Jump to content

Հենրի Պոլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Պոլսոն
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Դարտմուտի քոլեջ, Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Barrington High School?
Մասնագիտություն՝ բանկիր, ներդրումային բանկիր, քաղաքական գործիչ, տնտեսագետ, համալսարանի դասախոս և ֆինանսների նախարար
Դավանանք քրիստոնեական գիտություն
Ծննդյան օր մարտի 28, 1946(1946-03-28)[1][2] (78 տարեկան)
Ծննդավայր Փալմ Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Eagle Scout

Հենրի Պոլսոն (անգլ.՝ Henry Merritt "Hank" Paulson Jr., մարտի 28, 1946(1946-03-28)[1][2], Փալմ Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ ֆինանսների 74-րդ նախարար (2006-2009), Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի անդամ։ Մինչ այդ, 1998-2006 թվականներին եղել է Goldman Sachs-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Պոլսոնը ծնվել է 1946 թվականի մարտի 28-ին Փալմ Բիչում (Ֆլորիդա)։ Ընտանիքը ձիեր, խոզեր, կովեր, ոչխարներ և հավեր է պահել։ Պոլսոնի հայրը խիստ կարգապահության կողմնակից էր։ Հենրի Պոլսոնն աշխատում էր ֆերմայում՝ օգնելով խնամել կենդանիներին։ Պոլսոնները քրիստոնեական գիտության հետևորդներ էին[3]։

1968 թվականին ավարտել է Դարտմուտի քոլեջը՝ հումանիտար գիտությունների բակալավրի աստիճանով։ Պոլսոնը քոլեջում ընդգրկված էր Ֆի բետա Կապա ուսանողական կազմակերպությունում, Գրին Քեյ բնապահպանական հասարակությունում և տեղի քրիստոնեական համայնքի նախագահն էր[4]։ 1970 թվականին Հենրի Պոլսոնն ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցը՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճանով[5]։

1970-1972 թվականներին Պոլսոնն աշխատել է Պենտագոնի վարչակազմում՝ որպես պաշտպանության նախարարի օգնական։ 1972-1973 թվականներին եղել է նախագահի ներքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջոն Էրլիխմանի օգնականը, Էրլիխմանն ավելի ուշ միացել է Ուոթերգեյթյան սկանդալին։

1974 թվականին Պոլսոնն ընդունվել է Չիկագոյի Goldman Sachs մասնաճյուղ՝ որպես ներդրումային բանկային ստորաբաժանման կրտսեր աշխատակից։ 1982 թվականին դարձել է Goldman Sachs-ի գործընկերը։ 1983-1988 թվականներին ղեկավարել է Investment Banking Group-ի գրասենյակը միջին Արևմուտքում։ 1999 թվականին Հենրի Պոլսոնը նշանակվել է ամբողջ կորպորացիայի գլխավոր տնօրեն, և նրա տարեկան եկամուտը 2005 թվականին կազմել է 37 մլն դոլար, իսկ 2006 թվականին՝ 16.400 հազար դոլար։ 2006 թվականին նրա ակտիվների արժեքը Forbes-ը գնահատել է մոտ 700 մլն դոլար[6]։ Պոլսոնի ղեկավարությամբ Goldman Sachs-ում կառուցվել է կառավարման համակարգ, որը հիմնված էր կոշտ կարգապահության վրա, իսկ գլխավերևում դրվել են աշխատակիցների գործունեության ֆինանսական արդյունքները, որոնցից կախված էին նաև տարբերվող անձնակազմին վճարվող մեծ բոնուսները[7]։

2006 թվականին նախագահ Ջորջ Բուշը 60-ամյա Պոլսոնին նշանակել է ֆինանսների նախարար[8]։ «Հենրին կիսում է իմ փիլիսոփայությունը, որ տնտեսությունը ծաղկում է, երբ մենք վստահում ենք ամերիկյան ժողովրդին պահել, ծախսել և ներդնել իրենց գումարները այնպես, ինչպես նրանք հարկ են համարում»,- հայտարարել է այն ժամանակ Բուշը[7]։ Սենատը հաստատել է Պոլսոնի թեկնածությունը, և 2006 թվականի հուլիսին նա երդվել է։ Պոլսոնը դարձել է ֆինանսների երկրորդ նախարարը, մինչ այդ Goldman Sachs-ի նախկին ղեկավարը, Ռոբերտ Ռուբինից հետո, որը գլխավորել Է Goldman Sachs-ը 1990-1992 թվականներին և զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը 1995 թվականին։ Նախագահ Բուշն այդ ժամանակ իր առջև դրված խնդիրների թվում առաջին տեղում դրել է «Ցածր հարկերի պահպանումը»[9]։ Իր առաջին հրապարակային ելույթում Պոլսոնը բարձրացրել է աղքատների և հարուստների միջև տարաձայնությունները։

2008 թվականի սեպտեմբերի 19-ին գործարկվել է այսպես կոչված «Պոլսոնի ծրագիրը»՝ 700 մլրդ դոլարի փաթեթ ամերիկյան ֆինանսական շուկան փրկելու համար։

Պոլսոնը հայտնի է վայրի բնության պահպանման նվիրվածությամբ։ Նա ավելի քան 100 միլիոն դոլար է նվիրել բնության պահպանության և բնապահպանական կրթության համար[10]։ Քաղաքական գործիչը ներկայումս հանդիսանում է գիշատիչ թռչունների պահպանմանը նվիրված «Peregrine Fund» խորհրդատվական խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Уильям Коэн Деньги и власть: Как Goldman Sachs захватил власть в финансовом мире = Money and Power How Goldman Sachs Came to Rule the World. — М.: Альпина Паблишер, 2013. — 680 с. — ISBN 978-5-9614-1709-8 С. 367.
  4. Brook Jackling (2007 թ․ ապրիլի 20). «Hank Paulson named graduation speaker» (անգլերեն). Hanover, NH. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին. {{cite news}}: Unknown parameter |separator= ignored (օգնություն)
  5. «Henry Paulson». 02138 - The World of Harvard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին. «HBS ... MBA 1970»
  6. «Henry M. Paulson, Jr.», Forbes, 2006
  7. 7,0 7,1 Время новостей: N°93, 31 мая 2006
  8. «President Bush Nominates Henry Paulson as Treasury Secretary», White House, 2006, Retrieved June 29, 2006.
  9. ВЗГЛЯД / В США новый министр финансов приведен к присяге
  10. James Daley (2004 թ․ հունվարի 16). «Paulson plans to donate £410m fortune to environmental causes» (անգլերեն). The Independent. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Պոլսոն» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy