Jump to content

Ձայնագրման ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնագրման ակադեմիա
Տեսակգիտական ընկերություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1958
Գլխադասային գրասենյակԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Գլխավոր քարտուղարՀարվի Մեյսոն կրտսեր
Պարգևներ
Կայքrecordingacademy.com(անգլ.)

Ձայնագրման ակադեմիա (պաշտոնապես՝ Արվեստի և Գիտության Ձայնագրման Ազգային Ակադեմիա), երաժիշտների, պրոդյուսերների, ձայնագրման ինժեներների և այլ երաժշտական մասնագետների ամերիկյան ակադեմիա[1][2]։ Այն հայտնի է իր Գրեմմի մրցանակաբաշխության համար, որը գնահատում է տարբեր նվաճումները երաժշտության արտադրության մեջ։

Ակադեմիայի հիմնադրումը վերագրվում է 1950 թվականների սկզբին։ Հոլիվուդի առևտրա-տնտեսական պալատը օգնություն է խնդրել ձայնագրման ինդուստրիայից տրամադրել նրանց երաժշտական արտադրության մեջ այն մարդկանց անուններով ցանկը, որոնք արժե գնահատել Փառքի Ծառուղու աստղերով[3]։ Երաժշտական կոմիտեն պատրաստել է այդ ցանկ, բայց աշխատելով, նրանք հասկացել են, որ ինդուստրիայում կան շատ տաղանդավոր երաժիշտներ, որոնք չեն արժանանալու Բրոնզե Աստղով ճանաչմանը[4]։

Հիմնադիր կոմիտեի կազմի մեջ են մտել Ջեսի Քեյը MGM Records-ից, Լլոյդ Դանը և Ռիչարդ Ջոնսը Capitol Records-ից, Սոնի Բըրքը և Միլթ Գաբլերը Decca Records-ից, Դենիս Ֆարնոնը RCA Records-ից և Ակսել Սթորդալը, Փոլ Ուեսթոնն ու Դորիս Դեյը Columbia Records-ից[5]։ Դա ակադեմիայի և Գրեմմի մրցանակաբաշխության սկիզբն էր[6][7][8]։

Ձայնագրման ինդուստրիան պաշտոնապես հիմնադրվել է 1957 թվականին։

Առաջին ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխությունը կայացել է 1959 թվականի մայիսի 4-ին միանգամից երկու տեղերում՝ Բևերլի Հիլզի Beverly Hilton հյուրանոցում և Նյու Յորքի Park Sheraton հյուրանոցում[9], բաժանվել են 28 մրցանակներ։ Մրցանակների թիվը ավելանում և տատանվում էր տարիների ընթացքում։ Ակադեմիան ավելացնում կամ կրճատում էր տարբեր կատեգորիաներ, և մի ժամանակ, դրանց թիվը 100-ից ավել էր[10]։ Երկրորդ Գրեմմի մրցանակաբաշխությունը, որը կայացել է 1959 թվականին, եղել է առաջինը, որ ցուցադրվում էր հեռուստասեսությամբ[11], բայց դա նորից դադարել են ցուցադրել մինչև 1971 թվականին կայացած 13-րդ Գրեմմի մրցանակաբաշխությունը[12]։

1997 թվականին Ձայնագրման ակադեմիան Մայքլ Գրինի ղեկավարությամբ հիմնել է ձայնագրման լատինական ակադեմիան, որը կազմակերպում է Լատինական Գրեմմի մրցանակաբաշխությունները։

Նիլ Պորտնովը զբաղեցնում էր նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնը 2002-ից մինչև 2019 թվականները[13]։ Դեբորա Դուգանը փոխարինել է նրան, պաշտոն ստանալով 2019 թվականի օգոստոսի 1-ին[14]։ Նա առաջին կինն է, ով գլխավորել է կազմակերպությունը[14]։ Դուգանը հեռացվել է իր պաշտոնից 2020 թվականի հունվարի 16-ին այն բանից հետո, երբ բողոքները իր տեղակալի նկատմամբ չեղարկվել են։ Նա պնդում էր, որ փորձում էր բարեփոխել կազմակերպությունը, և դա անելիս նա շատ նոր բաներ է պարզել, ներառյալ Պորտնովի կողմից սեքսուալ հարձակման ենթարկված արտիստի հայտարարությունը[15]։ Հարվի Մեյսոն կրտսերը ներկա պահին զբաղեցնում է ակադեմիայի ժամանակավոր նախագահի/գլխավոր տնօրենի պաշտոնը[16]։

Գրեմմի մրցանակաբաշխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոշ Նայթը և նրա Գրեմմի արձանիկը (2012)
Պատրիսիա Փրայսը 57-րդ Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ

Գրեմմի մրցանակը հանձնվում է ձայնագրման ակադեմիայի կողմից երաժշտական արտադրության մեջ նվաճումների ճանաչման համար[17]։ Ամենամյա մրցանակաբաշխությունը ներառում է նշանավոր արտիստների ելույթներ, և նույնպես այն մրցանակների հանձնումը, որոնք լայն հետաքրքրություն են առաջացնում։ Գրեմմին այն երեք գլխավոր երաժշտական մրցանակաբաշխություններից է՝ American Music Awards և Billboard Music Awards-ի հետ, որոնք կազմակերպվում են ամեն տարի[18]։

Ստորաբաժանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիան տասներկու ստորաբաժանումներ ունի ԱՄՆ-ի տարբեր տարածքներում։ Դրանք գտնվում են Ատլանտայում, Չիկագոյում, Ֆլորիդայում, Լոս Անջելեսում, Մեմֆիսում, Նեշվիլում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Սան Ֆրանցիսկոյում, Տեխասում և Վաշինգտոն ԿՇ-ում[19][19][20]։ Սյուզան Հըրթը ակադեմիայի ստորաբաժանման առաջին ԼԳԲՏ նախագահն է 2005 թվականից[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «About Programs - Producers & Engineers Wing». GRAMMY.com (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  2. Edwards, Gavin; Edwards, Gavin (2014 թ․ հունվարի 22). «Read Neil Young's Epic Grammy Speech». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  3. «Hollywood Walk of Fame History». LA Times. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
  4. «Hollywood Walk of Fame History». Hollywood Walk of Fame. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
  5. ("Broadcasting" magazine 6-17-57.)
  6. «Recording Stars Plan Eddie To Join Oscar And Emmy». The Deseret News. 1957 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  7. «Bronze Stars Begot Grammy». The Robesonian. 1976 թ․ փետրվարի 22. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  8. Thomas, Bob (1959 թ․ ապրիլի 8). «Record Academy Plans TV Spectacular of Its Own». Ocala Star-Banner. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  9. «Grammy Awards 1959 (May)». Grammy.
  10. «Grammys history and winners through the years». Los Angeles Times. 2015 թ․ հունվարի 28.
  11. «Grammy Awards 1959». Grammy.
  12. «Grammy Awards 1971». Grammy.
  13. «Grammy President Neil Portnow To Step Down In 2019». NPR.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  14. 14,0 14,1 Lewis, Randy. «Newly named Recording Academy CEO Deborah Dugan gives first interview on post-Portnow era». latimes.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  15. Lewis, Randy (2020 թ․ հունվարի 25). «On eve of Grammys, ousted CEO Deborah Dugan has no regrets: 'I had to defend myself'». Los Angeles Times. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  16. Haring, Bruce (2020 թ․ հունվարի 26). «Recording Academy CEO Harvey Mason Sends Letter Promising Initiatives On Diversity And Inclusiveness». Deadline.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  17. Aswad, Jem; Aswad, Jem (2019 թ․ ապրիլի 16). «Who Is Deborah Dugan, the New Boss of the Recording Academy?». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  18. «Drake has big night at Billboard Awards, wins top artist». NBC News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  19. 19,0 19,1 «Recording Academy Celebrates 20 Years of Advocacy In Washington D.C.». Billboard. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  20. «Grammys on the Hill to honor Little Big Town while lawmakers move forward on landmark music legislation». Billboard. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  21. «Atlanta Board». GRAMMY.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձայնագրման ակադեմիա» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy