Կորսիկա (ֆր.՝ Corse[kɔʁs], կորսիկերեն՝ Corsica), մեծությամբ չորրորդ կղզին Միջերկրական ծովում, Ֆրանսիայի 27 երկրամասերից մեկը, որն ունի հատուկ կարգավիճակ (ֆր.՝ Collectivité Territoriale de Corse)։ Գլխավոր քաղաքը Այաչոն է։ Բնակչությունը՝ 314 486 մարդ (2011), որով գրավում է 25-րդ տեղը բոլոր շրջանների շարքում և 22-րդ տեղը՝ եվրոպական շրջանների մեջ։ Բնակչության հիմնական մասը կորսիկացիներ են։
Ոմանք ենթադրում են, որ անվանումն առաջացել է հնում այստեղ բնակված կորսերլիգուրական ցեղի անունից։ Ոմանք էլ գտնում են, որ այն առաջացել է փյունիկերենֆորսի՝ «անտառոտ» բառից (իրոք կղզում ընդարձակ տարածություն է զբաղեցնում անտառային և թփային բուսականությունը)։
Կղզու հին հունարեն անվանումը եղել է Կիրնոս, որը նույնպես փյունիկերենից է և նշանակում է «եղջյուր, հրվանդան, ժայռ»[2]։
Կղզու կենտրոնում մինչև 3000մ բարձրություն ունեցող լեռներ են։ Գետերը լեռնային են, ոչ նավարկելի՝ Գրավոնա, Ռեստոնիկա, Տարավո, Տավինիանո, Ռիցանեզե և այլն։ Ամենախոշոր գետը Գոլոն է (90 կմ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 663)։