Հավր (ֆր.՝ Le Havre AC), ֆրանսիական ֆուտբոլային ակումբ Հավրից։ Ակումբը ստեղծվել է 1872 թվականին[1] և ներկայումս հանդես է գալիս Լիգա 2-ում՝ Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում։ Տնային հանդիպումներն անցկացնում է Ստադ Օսեան մարզադաշտում։
Հավրը 5 անգամ հաղթել է Լիգա 2-ը, իսկ 1959 թվականին նվաճել է Ֆրանսիայի գավաթը` եզրափակչում պարտության մատնելով Սոշոյին։ Հավրի հիմնական մրցակիցը Կանն է։