Jump to content

Կոպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոպեր
Տեսակorganism subdivision type? և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասsubdivision of face?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էաչք
Լատիներեն անվանումPalpebra
(palpebra inferior, palpebra superior)
Զարկերակlacrimal artery? և medial palpebral arteries?
Նյարդայնացածinfratrochlear nerve?, supratrochlear nerve?, supraorbital nerve? և lacrimal nerve?
MeSHA01.456.505.420.504 և A09.371.337
Foundational Model of Anatomy54437
Terminologia Anatomica 98A15.2.07.024
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում
 Eyelids Վիքիպահեստում

Կոպեր (լատին․՝ Palpebra` կոպ), մաշկի բարակ շերտ, որը ծածկում և պաշտպանում է աչքերը։ Վերին կոպի բարձրացնող մկանի կծկումը բացում է աչքը։ Այս գործընթացը կարող է տեղի ունենալ կամային և ոչ կամային ճանապարհով։ Մարդու կոպի լուսանքով ձգվում են թարթիչները, որոնք մեծացնում են աչքերի պաշտպանությունը՝ պաշտպանելով փոշուց, օտարածին մասնիկներից և արտազատուկներից։ Կոպերը օգնում են աչքի ամբողջ մակերեսով տարածել արցունքը և այլ արտազատուկները, սրանով աչքի մակերեսը պահելով միշտ խոնավ, որն անհրաժեշտ է աչքի նորմալ ֆունկցիայի համար։ Բացի այդ աչքերը թարթելը աչքը պաշտպանում է օտար մարմիններից։

Շատ մշակույթներում ընդունված է փակել մահացածի կոպերը։

Կոպերը կազմված են մի քանի շերտերից, որոնք են` մաշկ, ենթամաշկային հյուսվածք, աչքի շրջանաձև մկան, ակնակապիճային միջնորմ և կոպային շաղկապենի (մակերեսից դեպի ներքև դասավորությամբ)։ Կոպերի ներսում կան մեյբոմյան գեղձեր, որոնք արտազատում են արցունքի լիպիդային բաղադրիչները։

Մաշկը նման է այլ հատվածների մաշկին, միայն մի տարբերությամբ, որ ավելի բարակ է[3] և ավելի շատ պիգմենտային բջիջներ ունի։ Մահացածների մոտ պիգմենտը կարող է գունազրկվել և առաջացնել կոպերի գունաթափություն։ Կոպերի մաշկն ունի քրտնագեղձեր և մազեր։ Մազերից նրանք, որոնք կոպերի մակերեսին են փոխակերպվում են թարթիչների[4]։ Կոպերի մաշկը օրգանիզմում ամենամեծ կոնցետրացիայով ճարպագեղձեր պարունակող հատվածն է[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/228.html
  3. 3,0 3,1 Goldman, Lee. Goldman's Cecil Medicine (24th ed.). Philadelphia: Elsevier Saunders. էջ 2426. ISBN 1437727883.
  4. "eye, human." Encyclopædia Britannica. Encyclopaedia Britannica Ultimate Reference Suite. Chicago: Encyclopædia Britannica, 2010.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոպեր» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy