Jump to content

Մազքութներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մազքութներ կամ մասսագետներ (հին հունարեն՝ Μασσᾰγέται, լատին․՝ Massagetae)՝ Կասպից ծովի շրջակայքում և Միջին Ասիայում բնակվող սկյութական քոչվոր ցեղերի հավաքական անուն, որն օգտագործվել է անտիկ և հայ հեղինակների կողմից։ Մազքութների մշակույթը այնքան սերտորեն է կապված սակերի հետ, որ հնագիտական հուշարձանների պատկնելիության ճշգրիտ բացահայտումը անհնար է, այդ պատճառով էլ օգտագործվում է «սակա-մազքութական շրջանի մշակույթներ» տերմինը։ Ենթադրվում է, որ մազքութները խոսել են իրանական լեզուներից մեկով։ Սակա-մազքութական շրջանի մշակույթների հիմնական օջախներն են Ղազախստանի կենտրոնական և արևելյան շրջանները, Պամիրը։

Մազքութները հիշատակվում են Փավստոս Բյուզանդի կողմից, Անանիա Շիրակացու «Աշխարհացույցում» և այլ հայկական պատմական աղբյուրներում։

  • Փավստոս Բուզանդ, Պատմություն հայոց, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրություններն ակադեմիկոս Ստ. Մալխասյանի, Երևան, 1968։


pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy