Հերման Էմիլ Ֆիշեր
Հերման Էմիլ Ֆիշեր (գերմ.՝ Hermann Emil Fischer, հոկտեմբերի 9, 1852[1][2][3][…], Օյսկիրխեն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[4] - հուլիսի 15, 1919[1][2][3][…], Բեռլին, Գերմանիա[4]), գերմանացի քիմիկոս-օրգանիկ և կենսաքիմիկոս, Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1893) և պատվավոր անդամ (1913)։
Ավարտել է Ստրասբուրգի համալսարանը (1874)։ Եղել է Մյունխենի (1871՝-ից), Էռլանգենի (1882-ից), Վյուրցբուրգի (1885-ից) և Բեռլինի (1892—1919) համալսարանների պրոֆեսոր։ 1875 թվականին սինթեզել է ֆենիլհիդրազինը և այն օգտագործել որպես ռեակտիվ՝ տարբեր քիմիական ռեակցիաներում։ Ուսումնասիրել է պուրինային միացությունների կառուցվածքը, սինթեզել է կոֆեին, թեոբրոմին, ադենին, գուանին, պուրին (1897-98)։ 1903 թ.-ին սինթեզել է երկէթիլբարբիտուրաթթուն (քնաբեր դեղամիջոց)։
Սահմանել է ածխաջրերի ռացիոնալ բանաձևերը և անվանակարգը։ Առաջարկել է գլյուկոզիդների սինթեզի մեթոդ (1893)։ 1899 թվականից սկսել է ուսումնասիրել սպիտակուցները։ Ամինաթթուների վերլուծման իր իսկ ստեղծած եթերային եղանակով առաջինն է իրականացրել սպիտակուցների ճեղքման արգասիքների որակական և քանակական վերլուծությունը, հայտնաբերել մի քանի ամինաթթու, փորձով ապացուցել, որ սպիտակուցներում ամինաթթուները կապված են պեպտիդային կապով, սինթեզել 18-անդամանի պոլիպեպտիդ (1907)։
1902 թ. ստացել է Նոբելյան մրցանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hermann Emil Fischer — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ The Nobel Prize in Chemistry 1902 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.fi.edu/en/laureates/emil-fischer
- ↑ Award winners : Davy Medal
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 122.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1852 ծնունդներ
- Հուլիսի 15 մահեր
- 1919 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Ստրասբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի քիմիկոսներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Գերմանացի կենսաքիմիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի գյուտարարներ