Jump to content

Մայքլ Հոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծննդյան թիվ՝փետրվարի 1, 1971(1971-02-01)[1][1] (53 տարեկան)
Ծննդավայր՝Ռոլի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, գործադիր պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0355910

Մայքլ Հոլ (անգլ.՝ Michael Carlyle Hall, փետրվարի 1, 1971(1971-02-01)[1][1], Ռոլի, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր և «Էմմի» յոթակիր մրցանակիր։ Առավել հայտնի է «Դեքստեր» (2006-2013) հեռուստասերիալում Դեքստեր Մորգանի և «Հաճախորդը միշտ մահացած է» հեռուստասեիալում Դևիդ Ֆիշերի դերով (2001-2005)։

Հոլը ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռոլի քաղաքում։ Նրա մայրը՝ Ջենիս Հոլը (ի ծնե՝ Սթայոնս), Լիս Մաքրեյ քոլեջի հոգեկան առողջության հարցերով խորհրդականն է, իսկ հայրը՝ Ուիլյամ Հոլը, աշխատել է «IBM» ընկերությունում[2]։ Հոլը ընտանիքի միակ զավակն է եղել; նրա քույրը մահացել է մանուկ հասակում իր ծնվելուց առաջ։ Նրա հայրը մահացել է շագանակագեղձի քաղցկեղից 1982 թվականին, երբ Հոլը 11 տարեկան էր[3]։

Հոլը ավարտել է Ռեյվենսկրոֆտ դպրոցը 1989 թվականին, ինչպես նաև 1993 թվականին՝ Էրլեմ քոլեջը, որտեղ նա ստացել է բակալավրի աստիճան[4]։ 1996 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանի Տիշ արվեստի դպրոցը, որտեղից ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան[5]։

Հոլի դերասանական կարիերան սկսվել է 1999 թվականին, երբ Սեմ Մենդեսը նրան հրավիրեց «Կաբարե» մյուզիքլում խաղալու համար։ Այնուհետև Հոլը Դեվիդ Ֆիշերի հետ խաղաց «Հաճախորդը միշտ մեռած է» հեռուստասերիալում։ Հեռուստաերիալի առաջին եթերաշրջանի վրա աշխատելու համար նա առաջադրվեց «Էմմի» մրցանակի։

2003 թվականին նա նկարահանվել է «Հատուցման ժամ» ֆիլմում։

2009 թվականի սեպտեմբերին թողարկվեց նրա մասնակցությամբ «Գեյմեր» ֆիլմը։ Ֆիլմը նկարահանված է մոտ ապագայի մասին, որտեղ մարդկությունը խրված է առցանց խաղերի մեջ։

2010 թվականին «Դեքստեր» սերիալում կատարած աշխատանքի համար Մայքլ Հոլը ստանում է «Ոսկե գլոբուս», իսկ 2008 թվականից առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների։ Նա նաև դարձել է սերիալի վերջին եթերաշրջանների պրոդյուսեր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Հոլն ամուսնացել է դերասանուհի Էմի Սպանգերի հետ։ Նրանք բաժանվել են 2006 թվականին[6]։

2007 թվականին Հոլը սկսեց հանդիպել դերասանուհի Ջենիֆեր Կարպենտերի հետ, ով «Դեքստեր» սերիալի խաղակիցն էր։ Նրանք ամուսնացել են 2008 թվականի դեկտեմբերին[7]։ 2010 թվականի դեկտեմբերին Հոլն ու Կարպենտերը հայտարարեցին բաժանման մասին[8]։ Ամուսնալուծության գործընթացն ավարտվել է 2011 թվականի դեկտեմբերին[9]։

2012 թվականին Հոլը սկսեց հանդիպել գրող և գրական քննադատ Մորգան Մաքգրեգորի հետ։ Նրանք ամուսնացան 2016 թվականի փետրվարի 29-ին Նյու Յորքում[10]։

Առողջական խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարին Հոլի ներկայացուցիչը հաստատեց այն տեղեկությունը, որ նա բուժման կուրս է անցնում Հոջկինի լիմֆոմա հիվանդության համար[11]։ Նույն տարվա ապրիլին Կարպենտերը հայտարարեց, որ Հոլը բուժվել է[12]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Դեր Գրառում
2003 Հատուցում Գործակալ Քլեյն
2004 Զրկված Ջոնաթան
2009 Խաղացող Քեն Քասթլ
2011 Peep աշխարհ Ջեք Մեյերվիտթ
2012 Երջանկության հետ կապված դժվարությունը Մորիս Բլիս
2013 Սպանել քո սիրելիին Դավիթ Կամերեր
2014 Անտարբեր հուլիս Ռիչարդ Դեյն
2015 Արդարության լիգա, Աստվածներ և հրեշներ Քիրք Լանգստրոմ/Մարդ-Չղջիկ Ձայն, Տեսանյութ խմբագրող
2016 Քրիստինե Ջորջ Փիթեր Ռայա
2016 Լրացումից հետո Տնօրեն
2017 Մարկ Ֆելտ․ Մարդ ով բերեց սպիտակ տուն Ջոն Դին
2017 Գետիսբերգի հասցեն Լոենարդ Սվիթ Ձայն
2018 Գիշերային խաղ Բուլղարացին
2019 Զեկույց Թոմաս Իսթմեն
2019 Լուսնի ստվերում Հոլթ
2020 Ջոն և խուլ անկյուն Բրադ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. Tallmer, Jerry (2005 թ․ հոկտեմբերի 26). «Take a girl in a tutu, a man in a suit, and just add writer». The Villager (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  3. Stockwell, Anne (2004 թ․ հունիսի 8). «Hall of love and death». The Advocate (անգլերեն).
  4. Sayers, Robin (2010). «Q + LA Michael C. Hall». Los Angeles Times Magazine (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  5. «Alumni Bios». Արխիվացված օրիգինալից 2004 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  6. Delbyck, Cole (2016 թ․ մարտի 1). «'Dexter' Star Michael C. Hall Marries Longtime Girlfriend In City Hall Ceremony». The Huffington Post (անգլերեն).
  7. «Dexter Siblings Michael C. Hall and Jennifer Carpenter Are Now Real-Life Spouses». People (անգլերեն). 2009 թ․ հունվարի 9.
  8. Snierson, Dan (2010 թ․ դեկտեմբերի 13). «'Dexter' stars Michael C. Hall, Jennifer Carpenter file for divorce (EW exclusive)». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  9. «Jennifer Carpenter, Michael C. Hall Finalize Divorce». People (անգլերեն). 2011 թ․ դեկտեմբերի 6.
  10. Nessif, Bruna (2016 թ․ փետրվարի 29). «Surprise! Dexter's Michael C. Hall Marries Longtime Girlfriend Morgan Macgregor». E! News (անգլերեն).
  11. Hale, Mike (2010 թ․ սեպտեմբերի 19). «Michael C. Hall, Newly Invigorated After Life Changes». The New York Times (անգլերեն).
  12. «Dexter star Michael C Hall 'fully recovered' from cancer». The Telegraph (անգլերեն). 2010 թ․ ապրիլի 23.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Հոլ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy