշավուն երանգով, գավազանաձև, գլանաձև, լախտանման կամ լեզվանման, պարզ կամ խմբերով, հաճախ բաց է։ Կտրելիս կարմրագորշավուն պտղամիս սպունգանման է և սպիտակ։ Պտղամարմնի ամբողջ մակերեսը (բացի ոտիկի ստորին հատվածից) ծածկված է սպորների շերտով։ Ոչ ամիլոիդ, լայն օվալաձև, հարթ, սպիտակ կամ դեղնավուն սպորները 11-16 x 6-10 մկմ են[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալն ընդգրկում է Ասիան, Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայասանում հանդիպում է հազվադեպ։ Հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, Տավուշի մարզի շրջակայքում [1]:

Աճում է 1100-1800 մ բարձրություններում, հողի վրա, լայնատերև և խառը անտառներում, խոնավ վայրերում, օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Հումուսային սապրոտրոֆ է[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլավարիադելֆուս վարսանդավոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլավարիադելֆուս վարսանդավոր» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy