Jump to content

Կորեկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորեկա
Coreca
Coreca
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքԱմանտեա[1]
Մակերես4 կմ²
ԲԾՄ18 մ
Բնակչություն500 մարդ (2013 մայիս 12)
Խտություն125.1 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ0982
Փոստային ինդեքս87032
Փոստային դասիչ87032
Կորեկա (Իտալիա)##
Կորեկա (Իտալիա)

Կորեկա (իտալ.՝ Coreca), գյուղական շրջան, նավահանգիստ Իտալիաի Կալաբրիայի մարզի Կոզենցա գավառի Ամանտեայի համայնքում։ Գտնվում է Տիրենյան ծովի ափին, տարածքը հիմնականում ժայռապատ հրվանդաններ են, իսկ հարթավայում ընկած է քաղաքի կենտրոնը։

Քաղաքի համար եկամտի աղբյուր է հանդիսանում տուրիզմը և հյուրանոցային համալիրները։ Կան նաև մի քանի փոքր ֆաբրիկաներ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմաններ և տարածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքում Կորեկան մոտ է Տիրենյան ծովին, հարավում՝ Կամպորա Սան Ջովաննիի սահմանի մոտ շրջապատված է Ամանտեա քաղաքով։ Տարածքը հիմնականում քարքարոտ հրվանդան է, հարթավայրային հատվածում է գտնվում քաղաքի կենտրոնը։ Տարածքի մեջ մտնում են նաև լեռնոտ վայրեր և լայնեզր լողափեր։ Կլիման մեղմ է[2]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեկայի, ինչպես նաև նրան կից գտնվող Կամպորա Սան Ջովաննիի տնտեսության առաջնային աղբյուրը զբոսաշրջությունն է ու հյուրանոցային գործունեությունը։ Հայտնի վայրերից են Կորեկայի ժայռերը։ Կան մի քանի փոքր գործարաններ, որտեղ արտադրվում է սնունդ, կահույք և սարքավորումներ։

Կորեկան 1950-ական թթ.

Հին ժամանակներում, երբ առաջին հույն-կորնթոսցի բնակիչները ժամանեցին, նրանք բնակավայրն անվանեցին Κόρακας (Կորակաս), որը նշանակում է ագռավների վայր։ Սակայն տարածաշրջանում չկար ինքնավար բնակավայր, կար միայն Ager Caricum անվամբ մի փոքրիկ հանգրվան նավահանգիստով, որն այդ անունով որոշ քարտեզների վրա նշված էր մինչև 18-րդ դարի սկիզբ։ Այդ հանգրվանը գտնվում է Աեոլյան կղզիների Տեմեզա և Տերմինա ճանապարհների միջև, կղզիները գտնվում են Կորեկայի ափից 65 մղոն հեռավորության վրա։ Այս վայրը պահպանվել է դարերի ընթացքում, բայց չի զարգացել։

  • Ֆորմիչիքե
  • Ջասկոնյե (տեղական բարբառով՝ Juascugnu)
  • Գրոտտե (տեղական բարբառով՝ "i Grutti")
  • Լա Պիետրա (տեղական բարբառով՝ a Petraja)
  • Մարինելլա (2011 թվականից)
  • Օլիվա (2011 թվականից)
  • Ստրիտուրե (մինչև 2008 թվական, այնուհետև տեղափոխվել է Կամպորա Սան Ջովաննի, 2011 թվականից՝ Կորեկա)
  • Սալտո դա Ցիտա
  • Սծոգլիերա

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի հոկտեմբերի 1-ին սկսել են Կորեկայի եկեղեցու շինարարական աշխատանքները, որոնք ավարտվել են 1965 թվականին։

2003 թվականի ապրիլի 2-ին, քաղաքային խորհրդի որոշմամբ, սկսվել է Կորեկայի հարպարակի շինարարությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The village of Coreca, municipality of Amantea (CS) Calabria
  2. «World's 1st visual travel website». www.tripinview.com. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.(չաշխատող հղում)
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy