Jump to content

Համաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաս
արաբ․՝ حركة المقاومة الإسلامية‎‎
Изображение логотипа
Տեսակքաղաքական կազմակերպություն, Islamist movement?, ռազմական կազմակերպություն, կրոնական կազմակերպություն և դիմադրություն
Երկիր Գազայի հատված
ԱռաջնորդԽալեդ Մեշալ[1]
ՀիմնադիրԱհմեդ Յասիմ[2], Abdel Aziz al-Rantissi? և Մահմուդ ազ-Զախար
Հիմնադրված1987
ԳաղափարախոսությունՍուննի իսլամ[3],
Շարիաթ, Պաղեստինյան ազգայնականություն
ԿրոնքՍուննի իսլամ
Պաշտոնական գույն(եր)կանաչ
ՇտաբԳազա, Պաղեստին
Միջազգային պատկանելությունՄուսուլման եղբայրներ
Կայքhamasinfo.info
hamasinfo.info
 Hamas Վիքիպահեստում

Համաս (՝ حركة حماس; կամ ամբողջական անվանումով Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյան (արաբերեն՝ حركة المقاومة الاسلامية), որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում»[4], պաղեստինյան իսլամիստական կուսակցություն է, որը այժմ կառավարում է Գազայի հատվածը։

Համասը հիմնվել է 1987 թ. դեկտեմբերի 14-ին՝ Առաջին Ինթիֆադայի[5] տարիներին, Պաղեստինի Գազա քաղաքում երկու խմբավորումների՝ «Մուսուլման եղբայրների»[6] պաղեստինյան թևի և «Պաղեստինի Իսլամական Ջիհադի»[7] հիմքի վրա (պաշտոնապես գրանցված՝ որպես մշակութային-լուսավորական և բարեգործական կազմակերպություններ) Աբդել Ազիզ առ-Ռանտիսսիյի և շեյխ Ահմեդ Յասինի[8] կողմից, ով հռչակել էր, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ և իրենց պարտականությունն և ստրատեգիական նպատակն է ազատագրել Պաղեստինը վերգրավելով Իսրայելը ամբողջությամբ և հաստատել պաղեստինյան իսլամական պետություն ծովից մինչև Հորդանան։ Ինչպես հայտարարել էր շեյխ Յասինը, հրեական գերիշխանության ազատագրումից հետո Պաղեստինը կդառնա արաբական և մուսուլմանական աշխարհի կենտրոնը։

Ինքնասպանների միջոցով ահաբեկչական ակտերից և ռմբակոծումներից բացի (հրեա զինվորների և քաղաքացիների վրա) Համասը նաև վարում է ընդարձակ հասարակական ծրագիրներ և դրանով մեծ ժողովրդավարություն է ստացել Պաղեստինում՝ կառուցելով հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ, գրադարաններ և այլն[9]։ Արևմտյան ափում և Գազայում[10]։ Համասի քաղաքական թևը շահել է բազմաթիվ ընտրություններ Գազայում, Քալքիլյայում և Նաբլուսում։ 2006 թվականի հունվարին, Համասը շահել է Պաղեստինյան խորհրդարանական ընտրությունները, ստանալով 76 աթոռ 132-ի վրա, իսկ նախորդ իշխող կուսակցությունը Ֆաթահն՝ 43 աթոռ։ Համասի հաղթանակից իվեր, կոնֆլիկտ ծագել է Համասի և Ֆաթահի միջև։ 2007 թվականի հունիսին Գազայի մարտից հետո, ուր Համասը զենքի ուժով գրավել է Գազան, Ֆաթահն դուրս մղել է ընտրված Համասի պաշտոնյաներին Պաղեստինյան Ազգային Իշխանությունից՝ Արևմտյան ափում, փոխարինելով այլ անդամներով։ Այս գործողությունը դիտարկվել է պաղեստինցի և այլ մտավորականների կողմից իբրև հակաօրինական[11][12]։ 2007 թ. հունիսի 18-ին, Պաղեստինյան նախագահ և Ֆաթահի անդամ Մահմուդ Աբբասը օրենքից դուրս հայտարարել է Համասը հրամանագրով[13]։

Համասը ճանաչվել է իբրև ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի, Իսրայելի և Ճապոնիայի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Khaled Mashal reportedly becomes Hamas leader after Sinwar’s death
  2. Hamas, Hezbollah, Djihad islamique : qui sont ces mouvements ennemis d’Israël ? (ֆր.)Paris: Bayard Presse, 2023. — ISSN 0242-6056
  3. "Understanding Islamism" Արխիվացված 2013-03-07 Wayback Machine, Crisis Group Middle East/North Africa Report N°37, մարտի 2 2005
  4. Համաս բարը նշանակում է «զորություն և քաջություն» ըստ իր կանոնադրության MidEast web-ի վրա "MidEast Web Historical Documents: The Covenant of the Islamic Resistance Movement (Hamas)". Copyright 1999–2002. MidEast Web։
  5. انتفاضة (արաբերեն՝ – ընդվզում, ժողովրդական աբստամբություն) Ներկայում այդ բառի տակ հասկացվում է պաղեստինյան ժողովրդի պայքարն Իսրայել պետության դեմ։ Ինթիֆադան վերջին երեք տասնամյակում համարվել է իսրայլապաղեստինյան հակամարտության նշանակալի ասպեկտներից մեկը, սկսել է 1987 թվականից։ Բացի պաղեստինյան իրադարձություններից վերոնշյալ տերմինով են անվանվել նաև զանգվածային ելույթները Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում և Արևմտյան Սահարայում։
  6. Մուսուլման եղբայրների միավորում - (արաբ. جماعة الاخوان المسلمين)՝ իսլամական կազմակերպություն՝ ստեղծված Եգիպտոսում 20-րդ դարի 20-ական թվականներին Հասան ալ-Բաննայի կողմից։ Ներկայումս «Մուսուլման եղբայրները» կազմում են բազմաճյուղ միջազգային կազմակերպություն, որ գործում է մեծ մասամբ մուսուլմանական երկրներում։
  7. Իսլամական Ջիհադ շարժումը Պաղեստինում ‎(արաբերեն՝ – حركة الجهاد الإسلامي في فلسطين) հիմնադրվել է 1970-ականերին Ֆաթիհ Շաքաքի և Աբդ ալ-Ազիզ Ավադի կողմից Գազայում՝ որպես եգիպտական «Իսլամական Ջիհադի» առանձին թև։
  8. Շեյխ Ահմեդ Յասին (الشيخ أحمد ياسين), Համաս պաղեստինյան շարժման համահիմնադիր և հոգևոր առաջնորդ։
  9. "Palestinian election raises varying opinions within U" Արխիվացված 2008-06-09 Wayback Machine. The Minnesota Daily.2006 թ. հունվարի 31-ին,
  10. Համաս Արխիվացված 2010-06-02 Wayback Machine - Խորհուրդ արտաքին հարաբերությունների վրա։
  11. Carter: Stop favoring Fatah over Hamas Արխիվացված 2012-02-05 Wayback Machine The Jerusalem Post հունիսի 19, 2007
  12. Exposing the bitter truth of Gaza carnage The Age հունիսի 23, 2007
  13. «CNN - Abbas outlaws Hamas militia forces». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաս» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy